Իշխանությանը եթե ժողովուրդը չաջակցեր, ընդդիմությունը 30 հազար հոգու կհավաքեր, 500 մարդ չէր մնա հրապարակում․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 11:38
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:36
Օվերչուկն ու Մուստաֆաևը քննարկել են առևտրատնտեսական համագործակցությունն ու «Հյուսիս–Հարավ» միջանցքի զարգացումը
06.10.2026 | 11:35
«Ա՛ղբ»․ ԱԺ նիստերի դահլիճում իրավիճակը չի հանդարտվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:31
Արի, տեսնեմ՝ ինչ ես ասում․ ԱԺ դահլիճում իրավիճակը դարձյալ լարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:27
Ռուսական զորքերը հարվածել են Զապորոժիեում Դնեպր գետի վրայով անցնող կամուրջներից մեկին․ 5 մարդ տուժել է
06.10.2026 | 11:24
Դուրս եմ հանելու, հետո՝ դուրս շպրտեմ, հետո՝ խմբակային ցույց տանք, թե որը որից հետո ա․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:18
Ազգային ժողովի հրմշտոցը՝ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՈՎ
06.10.2026 | 11:16
Հայ բռնցքամարտիկները հաղթանակներ են տարել պատանեկան ԵԱ-ում
06.10.2026 | 11:08
Ռուբիոն բարձր է գնահատել Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Ադրբեջանի հանձնառությունը
06.10.2026 | 11:06
Ինչպես է ՊՊԾ-ն փորձում բաժանել միմյանց հարվածող պատգամավորներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:00
Փաշինյանը ելույթ է ունենում ՀՀ-ՄԹ բիզնես համաժողովին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:58
Հայաստանը ՄԱԿ-ում կոչ է արել հակաահաբեկչական պայքարը չդարձնել քաղաքական շահարկումների գործիք
06.10.2026 | 10:53
Հրմշտոց՝ ԱԺ-ում. անվտանգության աշխատակիցներին դահլիճ հրավիրեցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:49
ՊԵԿ-ը քննարկել է հարկային և մաքսային բարեփոխումների հաջորդ փուլը
06.10.2026 | 10:42
Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Իսպանիայի Սեգունդայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի հետ

-Պարո՛ն Խաչատրյան, «Քաղաքացիական պայմանագրից» Ձեր գործընկերները բավականին թերահավատորեն են մոտենում այս օրերին ընդդիմության բողոքի ակցիաներին և վստահեցնում են, որ նրանք չեն կարող հասնել իշխանափոխության։ Բայց երբ նայում ենք Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի կամ Սերժ Սարգսյանի գլխավորած «Պատիվ ունեմ» դաշինքի օրակարգին, նրանք շատ լուրջ թեզեր են առաջ քաշում, այն է՝ «Արցախի հայաթափումը և Ադրբեջանի կազմ մտնելը կանխենք», և երկրորդ՝ «Հայաստանը փրկենք թրքացումից»։ Սրանք բավական դժվար ընկալելի են մեր ժողովրդի համար, պարզ է՝ մարդիկ դա չեն ուզում։ Դուք չե՞ք թերագնահատում ընդդիմության ուժը և հնարավոր հաջողությունը։

-Նախ՝ պետք է ասեմ, որ Հայաստանի Հանրապետությունում իշխանափոխություն կարող է տեղի ունենալ մի ճանապարհով՝ Սահմանադրությամբ նախատեսված հիմքերով և կարգով, այսինքն՝ ընտրությունների միջոցով։ Մեկ անգամ նման գործընթաց եղել է,  և «ավելի հուժկու» չափերով ու լրջութամբ, և այդ ամենը հանգուցալուծվեց Ազգային ժողովի ընտրություններով։ Այսինքն՝ Հայաստանի ժողովուրդը տվեց այդ հարցի պատասխանը, թե ում ենք ուզում տեսնել որպես իշխանություն առաջիկա հինգ տարիների ընթացքում։ Եվ այս հարցը լուծվել է օրենքով սահմանված ճանապարհով, և բավականին մեծ քաջություն է պետք եղել իշխանություններին, որ գնան ԱԺ ընտրություններին, այն էլ՝ պատերազմի ավարտից ոչ շատ անց։

-Այս անգամ, կարծես թե, ընդդիմությունը չի ուզում նոր ընտրությունների գնալ, այլ միանգամից գնալ, իրենց վարչապետին ընտրել։

-Ընդդիմության ուզելով կամ չուզելով չէ, Հայաստանում իշխանափոխության միակ ճանապարհն ընտրություններն են, և ժողովուրդը պետք է որոշի, թե ով է լինելու իշխանությունը։ Սա այն սկզբունքն է ժողովրդավարական արժեքների, որոնք ամրագրված են աշխարհի բոլոր ժողովրդավար պետություններում, նաև՝ մեզ մոտ։ Այս խնդիրը եղել է մեկ տարի առաջ, և ընտրությունների միջոցով ՀՀ ժողովուրդն իր կարծիքն արտահայտել է։

-Բայց այն ժամանակ չկար այս օրակարգը, պարո՛ն Խաչատրյան։

-Այն ժամանակ շատ ավելի վատ օրակարգեր կային, շատ ավելի սուր վիճակ էր, քան հիմա՝ պատերազմը նոր էր վերջացել, ընդդիմության ալիքն ավելի հուժկու էր, ավելի կտրուկ միջոցների էին նրանք դիմում և, կրկնում եմ, խնդիրը լուծելու համար իշխանությունը մեծ քաջություն դրսևորեց, և բոլորս չէ, որ համաձայն էինք, որ այդ ժամանակ պետք է գնալ ընտրությունների։ Ազնվորեն ասեմ, օրինակ՝ ես կարծում էի, որ այդ պահին պետք չէ գնալ ընտրությունների, որովհետև այդ ամենի հետևանքները՝ ահասարսուռ պատերազմի, և ընդհանրապես, այդ հուզական վիճակը, կարծում էի, պետք է որոշ ժամանակ անցնի, նոր գնալ ընտրությունների։ Բայց գնացին այդ քայլին, ընտրությունները եղան, և արդեն վերջ՝ առաջիկա հինգ տարիներին որոշված է ժողովրդի կողմից, թե ով է լինելու իշխանությունը։ Հիմա եթե մարդիկ կան, որ արդեն տեսել են՝ քաղաքական, սահմանադրական կարգով որևէ բանի չեն կարողանում հասնել, փորձում են ինչ-որ այլ եղանակներով հասնել, իրենց չի հաջողվելու։ Մենք պարտավոր ենք պահպանել սահմանադրական կարգը, ժողովրդավարական արժեքները և թույլ չենք տալու, որ այս երկրում այլ ճանապարհով իշխանափոխություն լինի։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան