Պաշտոնական կողմին անհրաժեշտ է, որ մեղադրանքը չհասկացված լինի. դատախազ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 12:58
Պետք է տանել «ԱԱԾ պադվալ» և տասնամյակներով պահել. Նարեկ Կարապետյանը` ադրբեջանցի զինվորի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 12:47
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 12:46
Հայաստանը թույլ չի տա իր տարածքն օգտագործել Իրանի դեմ ուղղված գործողությունների համար․ Միրզոյանը՝ Ղալիբաֆին
06.10.2026 | 12:37
TRIPP-ի զարգացմանը զուգահեռ սպասվում է Հայաստան–Թուրքիա սահմանի բացում․ Փաշինյան
06.10.2026 | 12:26
Թրամփը հայտարարել է, որ Իրանը հնարավոր հարձակման դեպքում կարող էր «ոչնչացնել» Լոս Անջելեսն ու Սան Դիեգոն
06.10.2026 | 12:18
Էրիկ Փիլոյան. «Ամենամեծ պատճառներից մեկը, որ չպարտվեցինք՝ թիմի մթնոլորտն է». ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 12:13
Արամ Վարդևանյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 12:10
Հրմշտոց ԱԺ-ում ՔՊ-ականների և ընդդիմադիրների միջև // ԱՀԿ-ն՝ ժանտախտի ռիսկի մասին․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 12:01
Հաքերները Դանիայում հասանելիություն են ստացել 8,8 միլիոն մարդու տվյալներին
06.10.2026 | 12:00
«Արա, ա՛յ տղա», «Արայով չխոսաս». վեճի կիզակետում ՔՊ-ից Բաքոյանն ու Գյուլնազարյանն են և «Ուժեղ Հայաստանի» փորձագետը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:52
Վոլոդյա Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:45
Ինչ են քննարկում Սասուն Միքայելյանը և Նարեկ Կարապետյանը վիճաբանության ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:38
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:36
Օվերչուկն ու Մուստաֆաևը քննարկել են առևտրատնտեսական համագործակցությունն ու «Հյուսիս–Հարավ» միջանցքի զարգացումը
06.10.2026 | 11:35
«Ա՛ղբ»․ ԱԺ նիստերի դահլիճում իրավիճակը չի հանդարտվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Ինչքան էլ բացատրվի, այս մեղադրանքը հասկանալի չի լինելու, քանի որ պետք է, որ այն հասկանալի չլինի»,-Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ ընթացող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով դատական նիստի ընթացքում, անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանի միջնորդությանը, հայտարարեց մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը:

Ըստ նրա՝ պաշտպանական կողմի ներկայացրած միջնորդությունները ծառայում վաղուց սկսած ոչ դատավարական նպատակի:

«Այդ հայտարարությունների միջոցով փորձում են նախորդ դատական նիստերին տեղի ունեցածով տպավորություն ստեղծել, թե բոլորն ընդունել են, որ մեղադրանքն անորոշ է: Մեղադրանքի որոշակիությունն արդար դատաքննության իրավունքի կարևոր իրավունքներից մեկն է: Մեղադրանքը պարզաբանված լինելու իրավունքը չի կարող անսահմանափակ լինել, քանի որ «մեղադրանքը պարզ չէ» արտահայտությունը կարող է արվել անգամ այն ժամանակ, երբ մեղադրանքը պարզ է»:

Անդրադառնալով մեղադրանքին՝ մեղադրող դատախազն ասաց. «Կարծում եմ՝ պարզ է մեղադրանքը՝ կաշառք տալու հանցակազմը, որը 311 հոդվածով ձևակերպված է: Մեղադրանքում գրված է՝ որ պաշտոնատար անձը, որ դիրքն օգտագործելով, ինչին օժանդակելու նպատակի համար, ինչ է ստացել:

Ինքնաբացարկը, որը ևս արդար դատաքննության տարրերից է, դրա մակարդակը չի կարելի այդ աստիճան իջեցնել:

Նույնն էլ մեղադրանքի հարցերը քննարկելը: Ձևակերպել, թե մեղադրանքը հասկանալի չէ, քանի որ գրված է՝ այսքան գումար է տրվել Ռոբերտ Քոչարյանին, ոչ թե գրված է, որ ինքն է ստացել», լուրջ չէ»:

Ըստ Գևորգ Բաղդասարյանի՝ եթե ամեն ինչ այդքան պարզ լիներ, ցանկացած դատական գործ դատարան մտնելուց հինգ րոպե հետո կկարճվեր, քանի որ կպատճառաբանվեր, որ մեղադրանքը պարզ չէ:

Մանրամասները՝ տեսանյութում: