Սադրանքներ կարող են լինել․ իշխանությունը պարտավոր է պահպանել ժողովրդավարական կարգը, անվտանգությունը․ Արթուր Սաքունց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

20.11.2026 | 14:14
Աննա Գրիգորյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
20.11.2026 | 14:12
Սպիտակ տունը պաշտոնանկ է արել կիբերանվտանգության ծառայության տնօրեին՝ համակարգերում լայնածավալ խափանումների պատճառով
20.11.2026 | 14:05
Սոնա Ղազարյանը ելույթն իրարանցում առաջացրեց. «Մեկ նպատակ ունեք` հարստանալու»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 14:00
«Ստնտուկ»-ի որոնումների ռեկորդ՝ Google-ում․ որտեղից ծնվեց հայերենում գոյություն չունեցող բառը
20.11.2026 | 13:56
«Եվրոպական եռյակի» ներկայացուցիչների այցը ՌԴ քննարկվում է․ Ռյաբկով
20.11.2026 | 13:47
Փաշինյանին հեռացնելու 100 տոկոսանոց հնարավորություն ունեք. Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 13:45
Սահմանադրության նախագիծը կհրապարակվի երկուշաբթի․ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 13:40
Հայաստանի հավաքականի բռնցքամարտիկները մրցաշարի կմասնակցեն Լեհաստանում
20.11.2026 | 13:32
Վարչապետը հայ ժողովրդին երբեք չի խաբել, սուտ է ասում Աբրահամյանը. Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 13:24
Հաքերները գողացել են Visa-ի, Mastercard-ի և Chase բանկի հաճախորդների տվյալները․ NYP
20.11.2026 | 13:15
Սամվել Կարապետյանի հետ այսպես խոսել չի´ կարելի, մենք չենք վախենում. Աբրահամյանը` Փաշինյանի առաջարկի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 13:07
Աբխազիայի հայերին ՌԴ քաղաքացիություն են խոստացել՝ ՀՀ-ում կոնկրետ ուժի քվեարկելու դիմաց․ ահազանգ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 13:01
Լիանա Գասպարյանը ձայանգրություն միացրեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 12:58
Իրանի դեմ պատերազմն ԱՄՆ-ին արժեցել է 48,3 միլիարդ դոլար․ Սենատը մերժել է բանաձևը, որը Թրամփին կոչ էր անում դադարեցնել Իրանում պատերազմը
20.11.2026 | 12:50
ՀՀ-ի եվրոպական ինտեգրումն ու տնտեսական համագործակցությունը քննարկվել են Մհեր Գրիգորյանի և Չեխիայի դեսպանի հանդիպմանը
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցի հետ

-Ընդդիմադիր ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն և նրանց կողմնակիցները բողոքի ակցիաներ են անցկացնում Երևանում։ Կային կանխատեսումներ, որ անգամ քաղաքացիական պատերազմի կարող է սա վերաճել՝ ոստիկանությունը ԼՂ-ից ՀՀ տեղափոխվող զենքի քանակ էր հայտնաբերել։ Ընդհանուր առմամբ՝ ինչպե՞ս եք գնահատում ոստիկանության և ցուցարարների գործելակերպը։ 

-Իհարկե, հետևում եմ՝ ինչքանով հասցնում եմ։ Այն մի քանի կադրերը, տեսանյութերը, որոնք ցույց էին տալիս ոստիկանության առանձին աշխատակիցների կողմից բռնությունը, այդ թվում՝ ֆիզիկական ուժի կիրառումն այն դեպքերում, երբ ընդհանրապես դրա հիմքը կամ անհրաժեշտությունը չկա, քաղաքացին որևէ բռնություն չի գործադրում տվյալ պահին ոստիկանության աշխատակցի նկատմամբ, նման դեպքերը, երևույթները խիստ դատապարտելի են՝ անկախ նրանից, թե ովքեր են ցուցարարները։ Իշխանությունը՝ հանձին իրավապահ մարմնի, պետք է գտնվի բացառապես օրենքի շրջանակում։ Մենք նման դրսևորումներ տեսանք «Ֆիզգորոդոկի» հետ կապված դեպքերում, տեսանք Մարց գյուղում քաղաքացիների նկատմամբ գործողությունները։ Մենք պարբերաբար անդրադարձել ենք նման բռնությունների անթույլատրելիությանը և հաղորդումներ ենք ներկայացրել։ Նաև այս դեպքերին ենք հետևում և անպայման հաղորդում կներկայացնենք բոլոր այն դեպքերում, երբ ոստիկանության կողմից անհամաչափ ուժ է կիրառվում։

Իրավունքի տեսակետից՝ խաղաղ ցույցի մասնակցի նկատմամբ ուժ չպիտի կիրառվի, քանի դեռ ցուցարարը գտնվում է խաղաղ ցույցի տրամաբանության շրջանակում։ Մյուս կողմից էլ տեսնում ենք, որ ցույցի կազմակերպիչների կողմից բռնության այն դեպքերը, որոնք կիրառվում են այլ քաղաքացիների նկատմամբ, չեն դատապարտվում և կոչ չի արվում, որպեսզի ցուցարարները գտնվեն բացառապես խաղաղ ցույցի շրջանակում։ Կարծում եմ՝ կա միտում, որպեսզի իրավիճակը սրեն, լարվածությունը մեծացնեն, ինչո՞ւ, որովհետև այն քաղաքական ուժերը, որոնք պատասխանատվություն են վերցրել այս բողոքի ցույցերի կազմակերպման համար, նրանք իրենց կենսագրության մեջ ունեցել են բռնության դրսևորումներ թե՛ նախկինում իրենց կառավարման ժամանակ, թե՛ որպես ընդդիմություն։ Իշխանությունը պետք է հաշվի առնի, թե ինչ ռիսկերի հետ գործ ունեն, և հետևաբար՝ իրավապահները պետք է գործեն բացառապես օրենքի և իրավունքի շրջանակում, որպեսզի սադրանքներին, հնարավոր լարվածություն առաջացնող գործողություններին ընթացք չտան, և «կրակի վրա յուղ լցնելու» վիճակում չգտնվեն։

-Սերժ Սարգսյանը, պատասխանելով հարցին, թե կա՞ մտավախություն, որ իշխանությունն ուժ կգործադրի՝ ցրելու ընդդիմության հավաքը, արձագանքել է․ «Ինչո՞ւ պետք է ուժ գործադրի, իշխանությունը գո՞ղ է, որ ցրի»: Դուք տեսնո՞ւմ եք այդ վտանգը, որ սահմանադրականության հունից դուրս գան այս բողոքի ակցիաները, և նման պարագայում ինչպե՞ս է հնարավոր ապահովել հավաքների խաղաղ ընթացքը, ինչը ոստիկանության պարտականությունն է։

-Ոստիկանությունն այն մասնակիցներին, որոնք դուրս են գալիս խաղաղ ցույցի պահանջների շրջանակից, պետք է առանձնացնի՝ ապահովելու համար խաղաղ ցույցի ընթացքը։ Բայց, միաժամանակ, չպետք է միջոցներ կիրառեն այն ժամանակ, երբ դրա անհրաժեշտությունը չկա։ Ես չեմ կարծում, որ խաղաղ ցույցը կցրվի, իրենց սահմանադրական իրավունքն է խաղաղ ցույցը շարունակելը։ Պարզապես այստեղ կա բովանդակային հարց, որին կուզենայի անդրադառնալ՝ ովքե՞ր են ցուցարարները, ի՞նչ նպատակ են հետապնդում։ Կարող ենք ասել, որ նպատակները կարևոր չեն բողոքի ցույցի խաղաղ իրականացման համար, բայց այն բառապաշարը, այն կենսագրությունը և այն փորձառությունը, որ դրսևորել են ցույցի կազմակերպիչները, օբյեկտիվորեն հիմք է տալիս, որ կարող են նաև սադրանքներ լինել։ Այսինքն՝ իշխանությունն այստեղ պարտավորություն ունի պահպանելու ժողովրդավարական պետության անվտանգությունը, հասարակական կարգը և անվտանգությունը, և դա պետք է իրականացնի բացառապես օրինական մեթոդներով և միջոցներով։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան