Սկանդալ ռուս-իսրայելական հարաբերություններում․ Իսրայելը ՌԴ դեսպանին կանչել է ԱԳՆ հրեաների մասին Լավրովի հայտարարության պատճառով

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իսրայելը վրդովված է հրեաների մասին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարություններին։ Այդ կապակցությամբ Իսրայելում Ռուսաստանի դեսպանն այդ երկրի ԱԳՆ է, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Mediaset հեռուստաալիքի հաղորդավարը Լավրովին հարցրել է, թե որքանով է կապված Ուկրաինայի հասցեին նացիզմի վերաբերյալ Ռուսաստանի մեղադրանքները այն բանի հետ, որ այդ երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրեա է։

Ի պատասխան՝ Լավրովն ասել է․ «Նա (Զելենսկին) մի փաստարկ է առաջ քաշում. ի՞նչ նացիզմ կարող է լինել իրենց մոտ, եթե ինքը հրեա է։ Կարող եմ սխալվել, սակայն Ադոլֆ Հիտլերը ևս ուներ հրեական արյուն։ Դա բացարձակապես ոչինչ չի նշանակում։ Իմաստուն հրեա ժողովուրդն ասում է, որ ամենավառ հակասեմականները, որպես կանոն, հենց հրեաներն են»։

Լավրովի խոսքերն Իսրայելում սկանդալ են առաջացրել։ Երկրի ԱԳ նախարար Յաիր Լապիդը, մասնավորապես, իր թվիթերյան էջում գրել է․ «ՌԴ ԱԳ նախարար Լավրովի հայտարարությունները ոչ միայն աններելի են և վրդովվեցնող, դրանք նաև սարսափելի պատմական սխալ են։ Հրեաները չեն սպանել իրենց Հոլոքոստի ժամանակ։ Հրեաներին հակասեմականության մեջ մեղադրելը հրեաների նկատմամբ ռասիզմի ամենացածր մակարդակն է»։

Էմմա Չոբանյան