Ոստիկանի կողմից բռունցքներով քաղաքացուն հարվածելը չի կարող արդարացվել․ ԻՔՄ-ն հաղորդում է ներկայացրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Ոստիկանի կողմից բռունցքներով քաղաքացուն հարվածելը չի կարող արդարացվել։ Այս մասին «Ակնհայտ ապօրինի բռնություն ցուցարարների ու լրագրողների նկատմամբ» թեմայով մամուլի ասուլիսին հայտարարեց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը։

«Քաղաքացու նկատմամբ բռնություն է կիրառվել բերման ենթարկելիս, ոստիկանության ծառայողը երեք անգամ բռունցքով հարված է հասցրել քաղաքացուն՝ միանգամայն անտեղի. քաղաքացին չի դիմադրել»,- նշեց Իոաննիսյանը՝ ընդգծելով, որ ոստիկանի կողմից բռնությունն արգելված է, և այդ մասին իրենք հաղորդում են ներկայացվել Դատախազություն:

Իոաննիսյանի դիտարկմամբ՝ ոստիկանի կողմից այդպիսի բռնությունը խնդրահարույց երևույթ է. «Այն ավելի է բևեռացնում հասարակությանը և ինչ-որ տեղ նաև ծայրահեղացնում է ցուցարարներին»:

Մանրամասները՝ տեսանյութում։