Փաշինյանի ավտոշարասյան կողմից երիտասարդ կնոջ վրաերթն ու վարչապետի արձագանքը. քաղաքացին արժեք չէ՞. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.07.2026 | 00:56
«Արարատ-Արմենիան» դուրս եկավ Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 23:02
«Կարևոր է ակտիվացնել դիվանագիտական գործընթացը»․ Զելենսկին՝ Թրամփի հետ հանդիպման արդյունքների մասին
28.07.2026 | 22:38
Հաղթանակի զբոսայգու գլխավոր մուտքի կամարն ու հարակից պատերը գեղարվեստական լուսավորություն կստանան
28.07.2026 | 22:15
Firebird AI ընկերության՝ Հրազդան քաղաքում գտնվող «ԱԲ գործարանն» օրեր անց կգործարկվի. ԲՏԱ նախարար
28.07.2026 | 21:49
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.07.2026 | 21:35
1 տրիլիոն դրամից ավելի ավանդներ, 800 մլրդ դրամ վարկեր․ Ամերիաբանկն ամփոփել է մանրածախ բանկինգի 2026-ի առաջին կիսամյակը
28.07.2026 | 21:23
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է ջոկերի հրամանատարներին և բանակային դիրքերի ավագներին
28.07.2026 | 21:11
Բաքվի վերաքննիչ դատարանում հայ գերիների շինծու գործով նիստում ավարտվել են ելույթները
28.07.2026 | 21:00
Պուտինը ճանաչեց Փաշինյանին լեգիտիմ այս զրույցով, վարչապետին դա էր պետք, պարզ է՝ ՌԴ-ն չի վերացնի պատժամիջոցները․ Հովսեփ Խուրշուդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 20:43
Իսրայելի պաշտպանության նախարարը զգուշացրել է Էրդողանին
28.07.2026 | 20:27
Թրամփն ու Զելենսկին փակ հանդիպում են անցկացրել Սպիտակ տանը
28.07.2026 | 20:13
Ռուբինյանը ԱԺ շենքում և տարածքում անվտանգության նոր կանոններ է հաստատել
28.07.2026 | 20:00
Ժողովրդին միֆով կերակրում են, թե ռուսներին ՀՀ-ից քշելու դեպքում անվտանգային խնդիր չենք ունենա․ Արման Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 19:49
Ճամբարակ համայնքին կվերադարձվի 0.02 հա մակերեսով հողամասը. Դատախազություն
28.07.2026 | 19:37
Բաքուն հայտնում է Արցախում ականապատ տարածքներում հրդեհների մասին
Բոլորը

Լեո-Պարոնյան փողոցների խաչմերուկում նախօրեին դժբախտ պատահար է տեղի ունեցել: Երեկ երեկոյան վարչապետի ավտոշարասյանն ուղեկցող «Տոյոտա Պրադո» մակնիշի մեքենան, արագ սլանալով ,վրաերթի է ենթարկել 28-ամյա հղի կնոջը, ինչի հետևանքով տեղում մահացել են կինն ու նրա չծնված երեխան:

Դեպքը տեղի է ունեցել ժամը 18:05-ին: Տարածքում տեղադրված տեսախցիկները ֆիքսել են, որ 28-ամյա կինը Պարոնյան փողոցում հետիոտնի համար նախատեսված անցումով փորձում է հասնել Լեո փողոցի սկզբնամաս, սակայն Փաշինյանի ավտոշարասյանն ուղեկցող մեքենան հարվածում է նրան: Առկա տեսանյութում պարզ երևում է, թե ինչպես է Փաշինյանին սպասարկող մեքենան անցնում արդեն վիրավորում ստացած հղի կնոջ կողքով՝ կանգ չառնելով։

Կադրերից պարզ է դառնում, որ այն հատվածում, որտեղ վրաերթի է ենթարկվում կինը, կանգնած է նաև ոստիկանության այլ ծառայող, որը չի կանխում կնոջ տեղաշարժը՝ մինչ կառավարական մեքենաների հեռանալը:

Իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանին ցնցել է կատարվածը և այն, որ ավտոշարասյան մեքենաները վրաերթից հետո հեռացել են։

Նիկոլ Փաշինյանի թիմակից պատգամավոր, ՃՈ պետի նախկին տեղակալ Արմեն Խաչատրյանը պնդում է, թե վարչապետն անվտանգության աշխատակիցներին ենթակա մարդ է՝ չի կարող ինքնագլուխ մեքենա կանգնեցնելու հրաման տալ ու օգնել վրաերթի ենթարկված հղի կնոջը:

Փաշինյանը քաղաքացուն հռչակել է իշխանության բարձրագույն մարմին, իսկ հիմա ինչո՞ւ իր անվտանգային կանոններից մի փոքր չի շեղվում, որ քաղաքացու կյանքը փրկի: ՔՊ-ական պատգամավորն այսպիսի պարզաբանում է տալիս․ «Արգավանդում էլ է վթար եղել, վարչապետն է ստորագրել երթևեկության կանոնները, բերեք բոլորը կապենք իրար, ի՞նչ կապ ունի վարչապետը»։

Այնուհետև Արմեն Խաչատրյանը մեկ այլ պնդում է անում, ըստ որի՝ կնոջը վրաերթի է ենթարկել այն ՃՈ մեքենան, որը գնում է Փաշինյանի շարասյան դիմացից․ «Որքանով ինձ հայտնի է՝ այդ մեքենան առաջին տրանսպորտային միջոցն էր, որը պետք է անցներ, որից հետո շարասյունը պետք է անցներ»։

Այսինքն՝ ստացվում է, որ Փաշինյանն անցել և օգնություն չի ցուցաբերել հղի կնոջը: Իսկ ահա 2019 թվականի մայիսին Նիկոլ Փաշինյանն ասուլիսի ընթացքում իր կարևոր ձեռքբերումները ներկայացնող 100 փաստի շարքում առանձնացրել էր այսպիսի մի կետ․ «Վարչապետին սպասարկող ավտոշարասյունը կանգնում է կարմիր լույսի նշանի տակ և քաղաքացիներին զիջում է ճանապարհը հետիոտնային անցումների վրա»։

Դեպքից անցել է մեկ օր, սակայն ո՛չ Նիկոլ Փաշինյանը, որը ֆեյսբուքյան իր էջով քաղաքացիների հետ ակտիվ կապի պրակտիկա էր ներդրել, ո՛չ էլ նրա աշխատակազմը վարչապետի ավտոշարասյան մասնակցությամբ հղի կնոջ և նրա դեռ չծնված երեխայի ողբերգական մահվան կապակցությամբ որևէ ցավակցական խոսք չեն հայտնել:

Ճանապարհային ոստիկանության ուղեկցող գումարտակի ծառայողները հաճախ են քաղաքացիների կյանքի համար վտանգավոր կանոններով վարում մեքենաները, նշում է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի ղեկավար Դանիել Իոաննիսյանը։ Ըստ նրա՝ ուղեկցող գումարտակի ծառայողները վարչապետի անվտանգությունն ապահովող ՊՊԾ ծառայողների պահանջով են մեքենաները մյուսների կյանքի գնով վարում:

ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանը համակարծիք է, որ Ճանապարհային ոստիկանության ուղեկցող գումարտակի ծառայողներն անթույլատրելի վարքագծով են երթևեկում: Ոստիկանության ղեկավար կազմի հետ պատգամավորը խնդիրը քննարկել է, բայց չեն լուծել:

Այս շաբաթվա վերջին նշվելու է Քաղաքացու օրը: Այն որպես տոն օրացույցում ներառվել է Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ, որի նպատակն է առավել կարևորել քաղաքացու դերն ու նշանակությունը: Արդյո՞ք այսօր Հայաստանում քաղաքացին արժեք է։ Երեկվա ողբերգական դեպքը մտածելու տեղիք է տալիս:

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան

 

Հ․Գ․ Միջադեպի վերաբերյալ Factor TV-ի տեսանյութն արդեն պատրաստ էր հրապարակման, երբ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրեց, որ Նիկոլ Փաշինյանը «խոսել է Սոնա Մնացականյանի հայրիկի հետ, ցավակցություն հայտնել նրան և նրա ընտանիքի անդամներին, ցավ ու ափսոսանք հայտնել տեղի ունեցածի կապակցությամբ և երաշխավորել, որ տեղի կունենա դեպքի օբյեկտիվ քննություն»։