Թուրքիան փորձում է ՆԱՏՕ-ի իր դաշնակիցներին հեռու պահել Սև ծովից․ Հուլուսի Աքար

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիան փորձում է ՆԱՏՕ-ի իր դաշնակիցներին հեռու պահել Սև ծովից։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։

«ՆԱՏՕ-ի դաշնակիցների մուտքն ու ելքը Սև ծով կբարձրացնի զգայունությունը: Մենք առաջարկներ ունենք Սև ծովում կայունություն պահպանելու համար: Մեր կոչը՝ մի՛ հուզվեք, խուճապի մի՛ մատնվեք, մյուս կողմում կարող է խուճապ լինել։ Սխալ տեղեկատվությունը կարող է հանգեցնել թյուրըմբռնման»,- ասել է թուրք պաշտոնյան։

Հարցին՝ արդյո՞ք այժմ Սև ծովում կան այն երկրների նավեր, որոնք մուտք չունեն դեպի այն, Աքարը բացասաբար է պատասխանել։

Դեպի Սև ծով մուտք չունեցող պետություններին պատկանող նավերի առկայությունը ծովում կարգավորվում է 1936 թվականի Մոնտրոյի կոնվենցիայով: Կոնվենցիան առևտրային նավերի համար պահպանում է Բոսֆորի և Դարդանելի նեղուցներով անցնելու ազատությունը՝ ինչպես խաղաղ, այնպես էլ պատերազմի ժամանակ, սակայն ռեժիմները տարբեր են բոլորի համար:

Միևնույն ժամանակ, փաստաթուղթը սահմանափակում է ոչ սևծովյան երկրների ռազմանավերի գտնվելը Սև ծովում երեք շաբաթ ժամկետով։ Արտակարգ իրավիճակներում Թուրքիան իրավունք ունի արգելել կամ սահմանափակել ռազմանավերի անցումը նեղուցներով։

Տաթև Ֆռանգյան