Չեղած թեկնածուի փնտրտուքն ու քաղաքական իրականությունը. ԵզրաԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Լուրեր

12.11.2026 | 12:49
Ռուսական հերթական հարվածի հետևանքով Ուկրաինայում զոհեր կան
12.11.2026 | 12:38
Արհեստական բանականության օրեր Հայաստանում. ի՞նչ է սպասվում նոյեմբերի 13-ին և 14-ին
12.11.2026 | 12:27
Իսպանիայում զանգվածային բողոքի ցույցեր ու համընդհանուր գործադուլ է անցկացվել՝ մատչելի բնակարանների պահանջով
12.11.2026 | 12:19
Հայկ Մարտիրոսյանը 1։1 հաշվով է ավարտել Շահրիյար Մամեդյարովի հետ հանդիպումը
12.11.2026 | 12:10
Փաշինյանն Իռլանդիա է մեկնել // Մինսկն առաջարկում է ՀՀ-ին զրկել ՀԱՊԿ փաստաթղթերին հասանելիությունից․ ԼՈՒՐԵՐ
12.11.2026 | 12:00
Երբեմն ատելությամբ, «այլ աչքով» են նայում հոգեկան առողջության խնդիր ունեցող անձին․ ՄԻՊ ներկայացուցիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:55
Տարոն Չախոյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
12.11.2026 | 11:48
Մահացել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը
12.11.2026 | 11:39
Մտածում են՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց պետք է խնամք տրամադրել և առանձնացնել․ Բաթոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:31
Սոնա Ղազարյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
12.11.2026 | 11:27
Nvidia-ի տնօրենների խորհուրդը պատրաստվում է պաշտոնանկ անել գլխավոր տնօրեն Ջենսեն Հուանգին՝ Լրտեսական սիրավեպի սկանդալի ֆոնին
12.11.2026 | 11:20
Փաշինյանն ու Ալիևը կարող են Դուբլինում հանդիպել․ ադրբեջանական ԶԼՄ-ներ
12.11.2026 | 11:18
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Կիպրոսի դեմ խաղում 
12.11.2026 | 11:11
Բոլորն ունեն արժանապատիվ կյանքի իրավունք․Մարագոսը՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:00
Կառավարության նիստը` ՈՒՂԻՂ
Բոլորը

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը «Շանթ» հեռուստաընկերության եթերում անդրադառնալով վարչապետի թեկնածությանը, ասում է. «Ես կարծում եմ, որ պարոն Փաշինյանն ունի ծրագիր՝ ինչպիսի՞ երկիր է ուզում կառուցել, ի՞նչ թիրախներ է դնում անվտանգության, արտաքին հարաբերությունների, տնտեսական աճի, սոցիալական, արդարության և այլն, բայց հենց մենք պետք է ընտրենք ծրագիրը: Մենք չենք ընտրում լավ, բարոյական, հեղինակություն ունեցող մարդու, մենք ընդունում ենք գաղափարը, և ես չեմ բացառում, որ այն համաքաղաքացիները, որոնք դժգոհ են այսօրվա քաղաքականությունից՝ կարող է իրենք բոլորն էլ ուզում են, որ հենց ինքը լինի վարչապետ, բայց կարող է և ոչ»: 

Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի այս հայտարարությունը խիստ հակասության մեջ է նույն Կարապետյանի և մյուս հանրապետականների՝ ընդամենը վերջերս արած այլ հայտարարությունների հետ:

Ապրիլի 17-ին ՀՀԿ-ն, ի հակադրություն Կարեն Կարապետյանի վերոշարադրյալ մտքի, ընտրություն էր կատարում ոչ թե ծրագրի, այլ անձի, որին համարում էր անփոխարինելի: ՀՀԿ-ական բազմաթիվ գործիչներ շեշտում էին Սերժ Սարգսյանի անփոխարի լինելը, այդ թվում՝ հենց Կարեն կարապետյանը:

Ստացվում է՝ երբ խոսքը ՀՀԿ-ի քվեարկության մասին էր, կարևորը անձն էր, երբ խոսքը Նիկոլ Փաշինյանի մասին է, պետք է կարևորել ծրագիրը:

Իհարկե, անփոխարինելիության զգացումը երբեմն վատ ավարտ է ունենում, բայց հարց է առաջանում՝ իսկ ինչո՞ւ կարող է Սերժ Սարգսյանը ՀՀԿ գործադիր մարմնի և խորհրդի 240 անդամի համար լինել անփոխարինելի, իսկ Նիկոլ Փաշինյանը փողոցում ցույց անող հարյուր հազարների համար՝ ոչ:

Բացի այդ, պետության ապագայի մասին մտածող քաղաքական ուժ ՀՀԿ-ի համար խիստ տարօրինակ է վարչապետի սեփական թեկնածու առաջադրելու մտորումները: Չէ՞ որ իրենք ունեին ընդամենը մեկ թեկնածու, որն էլ անփոխարինելի էր: Երկրորդ թեկնածուն չունեին:

Ուրեմն չեղած բանի փնտրտուքը հավասար է զրո արդյունքի: