Արցախի ԱԳՆ-ն՝ Շուշիում «աշխարհի ադրբեջանցիների 5-րդ համագումարի» անցկացման մասին

Լուրեր

10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
Բոլորը

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ծայրաստիճան ապակառուցողական է համարում Ադրբեջանի կողմից օկուպացված հայկական Շուշիում «աշխարհի ադրբեջանցիների 5-րդ համագումար» անցկացնելու նախաձեռնությունը, ինչն իր մեջ ներառում է հայատյացության և ծավալապաշտության ակնհայտ տարրեր։ Այս մասին ասվում է ԱՀ ԱԳՆ տարածած հաղորդահրության մեջ։

«Նման «նախաձեռնությունը» նաև տարածաշրջանում լարվածություն ստեղծելու փորձ է։

Արցախի ԱԳՆ-ն  խստիվ դատապարտում է պաշտոնական Բաքվի  այդ ազգայնամոլական և ագրեսիվ քաղաքականությունը, որի նպատակն է խափանել և տորպեդահարել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացը»,-նշված է հայտարարությունում:

Հիշեցնենք, որ Արցախի գրավյալ հայկական Շուշի քաղաքում տեղի է ունեցել աշխարհի ադրբեջանցիների 5-րդ համագումարը, որի ժամանակ ունեցած ելույթում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խոսել է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունից՝ նշելով, որ այն ուղղված չի եղել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը, այլ, իբր, «Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքների օկուպացիային»։ Ալիևը նաև «ափսոսանք» է հայտնել, որ պաշտոնական Երևանը շարունակում է խոսել Մինսկի խմբի գործունեությունից։

Նա նաև հայտարարել է, որ Ադրբեջանն ու Հայաստանն առաջիկայում պետք է կոնկրետ բանակցություններ սկսեն խաղաղության համաձայնագրի շուրջ, և դա պետք է լինի «միայն ադրբեջանական կողմի պայմաններին համապատասխան»։