Ալիևն «ափսոսանք» է հայտնել, որ Հայաստանի պաշտոնյաները շարունակում են խոսել Մինսկի խմբից

Լուրեր

14.09.2026 | 10:21
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Կրասնոդարի երկրամասի վրա․ Սոչիում հինգ մարդ է վիրավորվել
14.09.2026 | 10:16
Պատգամավորներ Լիլիթ Գալստյանի, Մեսրոպ Մանուկյանի և փաստաբան Տաթևիկ Սողոյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
14.09.2026 | 10:12
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
14.09.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
14.09.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 14-ի դրությամբ
14.09.2026 | 09:43
Պապիկյանը կրկին զորամաս է այցելել
14.09.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն Արցախի գրավյալ հայկական Շուշի քաղաքում աշխարհի ադրբեջանցիների 5-րդ համագումարում ունեցած ելույթում խոսել է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունից՝ նշելով, որ այն ուղղված չի եղել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը, այլ, իբր, «Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքների օկուպացիային»։
Ալիևը նաև «ափսոսանք» է հայտնել, որ պաշտոնական Երևանը շարունակում է խոսել Մինսկի խմբի գործունեությունից։

«Անդրադառնալով միջնորդներին՝ նշեմ, որ, ցավոք, Հայաստանում բարձրաստիճան պաշտոնյաները հիմա էլ խոսում են Մինսկի խմբի մասին։ Կարծում եմ՝ դա դատարկ բան է և որևէ նշանակություն չունի։ Մինսկի խումբը փաստացի պարալիզացվել է 2019 թվականին։ Եթե այսօր նայենք այդ խմբի առաջարկների պատմությանը, ապա կտեսնենք ևս մեկ անգամ, որ այն չի ստեղծվել այդ խնդիրը լուծելու համար, այն ստեղծվել է «ադրբեջանական տարածքների օկուպացիան» հավերժացնելու համար»,-ասել է Ալիևը։

Նա ևս մեկ անգամ խոստովանել է, որ Ադրբեջանը, խախտելով միջազգային իրավունքը, դիմել է ռազմական ուժի։ Ալիևը նաև ադրբեջանական հայտնի թեզն է հնչեցրել, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը Բաքուն «միանձնյա կարգավորել է»։

«Ինձ հաճախ են հարցնում՝ ինչ է լինելու ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ։ Ես ասել եմ, որ 2022 թվականին Մինսկի խումբը նշելու է ստեղծման 30-ամյակը, իսկ հետո գնալու է թոշակի։ Սակայն ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո նրանք նույնիսկ հնարավորություն չունեն նշելու հոբելյանը»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահը։

Էմմա Չոբանյան