Ադրբեջանը չի համարձակվի ռազմական գործողություններ սկսել․ Ալիևին ՌԴ-ն և Արևմուտքը հասկացրին՝ ԼՂ-ի հարցը կա․ Գեղամ Նազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.09.2026 | 23:17
Ինչ են քննարկել Փաշինյանը և Մակրոնը. Կառավարությունը մանրամասներ է ներկայացրել
09.09.2026 | 23:03
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
09.09.2026 | 22:51
«Tour of Armenia»-ն՝ առաջին անգամ Հայաստանում․ սեպտեմբերի 10-ից ճանապարհներին սահմանափակումներ կլինեն
09.09.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.09.2026 | 22:21
Վրաստանի նախկին գլխավոր դատախազը ՌԴ-ում Ուկրաինայի դեմ պատերազմին մասնակցող կամավորական ստորաբաժանում է ստեղծել․ նախկինում կռվել է հայկական «Արբատ»-ի կազմում
09.09.2026 | 22:04
Գյումրիում բացահայտվել է կեղծ օղու և կոնյակի պատրաստման դեպք․ 52-ամյա տղամարդը ձերբակալվել է. ՆԳՆ
09.09.2026 | 21:52
ՌԴ-ն ու Թուրքիան քննարկել են Հարավային Կովկասում իրավիճակը
09.09.2026 | 21:35
Մեկնարկել է Փաշինյանի և Մակրոնի հանդիպումը
09.09.2026 | 21:30
Պապիկյանը պաշտոնանկ է արել Ճամբարակի զորամասի հրամանատարին
09.09.2026 | 21:14
Կրեմլը ԱՄՆ-ին պայման է նշել Ուկրաինայում իրավիճակը շուտափույթ կարգավորելու համար
09.09.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, Գազպրոմը կարժանանա ՀԷՑ-ի ճակատագրին, Ադրբեջանից և ԵՄ-ից գազ կգնենք․ Առնոլդ Բլեյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:47
Ծովինար Վարդանյանը հրաժարվել է ինձ ընդունել, դիմել եմ դատարան. Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:35
ԶՈՒ ԳՇ պետը մի շարք հանդիպումներ է ունեցել Լեհաստանի ռազմարդյունաբերական ոլորտի ներկայացուցիչների հետ
09.09.2026 | 20:19
«Առգրավումներն իրականացվել են կամայականորեն՝ շոուի նպատակով». Գագիկ Խաչատրյանի պաշտպանական կողմը՝ ՔԿ-ի գործողությունների մասին
09.09.2026 | 20:00
ԵՏՄ-ից դուրս գալը և ԵՄ մտնելը ՀՀ-ին գին կարժենա․ Արևմուտքը պատրաստ է վճարել այդ գինը․ Անդրիաս Ղուկասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի հետ

-Պարո՛ն Նազարյան, Փաշինյանը հայտարարել է, որ միջազգային հանրությունն ասում է՝ մի փոքր իջեցրեք ԼՂ-ի կարգավիճակի հարցում ձեր նշաձողը և մեծ կոնսոլիդացիա կապահովեք ՀՀ-ի և ԼՂ-ի շուրջ։ Ես ուսումնասիրեցի «Հայաստան» դաշինքի պաշտոնական էջերը, կայքը, սակայն որևէ հայտարարություն չկար Նիկոլ Փաշինյանի այս հայտարարության մասին։ Ձեր և իշխանության տեսակետը տարբերվո՞ւմ է արդյոք։

-Ոչ թե տարբերվում է, այլ արմատապես է տարբերվում։ Ի՞նչ է նշանակում կարգավիճակի նշաձողի իջեցում, և նմանատիպ այլ հայտարարություններ։ Ես կարծում եմ՝ նույնիսկ քննարկման ենթակա չէ դա։ Չգիտեմ՝ կգտնվի՞ քաղաքական ուժ այսօր Հայաստանում կամ հասարակական կազմակերպություն, որ ասի՝ «այո՛, ես կիսում եմ կարգավիճակի իջեցման հարցը», իհարկե՝ բացի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից և արբանյակ մի քանի ուժերից։ Եվ հետաքրքիրն այն է, որ Արա Այվազյանը, որ ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցրել է պատերազմից անմիջապես հետո՝ մինչև 2020 թվականի մայիս, պաշտոնապես հայտարարեց, որ նույնիսկ իր պաշտոնավարման ընթացքում կարգավիճակի իջեցման հարց քննարկման ենթակա չի եղել։ Այսինքն՝ ստացվում է մի պատկեր, երբ բոլորը պնդում են, որ չի եղել նման բան, բայց մեկ հոգի կա, որ ասում է՝ ոչ, կա այդ հարցը և մեզ պարտադրվել է։

-Միգուցե վերջին միջազգային զարգացումներով պայմանավորվա՞ծ է այդ օրակարգն ի հայտ եկել։ Հասկանալի է, թե Մինսկի խմբի ճակատագիրն ինչպիսին կարող է լինել, երբ չի շարունակվում Ռուսաստանի և Արևմուտքի համանախագահների համատեղ աշխատանքը։

-Ես ձեր ուշադրությունը հրավիրում եմ մի հետաքրքիր փաստաթղթի վրա՝ խոսքը հայ-ռուսական 30 կետանոց հայտարարության մասին է, որը եթե նայենք, ապա ի տխրություն Իլհամ Ալիևի և նրան սատարող ուժերի՝ այնտեղ օգտագործվում է և՛ Լեռնային Ղարաբաղ եզրույթը, և՛ օգտագործվում է այն եզրույթը, որ կարգավիճակի հարցը պետք է քննարկվի ԵԱՀԿ Մինսկի խմբի ավանդույթների համաձայն։ Այդ հայտարարությունում նույնիսկ նշաձողի մասին ակնարկ չկա, ավելին՝ պնդում կա, որ անկախ 44-օրյա պատերազմի ելքից և արդյունքներից՝ Լեռնային Ղարաբաղի խնդիրը մնում է և մնում է գլխավոր հարցը՝ կարգավիճակի խնդիրը, և նույնիսկ այսօրվա Արևմուտք-Ռուսաստան անտանելի հարաբերություններին հակառակ՝ նույն հայտարարությունում նշվում էր, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է աշխատեցվի ավանդույթներին համաձայն։

-Դուք իրական չե՞ք համարում սցենարը, որ Ադրբեջանը կգնա ռազմական սադրանքների, եթե խաղաղության բանակցություններ չսկսվեն։

Մարտի 8-ից սկսած՝ գազամուղի «վթար» եղավ, որին հաջորդեցին Քարագլխի և Փառուխի իրադարձությունները, որոնք ուղղված էին առաջին հերթին ոչ թե Հայաստանին, Արցախին, այլ ստուգում էին ռուս խաղաղապահներին, թե որքանով են համարժեք ռուս խաղաղապահները ռուս-ուկրաինական պատերազմի շրջանում։ Այդ ստուգումներն Ադրբեջանին բավական դասեր տվեցին։ Մի շարք հայտարարություններ հնչեցին՝ ՌԴ ՊՆ հայտարարությունը վերջնագրային տեսք ուներ, որ հանկարծ «չշփոթվի» Ադրբեջանը, պատգամավորներ խոսեցին։ Երեկ Վլադիմիր Պուտինը, ավելի վաղ՝ ԱՄՆ-ն և Ֆրանսիան, հստակ հասկացրին Ադրբեջանին, որ՝ ո՛չ, Լեռնային Ղարաբաղ և կարգավիճակի հարց կա։ Ադրբեջանն այս իրավիճակում չի համարձակվի ռազմական գործողություններ սկսել։ Եթե վստահ լինեին, որ կհաջողեն ու ծանր հարված չեն ստանա, վաղուց դա արած կլինեին։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան