Կոռուպցիոն ռիսկ. ինչո՞ւ է 1,5 մլն դոլարի գնումը կատարվում մեկ անձից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 11:38
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:36
Օվերչուկն ու Մուստաֆաևը քննարկել են առևտրատնտեսական համագործակցությունն ու «Հյուսիս–Հարավ» միջանցքի զարգացումը
06.10.2026 | 11:35
«Ա՛ղբ»․ ԱԺ նիստերի դահլիճում իրավիճակը չի հանդարտվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:31
Արի, տեսնեմ՝ ինչ ես ասում․ ԱԺ դահլիճում իրավիճակը դարձյալ լարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:27
Ռուսական զորքերը հարվածել են Զապորոժիեում Դնեպր գետի վրայով անցնող կամուրջներից մեկին․ 5 մարդ տուժել է
06.10.2026 | 11:24
Դուրս եմ հանելու, հետո՝ դուրս շպրտեմ, հետո՝ խմբակային ցույց տանք, թե որը որից հետո ա․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:18
Ազգային ժողովի հրմշտոցը՝ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՈՎ
06.10.2026 | 11:16
Հայ բռնցքամարտիկները հաղթանակներ են տարել պատանեկան ԵԱ-ում
06.10.2026 | 11:08
Ռուբիոն բարձր է գնահատել Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Ադրբեջանի հանձնառությունը
06.10.2026 | 11:06
Ինչպես է ՊՊԾ-ն փորձում բաժանել միմյանց հարվածող պատգամավորներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:00
Փաշինյանը ելույթ է ունենում ՀՀ-ՄԹ բիզնես համաժողովին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:58
Հայաստանը ՄԱԿ-ում կոչ է արել հակաահաբեկչական պայքարը չդարձնել քաղաքական շահարկումների գործիք
06.10.2026 | 10:53
Հրմշտոց՝ ԱԺ-ում. անվտանգության աշխատակիցներին դահլիճ հրավիրեցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:49
ՊԵԿ-ը քննարկել է հարկային և մաքսային բարեփոխումների հաջորդ փուլը
06.10.2026 | 10:42
Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Իսպանիայի Սեգունդայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կոռուպցիայի դեմ պայքարում զրո անհանդուրժողականության մասին մշտապես հայտարարող Նիկոլ Փաշինյանի կառավարությունն այսօր մեկ անձից կատարվող գնման ընթացակարգով 750 մլն դրամ հատկացրեց «Ֆակտորի Փրադաքշն» ՍՊԸ-ին: 1,5 միլիոն դոլարն այս ընկերությանը տրվում է ընդամենը տասը օրվա համար՝ մայիսի 21-31-ը Երևանում բռնցքամարտի մեծահասակների Եվրոպայի առաջնությունը կազմակերպելու նպատակով:

Այն, որ բռնցքամարտի առաջնությունը Հայաստանում է անցկացվելու, հայտնի էր դեռ կես տարի առաջ: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այս մասին հայտնել էր անցած տարվա հոկտեմբերի 13-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ: Չնայած այս հանգամանքին՝ նախարարությունն ու կառավարությունն այս վեց ամիսների ընթացքում մրցույթ չեն հայտարարել, փոխարենը 1,5 միլիոն դոլարի ծառայությունները որոշել են մեկ անձից կատարվող գնման ընթացակարգով ձեռք բերել:

Factor TV-ի հարցին՝ ինչո՞ւ կես տարվա ընթացքում գնման մրցույթ չեն հայտարարել, ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն այսպես է արձագանքում. «Մայիսին բուն մրցույթի մեկնարկն է, այդ ժամանակը, որ ասում եք նոյեմբերից մինչև մայիս, շատ փոքր ժամանակ է: Մենք չենք կարող մայիսի 1-ին նոր սկսել գործընթացները: Այստեղ լուրջ վտանգ կար, որ մենք չենք կարող հասցնել»։

ԹԻՀԿ ծրագրերի համակարգող Վարուժան Հոկտանյանը Վահրամ Դումանյանի արդարացումները տեղին չի համարում: Փորձագետը նշում է՝ վեց ամիսը բավականին մեծ ժամանակ էր բաց մրցույթ հայտարարելու համար:

Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստին հպանցիկ անդրադարձավ այս գնմանը և ընդամենը մեկ տողով նշեց, թե մինչև մեկ անձից գնում կատարելը՝ վեց ընկերության հետ քննարկել են միջացառման կազմակերպումը: Վարուժան Հոկտանյանը սա ձևական գործընթաց է համարում:

«Ֆակտորի Փրադաքշն»-ն առաջին անգամ չէ, որ առանց մրցույթի պետբյուջեի հաշվին հարյուրավոր միլիոնների ծառայություններ է մատուցում: Factor TV-ն ավելի վաղ հայտնել էր, որ 2017 թվականին հիմնադրված այս ընկերությունը հեղափոխությունից հետո միայն Երևանի քաղաքապետարանից՝ երեք տարում շուրջ 400 մլն դրամի ծառայությունների պատվեր է ստացել: 2019-ին Քաղաքացու օրվա միջոցառումների անցկացման համար կազմակերպությունը պետբյուջեից ստացել է 25 մլն դրամ, 2018-ին Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին նվիրված գալա համերգի կազմակերպման համար՝ 76 մլն դրամ, նույն թվականին անցկացված «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի շրջանակում էլ 55 միլիոն դրամի ծառայություններ է մատուցել:

Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալների համաձայն՝ «Ֆակտորի Փրադաքշն»-ն ամբողջությամբ պատկանում է Ռուդիկ Տեր-Գալստյանին: Նա 2013-2017 թվականներին զբաղեցրել է Հանրային հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսերի պաշտոնը: 2020-ին էլ մասնակցել է գործադիր տնօրերի պաշտոնի համար հայտարարված մրցույթին:

Վարուժան Հոկտանյանը կոռուպցիոն ռիսկեր է տեսնում նույն կազմակերպությունից պարբերաբար հարյուր միլիոնավոր դրամների գնում կատարելու մեջ:

Իսկ ահա ԿԳՄՍ նախարարը հավաստիացնում է, թե առաջին անգամ է լսում «Ֆակտորի Փրադաքշն»-ի մասին, որին 1.5 մլն դոլար փոխանցելու նախագիծը հեղինակել ու բերել էր կառավարություն:

Պարզվում է՝ այսօր հատկացված 750 մլն դրամով չեն եզրափակվում բռնցքամարտի առաջնության ծախսերը: Կառավարությունը պետական բյուջեից 78 մլն դրամ էլ փետրվարին էր հատկացրել այս նպատակով: Վահրամ Դումանյանը նշում է՝ էլի են նախագիծ բերելու, որ միջոցառման համար գումարներ հատկացնեն:

Նշենք, որ պետական կառույցներն առանց մրցույթի գնումներ կատարում են «Գնումների մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն, եթե արտակարգ կամ չնախատեսված այլ իրավիճակի առաջացման հետևանքով ծագել է գնման անհետաձգելի պահանջ, ինչպես նաև այն դեպքերում, երբ կառավարությունն է նման որոշում կայացնում:

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան