750 մլն դրամ արտոնյալ դարձած «Ֆակտորի Փրոդաքշն»-ին՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության կազմակերպման համար

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կառավարության պահուստային ֆոնդից «Ֆակտորի Փրոդաքշն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը 750 մլն 192 հազար դրամ կհատկացվի 2022 թ. մայիսի 21-31-ը Երևանում անցկացվելիք բռնցքամարտի մեծահասակների Եվրոպայի առաջնության կազմակերպման և անցկացման նպատակով:

Առաջնության ընթացքում ակնկալվում է շուրջ 280 մարզիկների մասնակցություն, ինչպես նաև՝ նրանց ուղեկցող անձնակազմի և այլ պատվիրակների՝ ընդհանուր առմամբ շուրջ 350 անձանց մասնակցություն:

Ուշագրավ է, որ առաջնությունը կազմակերպվում է մեկ անձից կատարվող գնման ընթացակարգով։ Ֆինանսների նախարարությունն առարկություն է հայտնել և նշել, որ ծառայությունների ձեռքբերումն անհրաժեշտ է իրականացնել գնումների մասին ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան: ԿԳՄՍ նախարարությունը, սակայն, չի ընդունել Ֆիննախի առաջարկությունը՝ պատճառաբանելով ժամանակի սղությունը: Չնայած որ երկու նախարարությունների միջև տարաձայնություն կա այս ահռելի գումարի հատկացման շուրջ, այնուանենայնիվ, նախագիծն ընդգրկված է կառավարության չզեկուցվող հարցերի ցանկում:

Factor.am-ն ավելի վաղ գրել էր, որ «Ֆակտորի Փրոդաքշն» ՍՊԸ-ն մշտապես մեկ անձից կատարվող գնման ընթացակարգով միլիոնավոր դրամներ է ստանում պետական բյուջեից: Մասնավորապես, «Ֆակտորի փրոդաքշն» ՍՊԸ-ին 2019-20 թթ-ին 325 մլն դրամ էր վճարվել Երևանում ամանորյա միջոցառումները կազմակերպելու համար, դրան նախորդած տարում էլ 30 մլն դրամ էր հատկացվել միայն Երևանի գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողության համար: Մեկ այլ պայմանագրով էլ «Ֆակտորի փրոդաքշն» ՍՊԸ-ին 24 մլն դրամի կամ 49 հազար 300 ԱՄՆ դոլարի շրջանակներում Երևանի քաղաքապետարանը տոնական միջոցառումներ էր պատվիրել 2018 թվականի դեկտեմբերի 31-ի գիշերվա համար: 2019-ին «Ֆակտորի փրոդաքշն»-ին էր բաժին հասել նաև Քաղաքացու օրվա միջոցառումների անցկացման համար նախատեսված 108,5 մլն դրամի 25 մլն 20 հազար դրամը՝ կրկին մեկ անձից կատարվող գնումների ընթացակարգով:

«Ֆակտորի փրոդաքշնը» ծառայություններ է մատուցել նաև Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի ու «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի ժամանակ: Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին նվիրված Հանրապետության հրապարակի գալա համերգի կազմակերպման համար կազմակերպությունը պետբյուջեից ստացել է 76 մլն 135 հազար դրամ, իսկ 2018-ի դեկտեմբերի 9-12-ը անցկացված «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի շրջանակներում ծառայություններ մատուցելն արժեցել է 54 միլիոն 790 հազար դրամ:

Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի համաձայն՝ «Ֆակտորի փրոդաքշն» ընկերությունը ստեղծվել է 2017-ին։ Հիմնադիրներն են Վազգեն Պողոսյանը և Ռուդիկ Տեր-Գալստյանը։ Նրանք աշխատել են «Շարմ հոլդինգ» ՍՊԸ-ում, Հանրային հեռուստաընկերությունում, երբ վերջինի ղեկավարը Ռուբեն Ջաղինյանն էր։

Նարեկ Կիրակոսյան