Փաշինյա՞նն է ձախողել, թե՞ ՀԱՊԿ-ը. ՀՀ ներխուժած ադրբեջանական զինուժը մեկ տարի է` Սյունիքում է. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

18.08.2026 | 14:48
Բաշար Ասադի զարմիկին Սիրիայում մահապատժի են դատապարտել՝ սպանությունների և խոշտանգումների համար
18.08.2026 | 14:39
Անգլիայի Պրեմիեր լիգայի լավագույն ֆուտբոլիստները՝ ըստ ESPN-ի
18.08.2026 | 14:32
Կանխվել է Օձունում բռնկված հրդեհի տարածումը
18.08.2026 | 14:23
Իրանի Մեջլիսի խոսնակը նշել է Հորմուզի նեղուցի վերաբացման պայմանները
18.08.2026 | 14:15
Աբովյանում համայնքային հողի ապօրինի օտարման գործով 3 անձ կկանգնի դատարանի առաջ
18.08.2026 | 14:07
ՄԻՊ-ը մտահոգիչ է համարում նորածնի լուսանկարների և տեսանյութերի տարածումը, որոնք արվել են բուժօգնություն ստանալու ընթացքում
18.08.2026 | 13:59
Դոնալդ Թրամփի վարկանիշը հասել է 33%-ի՝ նվազագույնը պաշտոնավարման երկու ժամկետի ընթացքում
18.08.2026 | 13:50
Արեգնազ Մանուկյանի և դստեր հանդիպման արգելքի մասին տեղեկություն ենք ուզել իրավապահներից. Մինասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 13:42
ՌԴ-ում բնակիչներին տուգանում են՝ վառելիքի դեֆիցիտի վրա իշխանությունների ուշադրությունը հրավիրելու փորձի համար
18.08.2026 | 13:31
Կողմ եմ համագործակցությանը. Լիլիթ Գալստյանը` Աննա Հակոբյանի՝ բռնության դեմ պայքարի արշավի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 13:23
Արման Ծառուկյանը 200 հազար դոլարի գրազ է եկել, թե որ երգի ներքո է դուրս գալու մենամարտի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 13:14
Նորածնին դրսում թողած անձը դեռ չի հայտնաբերվել․ Ցուցուլյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 13:05
Դաշնակցությունը իրավունք չունի ամբողջ սփյուռքի անունից խոսել․ Արման Եղոյանը՝ Լիլիթ Գալստյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 12:57
«Յաբլոկո»-ն պարտվեց․ ՌԴ ԿԸՀ-ն կուսակցությանը հանել է Դումայի ընտրությունների քվեաթերթիկից
18.08.2026 | 12:56
Դալար գյուղում չրերի արտադրամասի գործունեությունը կասեցվել է սանիտարահիգիենիկ խախտումների պատճառով
Բոլորը

Հայաստանի՝ ՀԱՊԿ-ում նախագահությունը ստանձնելուց 8 ամիս անց Նիկոլ Փաշինյանը հայտարարում է կազմակերպության ձախողման մասին: Այսօր խորհրդարանում վարչապետը խոսելով իր կառավարության բացթողումներից՝ անդրադարձավ 2021-ի մայիսին ադրբեջանական զինուժի ներխուժմանը ՀՀ սուվերեն տարածք Սոթք-Խոզնավար հատվածում։

«Ինչպես տեղի ունեցածին արձագանքեց ՀԱՊԿ-ն, կարծում եմ՝ ձախողում էր նաև կազմակերպության համար: ՀԱՊԿ-ը մինչ օրս խնդրո առարկա տարածքում մոնիթորինգ իրականացնելու որոշում չի իրականացրել՝ արդարացնելով մտահոգությունը, թե ՀՀ-ի անվտանգության համար կարևոր նշանակություն ունեցող այդ կազմակերպությունը ոչինչ չի անի և կմնա դիտորդի կարգավիճակում: Փաստն այն է, որ ՀԱՊԿ-ը դիտորդի կարգավիճակով նույնիսկ որևէ ձևով այս իրավիճակը չի հասցեագրել»,- հայտարարեց նա։

Ուշագրավ է, որ Նիկոլ Փաշինյանը կազմակերպության իներտությունից դժգոհում է ՀԱՊԿ մեխանիզմների, ինչպես իշխանություններն էին ավելի վաղ հայտարարել՝ պատմության մեջ առաջին անգամ աշխատեցնելուց հետո:

Իսկ ՀԱՊԿ մեխանիզմները պատմության մեջ առաջին անգամ գործարկելու առիթը 2022 թվականի առաջին օրերին Ղազախստանում սկսված ներքաղաքական լարմանն արձագանքելն էր։ Կազմակերպությունը, որը մայիսից անպատասխան էր թողել Հայաստանի դիմումը, ընդամենը մի քանի ժամում Ղազախստան հինգ հազարանոց զորք ուղարկելու որոշում կայացրեց:

Ինչպե՞ս է ստացվում, որ ՀԱՊԿ մեխանիզմները չեն աշխատում ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ոտնձգությունների դեպքում: ՔՊ-ում այս հարցով ակնհայտ տարաձայնություններ կան: Իշխող խմբակցությունից Վիգեն Խաչատրյանն է հակադարձում Անդրանիկ Քոչարյանին և շեշտում՝ ՀԱՊԿ նախագահող Հայաստանը չի կարողանում կազմակերպության ներուժն իր շահերին ծառայեցնել:

Իսկ ի՞նչ է անում Հայաստանը ձախողված ՀԱՊԿ-ում, որն անվտանգային խնդիրների ժամանակ օգնության ձեռք չի մեկնում: Պաշտպանության նախարարի նախկին տեղակալ, ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանը վստահեցնում է, որ վարչապետին հարցեր ունեն այս թեմայով:

Չնայած դրան՝ ԱԺ-ում ամբողջ օրվա ընթացքում այդպես էլ Փաշինյանին ՀԱՊԿ-ի թեմայով հարցեր չուղղվեցին: Վիգեն Խաչատրյանը, այնուհանդերձ, նշում է՝ Հայաստանի իշխանությունները քննարկում են՝ ինչպես լուծել ՀԱՊԿ-ի անգործության խնդիրը:

Դժգոհություններ կան, սակայն ձախողված ՀԱՊԿ-ը լքելու մտադրություն՝ ոչ:

«Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Գայանե Աբրահամյանի խոսքով՝ իշխանությունները հիմա ՀԱՊԿ-ից դժգոհելու փոխարեն՝ ժամանակին պետք է քայլեր ձեռնարկեին միջազգային այլ կառույցների դիմելու համար: Ըստ նրա՝ անմտություն է կարծել, որ ՀԱՊԿ-ը կարող է աշխատել առանց Պուտինի վերջնական համաձայնության:

Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն էլ հիշեցնում է, որ Նիկոլ Փաշինյանը ՀԱՊԿ-ին դիմել է ոչ թե օգնություն ստանալու, այլ խորհրդատվությունների մեկնարկի հոդվածով, և այժմ դժգոհությունները տեղին չեն:

Պաշտոնական Երևանն առաջին անգամ չէ, որ ամենաբարձր մակարդակով դժգոհություններ է հայտնում ռազմավարական դաշնակից համարվող Ռուսաստանից և նրա անմիջական վերահսկողությամբ գործող կառույցներից: Այս տարվա մարտի կեսերից ադրբեջանական զինուժի՝ Փառուխ ներխուժումից հետո Փաշինյանը հայտարարեց ռուս խաղաղապահ զորախմբի անգործության մասին՝ առաջ քաշելով նրանց գործողությունները քննության առարկա դարձնելու հարցը: Մինչ օրս պաշտոնական Մոսկվայի դիրքորոշումը հայտնի չէ: Չի բացառվում, որ Երևանից ՀԱՊԿ-ին ուղղված քննադատությունները ևս անպատասխան կմնան:

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան