Հայաստանի զբոսաշրջային գրավչությունը ներկայացվել է «ATM Dubai 2018» զբոսաշրջային ցուցահանդեսում

Լուրեր

14.10.2026 | 19:03
Նախկին ՀՀԿ-ականներ, դաշինքներ՝ ՔՊ-ի հետ, թույլ մրցակցություն․ ի՞նչ սպասել Գեղարքունիքի ՏԻՄ ընտրություններից
14.10.2026 | 18:50
Վթարային ջրանջատում՝ Հրազդան քաղաքում
14.10.2026 | 18:32
Ուկրաինայի 3-րդ բանակային կորպուսը հայտնել է Լիմանի մոտ նոր հաջողությունների մասին
14.10.2026 | 18:19
Հայաստանում նախատեսվում է խստացնել քաղաքացիության ստացման պայմանները և վերափոխել միգրացիոն կառավարման համակարգը
14.10.2026 | 18:10
ՀԷՑ-ի հարցով առաջիկայում Կառավարության որոշում է սպասվում // ՀՀ-ն Կանադայում ռազմական կցորդ կունենա․ ԼՈՒՐԵՐ
14.10.2026 | 18:05
Աշխարհահռչակ օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոն Երևանում է
14.10.2026 | 17:56
Իմ մուտքը ՌԴ արգելված է, թույլ չտվեցին մեկնել. Լուսինե Բադալյան
14.10.2026 | 17:52
Դատարանը պարտավորեցրել է Հակակոռուպցիոն կոմիտեին վարույթ նախաձեռնել Կույրերի միավորման գույքերի վերաբերյալ հաղորդման հիման վրա
14.10.2026 | 17:42
Պրեմիում տաքսի ծառայության անվան տակ քաղաքացիներից 8,5 մլն դրամ են հափշտակել․ ՊԵԿ-ը խարդախության դեպք է բացահայտել
14.10.2026 | 17:31
Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականը՝ Կոտե Մախարաձեի 100-ամյակին նվիրված հուշամրցաշարի հաղթող
14.10.2026 | 17:20
OpenAI-ի գրասենյակում գաղտնալսող սարք է հայտնաբերվել․ ՀԴԲ-ն հետաքննություն է իրականացնում
Ֆակտոր, մրցանակ
14.10.2026 | 17:10
Factor TV-ն ստացել է Free Media Award 2026 միջազգային մրցանակը
14.10.2026 | 17:03
Իսրայելի նախագահն Ադրբեջան է ժամանել
14.10.2026 | 16:52
Կարապետյանը սխալվում է․ ռեստորանի առկայությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Նորավանքի հայտը մերժելու հիմք չէ
14.10.2026 | 16:40
ՀՀ-ն Կանադայում ռազմական կցորդ կունենա
Բոլորը

Ապրիլի 22-ից 25-ը Հայաստանը մասնակցել  է Դուբայում կայացած «ATM Dubai 2018» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին՝ 7 զբոսաշրջային օպերատորների միասնական տաղավարով։

 «ATM Dubai 2018» զբոսաշրջային ցուցահանդեսի շրջանակներում, բանակցությունների արդյունքում, հայաստանյան զբոսաշրջային ընկերություններին հնարավորություն է ընձեռնվել մասնակցելու B2B ձևաչափով միջոցառումներին:

Միջոցառմանը, որը լավ հնարավորություն էր զբոսաշրջային ընկերություններիի համար  գործնական կապեր հաստատելու հետագա համագործակցության համար, ներկա են եղել ավելի քան 200 պոտենցիալ գնորդներ, զբոսաշրջային գործակալությունների, ընկերությունների տնօրեններ, ավիաընկերությունների ներկայացուցիչներ, ովքեր հետաքրքրված են զբոսաշրջային տարբեր ուղղություններով։

Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամը մրցութային կարգով ընդգրկվել է «Speed Networking» միջոցառման մասնակիցների ցուցակում, նպատակ ունենալով հանդիպումներ իրականացնել զբոսաշրջության տարբեր ոլորտներով հետաքրքրված օտարերկրյա բլորգերների, լրագրողների հետ, ներկայացնել Հայաստանի զբոսաշրջային գրավչությունները, տուրիստական ուղղությունները և միջազգային ասպարեզում բարձրացնել Հայաստանի ճանաչելիությունը։

Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամն արդեն իսկ ամրագրել է մի շարք հանդիպումներ զբոսաշրջային ուղղվածություն ունեցող ֆիլմարտադրող ընկերությունների, փառատոնների կազմակերպիչների, WTM, ATM, IGTM և մի շարք այլ համաշխարհային զբոսաշրջային ցուցահանդեսների վաճառքի բաժնի, PR գործակալությունների ներկայացուցիչների, օտարալեզու ամսագրերի, լրատվական կազմակերպությունների, օտարերկրյա մի շարք բլոգերների, լրագրողների հետ։

«ATM Dubai 2018» ցուցահանդեսին Հայաստանի մասնակցությունը կազմակերպվել է 2018 թվականի զբոսաշրջության զարգացման ծրագրի շրջանակներում՝ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի աջակցությամբ՝ Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամի կողմից և մասնավոր հատվածի հետ համագործակցությամբ: