Ալիևը խոսել է Փառուխ ներխուժման նպատակի ու Արցախի գազամատակարարումը դադարեցնելու մասին

Լուրեր

10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրապարակավ առաջին անգամ խոսել է Բաքվի կողմից 2020 թ-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության խախտման, Արցախի Փառուխ գյուղ ներխուժման ու Քարագլուխ բարձունքը զբաղեցնելու ռազմավարական նպատակի մասին։

Այս տարվա առաջին եռամսյակի արդյունքներին նվիրված խորհրդակցության ժամանակ, Ալիևն հայտարարել է, որ Խաչենի ջրամբարը գտնվում է «Փառուխ լեռան» տակ (Ալիևը Քարագլուխն անվանում է Փառուխ լեռ) և, իբր, «հայերի ռազմական դիրքերը վտանգ են ներկայացրել այդ ջրամբարի շահագործման համար»։

«Խոսքը մեծ վտանգի աղբյուրի մասին է։ Այնտեղից և այլ գյուղերից մի քանի անգամ կրակ է բացվել Աղդամի ուղղությամբ։ Փառուխ լեռը, իմ կարծիքով, հիմա հայտնի է ողջ աշխարհում , այսօր գտնվում է մեր վերահսկողության տակ, այնտեղ ծածանվում է Ադրբեջանի դրոշը։ Լեռը մեծ նշանակություն ունի Խաչենի անվտանգության ու այդ ջրի օգտագործման համար»,-ասել է Ալիևը։

Այսպիսով, Ալիևը խոստովանում է, որ սադրանքը Ադրբեջանի կողմից նախապես կազմակերպված ու պլանավորված է եղել։ Հավելենք, որ այժմ Փառուխ գյուղում գտնվում են ռուս խաղաղապահները, իսկ Քարագլուխ բարձունքը ադրբեջանական կողմն ամբողջությամբ չի կարողացել գրավել։

Հավելենք, որ ՀՀ իշխանությունները ռուս խաղաղապահներից պահանջել են ադրբեջանական կողմին վերադարձնել ելման դիրքեր։ Պահանջը, սակայն, այդպես էլ մնում է անկատար։

Բացի այդ՝ Ալիևը նաև անդրադարձել է Արցախում գազամատակարարման դադարեցմանը, որը կատարվել էր ադրբեջանական կողմի ուղիղ միջամտությամբ։

«Ամբողջ աշխարհը բարձրաձայնեց, որ Ադրբեջանն այնտեղ հումանիտար աղետ է ստեղծել։ Սակայն նրանք 15 տարի Նախիջևանին զրկել էին գազից»,- հայտարարել է Ալիևը՝անհիմն մեղադրանքներ հնչեցնելով հայկական կողմի հասցեին։

«Երբ Ստեփանակերտում մի շաբաթ գազ չկար, մարդ չմնաց, որը չզանգեր մեզ՝ Ամերիկայից մինչև Եվրոպա։ Նախ՝ Եվրոպայում կան երկրներ, որտեղ գազ չկա։ Ուղղակի գազաֆիկացում չի եղել։Կան երկրներ, որտեղ գազաֆիկացման մակարդակը հազիվ է հասնում 3-5%-ի։ Այնտեղ հումանիտար աղե՞տ է տիրում։ Հայերն ընդամենը մեկ շաբաթ մնացին առանց գազի, և ի՞նչ, իսկույն հումանիտար աղե՞տ սկսվեց»,- դժգոհել է Ադրբեջանի նախագահը։

Էմմա Չոբանյան