Հայաստանում առաջին անգամ կանցկացվի «Զատկական փառատոն»․ մասնակիցներին հորդորում են կարմիր հագուստ կրել

Լուրեր

10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
Բոլորը

Ապրիլի 17-ին` ժամը 14։00-ից 20։00, ք. Երևանի Աբովյան15/1 հասցեում գտնվող Սբ Աննա և Սբ Կաթողիկե եկեղեցիների բացօթյա տարածքում Հայաստանում առաջին անգամ տեղի կունենա «Զատկական փառատոն»։

Հայաստանցիները և զբոսաշրջիկները հնարավորություն կունենան մասնակցելու համաժողովրդական տոնախմբությանը՝ միասին տոնելով Սուրբ Զատիկը, որն իր մեջ կրում է Հարության և նոր կյանքի փրկության խորհրդանիշ։

Միջոցառումը կիրականացվի «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ը` ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։

Փառատոնում կներկայացվեն ԵՀՍԿ ՊՈԱԿ-ի սաների և այլ մասնագիտացված կազմակերպությունների սաների ձեռքի աշխատանքները, երեխանները համերգային ծրագրում հանդես կգան երաժշտական համարներով։ Համերգային ծրագրում կընդգրկվեն նաև սիրված երաժիշտներ:

Այս ընտանեկան տոնին հանրությունը հնարավորություն կունենա միանալ վարպետության դասերին և պատրաստել օրվա խորհիդանիշ ձեռքի աշխատանքներ, ծանոթանալ երեխաների ստեղծագործական կենտրոնների աշխատանքներին, մասնակցել համաժողովրդական տոնախմբությանը։

«Զատկական փառատոն» -ի նպատակն է ստեղծել մշակութային հարթակ երեխաների, պատանիների ինքնադրևորման և խոցելի խմբերի երեխաներին ինտեգրելու մշակութային կյանք:

Բոլոր երեխաները, այդ թվում՝ խոցելի խմբի երեխաները, ունեն որակյալ կրթություն ստանալու և հասարակության մեջ լիարժեք ներառված լինելու, հասարակության կողմից առաջարկվող բոլոր ծառայություններից օգտվելու և լիարժեք կյանքով ապրելու իրավունք։

«Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ի գործունեությունը խոցելի խմբերի երեխաների զարգացման համար շատ կարևոր դեր ունի, որտեղ երեխաները կարող են փորձել և բացահայտել իրենց կարողությունները, ստեղծագործական գործունեություն ծավալել, ձեռք բերել նախնական մասնագիտական հմտություններ, գտնել նոր զբաղմունքներ և ընկերներ։

Փառատոնին աջակցում են նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, Ֆորմիակ Արտ ընկերությունը և ՀԵՀԵՄ գրասենյակը։

«Սիրելի՛ մասնակից, մենք ընտրել ենք փառատոնի խորհրդանիշ գույն՝ կարմիրը, ցանկալի է, որ այդ օրը կրեք կարմիր հագուստ կամ որևէ կարմիր գույնի դետալ»,- ասված է հաղորդագրությունում։