Էրդողանը բանակցություններ է վարել Ավստրիայի կանցլերի հետ Մոսկվա նրա այցի նախաշեմին

Լուրեր

10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կիրակի օրը հեռախոսազրույց է ունեցել Ավստրիայի կանցլեր Կառլ Նեհամերի հետ՝ նրա՝ Մոսկվա կատարելիք այցի նախաշեմին, որտեղ ծրագրված է հանդիպում Վլադիմիր Պուտինի հետ:

«Քննարկվել են թուրք-ավստրիական հարաբերությունների բարելավմանն ուղղված քայլերը և տարածաշրջանային հարցեր, այդ թվում՝ ռուս-ուկրաինական պատերազմը։ Նախագահ Էրդողանը գոհունակություն է հայտնել Թուրքիայի և Ավստրիայի միջև վերջերս տեղի ունեցած բարձր մակարդակի շփումների կապակցությամբ: Նախագահ Էրդողանը հայտարարել է, որ [Թուրքիան-խմբ․] շարունակում է անել հնարավոր ամեն ինչ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության հաստատման համար», – լրագրողներին հայտնել են Թուրքիայի նախագահի գրասենյակից:

Էրդողանը Ավստրիայի կանցլերին հայտարարել է, որ Անկարան և Վիեննան կարող են ուժեղացնել համագործակցությունը բնական գազի մատակարարման ոլորտում:

«Նախագահ Էրդողանը կրկին հայտարարել է իր ակնկալիքների մասին ՝ կապված Թուրքիայի և ԵՄ-ի միջև հարաբերությունների հաստատված մեխանիզմների աշխատանքի վերսկսման, վիզաների ազատականացման գործընթացում որոշակի առաջընթացի հասնելու և Մաքսային միության նորացման շուրջ բանակցությունների անհապաղ մեկնարկի հետ։

Նախագահ Էրդողանը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Կասպից ավազանից և Արևելյան Միջերկրածովյան տարածաշրջանից Թուրքիայի տարածքով Եվրոպա էներգետիկ ռեսուրսների մատակարարումները ռազմավարական բնույթ են կրում: Նա նաև նշել է, որ այս փուլում [Թուրքիան-խմբ․] կարող է ընդլայնել իր համագործակցությունը Ավստրիայի հետ, որը Եվրոպայում բնական գազի բաշխման կարևոր կենտրոն է»,- հայտնել են գրասենյակից: