Վարչապետի պաշտոնում պետք է լինի մեկը, ում մեր ազգի մեծ մասը վստահում է․ այսօր այդ մարդը Նիկոլն է․ Հրանտ Թոխատյան

Լուրեր

14.12.2025 | 14:02
Մառախուղ, քամու ուժգնացում․ օդի ջերմաստիճանը կնվազի
14.12.2025 | 13:41
Անհայտ անձինք կրակ են բացել Ավստրալիայի լողափում
14.12.2025 | 13:28
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը պատմական արդյունքով է վերադարձել հայրենիք
14.12.2025 | 13:11
ՀՀ դրոշ՝ Սուրբ Գևորգ եկեղեցում. Արմավիրի թեմում Փաշինյանի ցանկությունը չեն անտեսել
14.12.2025 | 12:28
«ՀԷՑ»-ը տեղեկացնում է. ուժեղ քամիները հոսանքազրկումների պատճառ են դարձել
14.12.2025 | 11:41
Ապարանի համայնքապետարանը՝ քամու պատճառած վնասների մասին
14.12.2025 | 11:36
18:00-ից հետո քամու արագությունը զգալիորեն կնվազի և չի խանգարի տոնածառի լույսերի վառման արարողությանը․ Լևոն Ազիզյան
14.12.2025 | 11:32
ՃՏՊ Սիսիան-Երևան ավտոճանապարհի․ կա տուժած
14.12.2025 | 11:03
Փաշինյանը պատարագի է մասնակցում Այգեշատի Սուրբ Գևորգ եկեղեցում․ ՈՒՂԻՂ
14.12.2025 | 10:52
Ինքնաթիռով տեղափոխումը անցանկալի հետևանքներ կունենար․ նոր մանրամասներ՝ Նոր Նորքում հայտնված «Կարմիր մահիկի» մեքենայի մասին
14.12.2025 | 10:28
Վարդենյաց լեռնանցքում բուք է
14.12.2025 | 10:10
Ահազանգեր են ստացվել տապալված ծառերի, սյուների, ինչպես նաև պոկված կառուցատարրերի վերաբերյալ․ ՆԳՆ
13.12.2025 | 22:20
Ֆրանսիան հաղթեց «Մանկական Եվրատեսիլ»-ում
13.12.2025 | 22:11
Ադրբեջանն առաջին անգամ «Մանկական Եվրատեսիլում» Հայաստանի ներկայացուցչին միավոր տվեց
13.12.2025 | 20:31
Սուրեն Պապիկյանն ու Աննա Վարդապետյանն այցելել են հյուսիսարևելյան սահմանագոտի
Բոլորը

Factor.am-ը երկրում տիրող ներքին քաղաքական իրավիճակի մասին զրուցել է դերասան, Հայաստանի ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանի հետ։

-Պարոն Թոխատյան, նոր էինք մեր երկրում թավշյա հեղափոխություն իրականացրել, և հանկարծ իրավիճակ փոխվեց։  Պարզվեց՝ Սերժ Սարգսյանի հրաժարականով խնդիր չի լուծվել։ Կարապետյան-Փաշինյան հանդիպումը չեղարկվեց, հիմա հանրապետականները պնդում են, որ իրենք ԱԺ-ում մեծամասնություն են և ներկայացնելու են իրենց թեկնածուին։ Սպասո՞ւմ էիք նման զարգացումների։

-Բնականաբար, դա պետք է լիներ։ Իհարկե, ոչ ոք չէր ցանկանում, որ այսպես լիներ։ Բայց պետք է սրան պատրաստ լինել։ Մարդիկ տասնյակ տարիներով իրենց ձեռքն են պահել իշխանությունը, հիմա հո հեշտ ու հանգիստ չե՞ն զիջելու այն։ Այդպես, ցավոք, չի լինի։

-Հիմա ո՞րը պետք է լինի ժողովրդի գլխավոր անելիքը։

-Դուրս եկեք փողոց և տեսեք, այն, ինչ կատարվում է, դրա վառ օրինակն է։ Մարդիկ տեր են կանգնում իրենց ուզածին, իրենց ձայնը լսելի են դարձնում ոչ միայն Հայաստանում, այլև մեր երկրի սահմաններից դուրս։ Աշխարհն էլ դրան արձագանքում է համարյա թե միանշանակ։ Քիչ բան չէ, այն ինչ հիմա ունենք միահամուռ ուժի շնորհիվ։ 1990 թվականից սկսած՝ մինչև այսօր նման բան չէր եղել, ու մենք հիմա իրավունք չունենք կորցնել ձեռք բերածը, ինչպես նախկինում կորցրեց իմ սերունդը։ Մենք ունենք դաս՝ ինչի  ենք հանգում, եթե տեր չենք կանգնում մեր ուզածին։

-Այս պահին Դուք ո՞ւմ եք տեսնում վարչապետի պաշտոնում։

-Անկեղծ ասած՝ Նիկոլ Փաշինյանին ես ավելի շատ տեսնում էի Ազգային Ժողովի նախագահի պաշտոնում մի պարզ պատճառով՝ ես չգիտեի Նիկոլի տնտեսագիտական հնարավորությունները։  Բայց ես վստահ եմ, որ նա կունենա խորհրդականներ, որոնք  տնտեսական հարցերում կօգնեն իրեն, կողքին կլինեն, հետո արդեն կընտրվի, կգտնվի երիտասարդ, ավյունով լի վարչապետ, որն այսօր պետք է Հայաստանին։

-Այսինքն՝ վարչապետի պաշտոնում տեսնում եք Նիկոլ Փաշինյանին։

-Պետք է լինի մեկը, ում  մեր ազգի մեծ մասը վստահում է։ Այսօր այդ մարդը Նիկոլն է։

Ժողովրդի մի մասը մտավախություն ունի՝ հանկարծ  այս անգամ իրեն չկոտրեն․․․

-Աստված չանի։ Ոչ ոք դա չի ուզում։ Գազանին որ անկյուն ես մտցնում, ավելի շուտ է կծում։ Ով այսօր նման բան անի, կյանքում չի կարող ոչ իր, ոչ ժողովրդի դեմքին նայել։ Պետք է տղամարդկություն ունենալ ու ասել․ «Եղբայր, կներես, պարտվեցի, չստացվեց»։

-Արվեստագետները, մտավորականները ի՞նչ  դեր ունեն իրադարձությունների այս ֆոնին։ Արդյոք առավել քան երբևէ անհրաժեշտություն չկա, որ նրանք ակտիվ կերպով արտահայտեն իրենց դիրքորոշումը։

-Սպասումը արվեստագետից ավելի շատ է, քան նա կարող է տալ։ Արվեստագետն էլ սովորական քաղաքացի է, ինչո՞ւ ենք մենք իրենից ավելին սպասում։ Կան բժիշկներ, կոշկակարներ, որոնք ևս պետք է արտահայտեն իրենց դիրքորոշումը։ Ուրիշ բան, որ  արվեստագետը պետք է ավելի ակտիվ կերպով արտահայտի այն։ Բայց մենք այդ ֆոնին տեսնում ենք ատելություն մեկս մյուսիս նկատմամբ։ Դա մեզ ավելի է խանգարում։ Եղբայր, այսինչ մարդը տասը օր չի եղել շարժման մեջ, այսօր է եկե՞լ, ողջունիր, մի´ պիտակավորիր։ Գուցե սխալվել է, ոչինչ, այդ մեկն էլ այդպես է մտածել, հիմա խելքը գլուխն է հավաքել, եկել է։ Հանդուրժող լինենք։ Բացի այդ՝ ամենևին կարևոր չէ, որ արվեստահեգտը գնա ու որևէ հարթակից խոսի, կարևորը նրա մասնակցությունն է պրոցեսին։ Այսօր մեզ հարկավոր է միանալ, ոչ թե իրար պիտակավորել։ Մեր թիրախը պետք է լինի մեկը՝ հին իշխանությունը։

-Արդեն իշխանությանը տալիս եք «հին» որակումը։

-Վայ, ինչ լավ էր ասացի՝ հին։ Թող Աստված տա՝ այդպես լինի։ Նոր իշխանություն է պետք։ Այսօրվանից լուցաբաց է լինելու, պայծառ և արևոտ լուսաբաց։

 

 Աննա Բաբաջանյան