Զելենսկին կոչ է արել ՌԴ-ին հեռացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից

Լուրեր

29.06.2026 | 00:59
ԱԱ-2026. Վերջին վայրկյաններին հաղթական գոլ` փլեյ-օֆֆի մեկնարկային խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.06.2026 | 23:31
Ո՞ւր են ընտրությունների արդյունքներից դժգոհ մարդիկ․ Գալյանը՝ Վարդևանյանին. ՏԵՍԱՆՅՈւԹ
28.06.2026 | 23:14
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը
28.06.2026 | 22:27
Արման Թաթոյանի հրապարակած 2 ձայնագրությունների մասով վարույթ կա, մեղադրյալ չկա․ ՏԵՍԱՆՅՈւԹ
28.06.2026 | 21:45
Քննարկվում է դիզելային վառելիքի արտահանման ամբողջական արգելքի հնարավորությունը․ Պուտին
28.06.2026 | 21:32
Փոխադարձ վիրավորանքներ՝ ՍԴ-ում․ «Դերասանական ձիրք չունեմ», «Ձեր մոտ կեղծարարական էլ ա ստացվում»․ ՏԵՍԱՆՅՈւԹ
28.06.2026 | 20:50
Ցավով տեղեկացա բժիշկ Գագիկ Ստամբուլցյանի մահվան մասին. Ավանեսյան
28.06.2026 | 20:00
«Կյանքս կտամ», քարսիթ՝ ոչ. ինչու են ճանապարհին երեխաներ մահանում․ ՏԵՍԱՆՅՈւԹ
28.06.2026 | 19:46
Բեռլինում սահմանվել է ջերմության բացարձակ ռեկորդ՝ 149 տարվա դիտարկումների ընթացքում․ Լևոն Ազիզյան
28.06.2026 | 19:30
Ռուսաստանն ունի բավարար ուժ, միջոցներ և քաղաքական կամք, և դրանում ոչ ոք չպետք է կասկածի․ Պուտինը՝ «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախընտրական համագումարում
28.06.2026 | 18:55
Վթարված մեքենայում հայտնաբերվել է նախկին նախարար Գագիկ Ստամբուլցյանի մարմինը
28.06.2026 | 18:42
Սաուդյան Արաբիայում ուղղաթիռի կործանման հետևանքով 14 մարդ է զոհվել
28.06.2026 | 18:20
Ձայնագրություններում ՀՀ քաղաքացիների հասցեին այնպիսի վիրավորանքներ կան, որ եթե այլ նպատակ հետապնդվեր, դրանք կհրապարակվեին․ ՀԿԿ նախագահի տեղակալ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
28.06.2026 | 18:02
Չկա որևէ ուժ, որը վիճարկած լինի հրապարակված տեսագրությունները․ ՀԿԿ ներկայացուցիչ. ՏԵՍԱՆՅՈւԹ
28.06.2026 | 17:35
Նախընտրական պաստառը պոկելու համար ձերբակալվածի մահվան գործով դեռևս որևէ մեկին մեղադրանք չի առաջադրվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Ռուսաստանը պետք է հեռացվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից և զրկվի որոշումներ արգելափակելու իրավունքից ՝ կապված ռուսական ագրեսիայի հետ, այլապես ՄԱԿ-ը պետք է ինքնալուծարվի։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ապրիլի 5-ին տեսակոնֆերանսի ձևաչափով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում ունեցած ելույթում։

«Մենք գործ ունենք մի պետության հետ, որը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում վետոյի իրավունքը վերածում է մահվան իրավունքի, ինչը խաթարում է համաշխարհային անվտանգության ամբողջ ճարտարապետությունը, որը թույլ է տալիս չարին անպատիժ մնալ։ Եթե այսպես շարունակվի, վերջնական արդյունքը կլինի այն, որ պետություններից յուրաքանչյուրն իր անվտանգությունն ապահովելու համար կկարողանա հույսը դնել միայն զենքի ուժի վրա, այլ ոչ թե միջազգային իրավունքի, միջազգային կառույցների։ ՄԱԿ-ը պարզապես կարող է փակվել։ Պատրա՞ստ եք ՄԱԿ-ի փակմանը։ Եթե ձեր պատասխանը «ոչ» է, ապա պետք է գործեք հիմա, անհապաղ, պետք է վերադարձնեք ՄԱԿ-ի կանոնադրության ուժը, պետք է անհապաղ բարեփոխեք ՄԱԿ-ի համակարգը, որպեսզի վետոյի իրավունքը չլինի մահվան իրավունք»,- ասել է Ուկրաինայի նախագահը։

Տեսաուղերձում Զելենսկին կոչ է արել Անվտանգության խորհրդի անդամներին՝ լիարժեք պատասխանատվություն սահմանել այն հանցագործությունների համար, որոնք, ըստ նրա, ռուս զինվորականները կատարել են Ուկրաինայում։

Ուկրաինայի առաջնորդը մանրամասն խոսել է Կիևի շրջանի Բուչա քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների մասին, որտեղ, ինչպես նշել է, «առանց տարանջատելու» սպանվել են ամբողջ ընտանիքներ, հատկապես նրանք, ովքեր այս կամ այն չափով օգնել են Ուկրաինայի իշխանություններին։

«Բուչայում չկա մի հանցագործություն, որ նրանք չեն կատարեն: Նրանք սպանել են ամբողջ ընտանիքներ՝ մեծահասակների և երեխաների, փորձել են այրել մարդկանց: Ոմանց գնդակահարել են փողոցներում, ոմանց սպանել տներում, մեքենաների մեջ գտնվողներին վրաերթի են ենթարկել տանկերը, կանանց բռնաբարել և սպանել են երեխաների աչքի առաջ։ Նրանք երկիրը դարձնում են ավերակ»,- ասել է Վլադիմիր Զելենսկին։

Բացի այդ, նա նշել է, որ «ագրեսորը հրահրել է պարենային ճգնաժամ, որը կարող է հանգեցնել սովի Աֆրիկայում և Ասիայում, և քաղաքական քաոսի՝ այն երկրներում, որոնք կանգնած են իրենց անվտանգության համակարգի անհետացման փաստի առջև»։

Ուկրաինայի նախագահը Բուչայի կոտորածներն անվանել է Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր «ամենասարսափելի ռազմական հանցագործությունները», և, ըստ նրա, այս քաղաքը «միայն մեկն է այն բազմաթիվ օրինակներից, թե ինչ են արել օկուպանտներն ուկրաինական հողում 40-ից ավելի օրվա ընթացքում»։

Զելենսկին, ելույթ ունենալով Անվտանգության խորհրդում Բուչա այցելելու հաջորդ օրը, ասել է, որ այնտեղ, որտեղ եղել են ռուսական զորքերը, թողել են ավերակներ և զանգվածային գերեզմաններ։ Ուկրաինայի նախագահը կոչ է արել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ ոչ միայն նպաստել Մոսկվայի դեմ պատժամիջոցների անհապաղ խստացմանը, այլև Ռուսաստանին հեռացնել Անվտանգության խորհրդի կազմից, քանի որ, նրա խոսքով, Ռուսաստանի՝ որպես դրա մշտական անդամի վետոյի իրավունքը միջազգային կառույցը վերածել է «մահվան իրավունքի»։

Իր հերթին միջազգային կազմակերպությունում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան, երեքշաբթի ելույթ ունենալով Ուկրաինայում հումանիտար իրավիճակի վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում, պնդել է, որ Ռուսաստանն Ուկրաինայում «չի հարվածում քաղաքացիական օբյեկտներին՝ խաղաղ բնակիչներին փրկելու համար»։

«Մենք ձեզ մոտ չենք եկել ուկրաինական հողերի պատճառով, մենք եկել ենք արյնահոսող Դոնբասում երկար սպասված խաղաղությունը բերելու։ Ոչ թե զինադադար, այլ իրական տևական խաղաղություն։ Եվ դրա համար անհրաժեշտ է արմատախիլ անել այդ դաժանությունը, նացիստական քաղցկեղային ուռուցքը, որը կուլ տալով Ուկրաինան՝ ի վերջո կսկսի խժռել Ռուսաստանը: Եվ մենք այդ նպատակին կհասնենք»,- դիմելով Զելենսկիին՝ ասել է Նեբենզյան։

Ռուս դիվանագետը, միաժամանակ, Բուչայում տեղի ունեցած իրադարձությունների առնչությամբ ռուս զինվորականներին ուղղված մեղադրանքներն անհիմն է անվանել։

Տաթև Ֆռանգյան