ՊՆ-ում, Երևանի քաղաքապետարանում ՊՎԾ-ն ուսումնասիրություն է կատարում. Ռոմանոս Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

«Այս պահին ուսումնասիրություններ ենք անում ՀՀ առողջապահության նախարարությունում, Երևանի քաղաքապետարանում, ինչպես նաև «Հայ Փոստ» ՓԲԸ-ում, որը 100 տոկոս մասնաբաժին ունեցող միավոր է։ Իսկ Արտակարգ իրավիճակների նախարարությունում մեր մասով այս պահին չկա ուսումնասիրություն»,- այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՊՎԾ պետ Ռոմանոս Պետրոսյանը։

«Ուսումնասիրություններին պետք է հաջորդի տեղեկանքների կազմում և ամփոփում, որից հետո տեղեկատվություն կտրամադրվի մեր լրատվամիջոցներին և հանրությանը։ Պետական վերահսկողական ծառայությունում այս պահին մեկ ու կես տասնյակ ուսումնասիրություններ են իրականացվում պետական կառավարաման մարմիններում, ինչպես նաև մի քանի տասնյակ մշտադիտարկումներ՝ այդ թվում ամենօրյա մշտադիտարկման ռեժիմ»,- հավելեց ՊՎԾ պետը։

Ռոմանոս Պետրոսյանն ընդգծեց, որ արդեն սկսել են վարչապետի, կառավարության որոշումների կատարման ընթացքը մշտադիտարկման տակ պահել և գերատեսչություններին շաբաթական կտրվածքներով առաջարկներ են ներկայացնում մշտադիտարկման արդյունքների հնարավոր թերացումների վերաբերյալ, որպեսզի շտկեն ընթացակարգերը․ «Մշտադիտարկման տակ ենք պահում նաև պետական գնումները՝ բարձրաստիճան պետական պաշտոնյաների հնարավոր փոխկապակցվածություն ունեցող սուբյեկտների հայտերն ենք զննում»,- հավելեց Պետրոսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում: