Միջազգային հանրությանը կոչ ենք անում կանգնեցնել Ադրբեջանի՝ էթնիկ զտման քաղաքականությունը․ ցուցարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

ՀՀ-ում ապաստանած Արցախից բռնի տեղահանվածները, քաղհասարակության ներկայացուցիչները  հավաքվել են ՄԱԿ-ի հայաստանյան ներկայացուցչության դիմաց՝  կոչ անելով միջազգային հանրությանը կիրառելու բոլոր հնարավոր գործուն մեխանիզմները կանգնեցնելու համար Ադրբեջանի կողմից  Արցախի Հանրապետության հայ ազգաբնակչության հանդեպ կիրառվող  էթնիկ զտման քաղաքականությունն ու գործողությունները։

Նրանք նամակ են հանձնելու ՀՀ-ում ՄԱԿ-ի գրասենյակի ներկայացուցչին, ՀՀ-ում ՌԴ, Ֆրանսիայի, ԱՄՆ դեսպանատներ, Եվրոպական միության պատվիրակության ղեկավարին։

Նամակում նշվում է, որ Ադրբեջանի իշխանությունների կողմից պետական  մակարդակով իրականացվող հայատյացության քարոզը, հայոց պատմության խեղաթյուրումը, ԼՂ տարածքում  գտնվող քրիստոնեական և պատմամշակութային  ժառանգության ալբանացումը, ցեղասպան  գործողությունները  հիմք  են տալիս  վստահաբար պնդելու, որ  Արցախը ենթարկվում է  համակարգված էթնիկ զտման կամ, այլ խոսքով, ցեղասպանության։

«…Թուրքիայի  անմիջական աջակացությամբ Ադրբեջանն այսօր  քաղաքակիրթ աշխարհի առաջ ակնհայտորեն փորձում է  նոր ցեղասպանություն  իրագործել, իսկ միջազգային հանրությունն ու  մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հեղինակավոր  կազմակերպություններն աչք են փակում այս ամենի վրա՝ կամա թե ակամա դառնալով  Ադրբեջանի և Թուրքիայի հանցակիցն ու գաղափարակիցը։

Մենք պահանջում ենք հստակ գնահատական տալ Ալիևի և Էրդողանի  հանցագործ քաղաքական ռեժիմին, գործի դնել միջազգային հայտնի սկզբունքներն ու մեխանիզմները ԼՂ-ում  էթնիկ զտումները կանգնեցնելու համար։

Փաստերը բազմաթիվ են, որոնք հստակ հիմնավորում են, որ արցախահայության գոյությունը վտանգված է, բացառվում է  համագոյակցությունը Արցախի Ադրբեջանի կազմում որևէ  վարչաիրավական միավորի պայմաններում, նման որոշումը հղի է անդառնալի մարդկային աղետով»,- նշված է միջազգային կառույցներին ուղղված նամակում։

Մանրամասները՝ տեսանյութում: