ԵՄ-ն դիտարկում է հակառուսական պատժամիջոցները խստացնելու հնարավորությունը 

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԵՄ երկրները դիտարկում են առաջիկա օրերին Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցերի խստացման հնարավորությունը, մասնավորապես, ավելի մեծ թվով ռուսական բանկերի, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնությունից ձեռնարկատերերի ընտանիքների դեմ միջոցների ներդրումը։ Այս մասին գրում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով դիվանագետների և պաշտոնյաների, որոնք ծանոթ են Բրյուսելի պլաններին։

«Եվրոպական երկրները, որոնք միտված են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացմանը, դիտարկում են առաջիկա օրերին պատժամիջոցների ցուցակում ավելի շատ բանկեր ավելացնելու, ինչպես նաև օլիգարխների ընտանիքների անդամների նկատմամբ պատժամիջոցները երկարացնելու հարցը»,- գրում է լրատվամիջոցը։

Մասնավորապես, ԵՄ-ն քննարկում է ռուսական չորս բանկերի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հնարավորությունը, որոնք նախկինում անջատվել են SWIFT համակարգից, այդ թվում՝ ՎՏԲ-ի դեմ։ Միաժամանակ, ինչպես ընդգծել են աղբյուրները, Գազպրոմբանկը և Սբերբանկը պատժամիջոցների ցուցակում ներառելու ծրագիր չկա։

Նշվում է, որ պատժամիջոցների նոր փաթեթի նախապատրաստման շրջանակում ԵՄ-ն ուսումնասիրում է կրիպտոարժույթների օգտագործման սահմանափակումների խստացման հնարավորությունը՝ ֆինանսական պատժամիջոցները շրջանցելու համար։

ԵՄ-ն նաև քննարկում է փողերի լվացման դեմ պայքարի սև ցուցակը կիրառելու ուղիներն այն երկրների նկատմամբ, որոնք օգնում են շրջանցել արևմտյան պատժամիջոցները։ Այս քննարկումները ներառում են այն հարցը՝ արդյո՞ք Ռուսաստանը պետք է ներառվի ԵՄ համապատասխան սև ցուցակում: Ըստ պաշտոնյաների՝ այս հարցի վերաբերյալ որոշում դեռ չի սպասվում։

Էմմա Չոբանյան