«Այսօր-վաղն են գցում, հստակ պատասխան չեն տալիս»․ հնդիկ ուսանողները ԿԳՄՍՆ-ի դռներն են թակում․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

06.10.2026 | 10:49
ՊԵԿ-ը քննարկել է հարկային և մաքսային բարեփոխումների հաջորդ փուլը
06.10.2026 | 10:42
Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Իսպանիայի Սեգունդայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:39
Ուկրաինան ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Մոսկվային ու Մոսկվայի մարզին․ զոհվել է երկու մարդ
06.10.2026 | 10:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 10:20
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 6-ի դրությամբ
06.10.2026 | 10:07
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի հետ ոչ-ոքիի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
06.10.2026 | 09:45
Մեղրիում հրդեհ է բռնկվել երկհարկանի տանը․ այրվել է շուրջ 200 քմ տարածք
06.10.2026 | 09:31
ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել Երևանի երեխայի խնամքի կենտրոնում
06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
Բոլորը

Սուրբ Թերեզայի անվան բժշկական համալսարանում սովորող հնդիկ ուսանողները բուհում իրենց հարցերի պատասխանը չստանալուց հետո Կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարարության դուռն են թակում։ Բուհի՝ լիցենզիայից զրկվելուց հետո ավարտական կուրսում սովորողները հայտնվել են անելանելի դրության մեջ։

«Նախարարությունից մեզ խոստացան, որ բոլոր խնդիրները կլուծվեն, բայց մեր փաստաթղթերը Սուրբ Թերեզայի համալսարանից վերցնելուց հետո մյուս համալսարաններում ասում են, որ ավարտական կուրսի ուսանողներին չեն կարող ընդունել»,- նշում է ուսանողներից մեկը։

Այժմ եկել ու նախարարությունից պահանջում են տեղեկանք այն մասին, որ իրենք կարող են կրթությունը շարունակել վերջին՝ 6-րդ կուրսում։ Ուսանողները նշում են՝ ավարտական քննությանը 2 ամիս էր մնացել, և եթե կրթությունը շարունակեն այլ բուհում ու հավելյալ 1 տարի սովորեն, ժամանակ ու մեծ գումար են կորցնելու։

«Մյուս համալսարանները կրկին ուսման վարձ են ուզում, բայց մենք արդեն վճարել ենք Սուրբ Թերեզայի անվան համալսարանում վերջին տարվա վարձը և հիմա կրկին պետք է վճարենք։ Բացի այդ, ասում են՝ չենք կարող ընդունել վերջին տարում, պետք է 1 կուրս ցածր նստեք»,- ասում է ուսանողը։

ԿԳՄՍ նախարարությունից հերքում են, որ ուսանողներին նման խոստումներ են տվել։ Ասում են՝ բուհից բուհ տեղափոխության դեպքում հաշվի է առնվում կրեդիտների տարբերությունն ու ըստ դրա է որոշվում, թե ուսանողը որ կուրսից կարող է շարունակել։

«Մարդ, որը որևէ կոնկրետ առարկա չի սովորել, գալիս ասում է՝ ես 6-րդ կուրս եմ, դիպլոմս տվեք, գնամ։ Չի լինում այդպես, հստակ գործընթաց գոյություն ունի։ Բուհից բուհ տեղափոխման ժամանակ որևէ ուսանող չի գալիս նախարարություն։ Իր բուհից կրեդիտը վերցնում է, գնում է իր ուզած բուհը, ասում է՝ ինձ ընդունեք։ Նրանք էլ ասում են՝ կրեդիտները բավարարում է կամ չի բավարարում»,- Factor TV-ի հետ զրույցում ասաց ԿԳՄՍ նախարարության Լիցենզավորման գործակալության պետ Աշոտ Արշակյանը։

Ինչ վերաբերում է ուսանողների բողոքին, թե ինչու է բուհը լիցենզիային զրկվել ուսումնական տարվա ավարտից ընդամենը ամիսներ առաջ, նախարարության ներկայացուցիչը հակադարձում է։ Օրենքը հստակ սահմանում է՝ բուհի գործունեությունը դադարեցվում է, եթե հայտնաբերվել են խախտումներ՝ անկախ նրանից, թե դա երբ է եղել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անժելա Պողոսյան