Ադրբեջանը լայնամասշտաբ պատերազմի սպառնալիքով ՌԴ-ին ասում է՝ նոր ճակատ կբացեմ, եթե կուլ չտաք Արցախում սադրանքը․ Ստյոպա Սաֆարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.09.2026 | 14:02
Գագիկ Խաչատրյանին դարձյալ պատգարակով դատարան էին բերել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 13:50
Հորդանանի ռազմաբազայի վրա Իրանի հարվածների հետևանքով մի շարք ամերիկյան կործանիչներ են վնասվել․ CBS News
10.09.2026 | 13:43
Քանդում են Շինարարների փողոցի շուկան. ՈւՂԻՂ
10.09.2026 | 13:40
Մոլերից երկուսում հնարավոր կլինի կենսաչափական անձնագրեր ստանալ․ այն կարժենա 28 հազար 650 դրամ
10.09.2026 | 13:31
Հովիկ Աբրահամյանը դատի է տվել լրատվամիջոցին․ պահանջում է հերքում և 6 մլն դրամ
10.09.2026 | 13:18
Ջերմաստիճանը կբարձրանա․ բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ է սպասվում
10.09.2026 | 13:09
ՆԳ նախարարը՝ ԵՄ վիզաների ազատականացման գործընթացի մասին
10.09.2026 | 12:58
Եվրոպական խորհրդարանը սեպտեմբերի 15-ին կքվեարկի Հայաստանի համար մաքսային արտոնություններ սահմանելու հարցով
10.09.2026 | 12:52
Թրամփը Պուտինի հետ հեռախոսազրույցը «հիանալի» է անվանել
10.09.2026 | 12:43
ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 20 վագոն գարի և 21 վագոն ցորեն
10.09.2026 | 12:34
ԱԴԾ-ն ձերբակալել է Մոսկվայում Մեծ Բրիտանիայի դեսպանատան անվտանգության աշխատակցին՝ պետական դավաճանության մեղադրանքով
10.09.2026 | 12:25
ԿԿՀ-ն հրաժարվել է վարույթ հարուցել․ Փաշինյանի դեմ 11 դրվագով դիմում էր ներկայացվել
10.09.2026 | 12:22
Երևանի կենտրոնում կրպակներ են քանդում․ ՈՒՂԻՂ
10.09.2026 | 12:17
Ուկրաինան հարձակվել է Մախաչկալայի նավահանգստի վրա․ ԱԹՍ-ներից մեկը հարվածել է թատրոնի շենքին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 12:08
Բյուրեղավանի խմելու ջրի նմուշներում անհամապատասխանություն չի արձանագրվել
Բոլորը

«Ադրբեջանը լայնամասշտաբ պատերազմի սպառնալիքով Ռուսաստանին երկու տարբերակ է առաջարկում՝ կա՛մ նրան լայնամասշտաբ պատերազմի մեջ կներքաշի՝ Քարագլուխի դիրքերից իրեն հեռացնելու պարագայում, կա՛մ էլ Մոսկվան պիտի համակերպվի Փառուխ գյուղի՝ նվազագույնը պատանդային իրավիճակին, առավելագույնը՝ դրա հայաթափման հետ»,- Factor TV-ի հարցազրույցում ադրբեջանական վերջին սադրանքներն այսպես է գնահատում Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր Ստյոպա Սաֆարյանը։ Ադրբեջանի Պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն այսօր Կենտրոնական հրամանատարական կետում անցկացրած խորհրդակցությունում հրահանգել է հրամանատարներին և սպայակազմին՝ պատրաստ լինել ցանկացած պահի օգտագործելու ժամանակակից զենք, տեխնիկա և այլ զինատեսակներ։ Քննարկվել է նաև Լեռնային Ղարաբաղում իրադրությունը։

Ստյոպա Սաֆարյանի գնահատմամբ՝ Ուկրաինայի դեմ ռուսական պատերազմի հիմնավորումները նաև Ադրբեջանի ղեկավարությունն է փորձում կիրառել․ «Ալիևը գտնում է՝ եթե Պուտինը կարող է իրեն թույլ տալ ապառազմականացնել և քաղաքական կապիտուլյացիա առաջարկել Ուկրաինային, ապա ինչո՞ւ ինքը նույն բանը չի կարող անել Հայաստանի նկատմամբ, ինչո՞ւ պիտի ՌԴ-ին դա թույլատրված լինի, իսկ իրեն՝ ոչ»։

Քաղաքագետը Հայաստանին կապիտուլյացիայի պարտադրանքի փորձ է համարում ադրբեջանական հինգ առաջարկները, որոնց պատասխանելով հանդերձ՝ Հայաստանը բանակցելուն միջնորդելու հարցով դիմել է Մինսկի խմբի համանախագահությանը։ Այդ քայլից հետո Ադրբեջանը սկսեց սադրանքներն Արցախում՝ ո՛չ միայն գազատարը փակելով, այլև Խրամորթ և Փառուխ գյուղերի ուղղությամբ ռազմական սադրանքների գնալով։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան