Գերմանիայի կանցլերը հայտարարել է, որ ՌԴ-ի ներխուժումը Ուկրաինա վերադարձ է իմպերիալիզմին 

Լուրեր

10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
Բոլորը

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ Ուկրաինա ներխուժումը «վերադարձ է դեպի իմպերիալիզմ», գրում է CNN-ը։

«Մենք բոլորս պետք է պատրաստվենք այն փաստին, որ մենք ունենք հարևան, որը ներկայում բռնություն է կիրառում: Եվ մենք պետք է թույլ չտանք, որ դա վարքագծի կանոն դառնա»,- ասել է Շոլցը հանրային «Anne Will» թոք շոուի ժամանակ:

Նա նշել է, որ Գերմանիան քննարկում է հակահրթիռային համակարգերի գնման հարցը։ Բեռլինը նաև մի շարք զգուշացումներ է արել Ռուսաստանին։ 

«Չհամարձակվե՛ք հարձակվել մեզ վրա»,- հայտարարել է Շոլցը։

Նա նաև հավելել է, որ թեև «Զելենսկին ճիշտ է անում, որ օգնություն է պահանջում աշխարհում բոլորից, իրենք ռազմական առումով չեն ներգրավվի հակամարտությունում, եթե նույնիսկ դա անվանում են խաղաղապահ զորքեր, և չեն սահմանի ոչ թռիչքային գոտի»: Ըստ նրա՝ նման միջոցները կդառնան «ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև հսկայական առճակատման սկիզբ»։

«ՆԱՏՕ-ն այս պատերազմի մաս չի լինի»,- ընդգծել է Շոլցը։ 

Գերմանացի պաշտոնյան նշել է, որ ՆԱՏՕ-ն նախապատրաստում է միջոցներ, եթե Ռուսաստանն օգտագործի կենսաբանական և քիմիական զենքեր։

Էմմա Չոբանյան