Եվրահանձնաժողովն առաջարկել է ԵՄ երկրներին՝ պատժամիջոցների տակ գտնվող ՌԴ-ի և Բելառուսի քաղաքացիներին զրկել «ոսկե անձնագրերից»

Լուրեր

10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
Բոլորը

Եվրահանձնաժողովը խորհուրդ է տվել ԵՄ երկրներին՝ հրաժարվել «ոսկե անձնագրեր» տրամադրել և նախապատրաստվել դրանցից զրկել Ռուսաստանի և Բելառուսի այն քաղաքացիներին, որոնք ընդգրկված են ԵՄ պատժամիջոցների ցուցակներում։ Այս մասին ասվում է ԵՄ հայտարարության մեջ, գրում է ՏԱՍՍ-ը։

«Եվրահանձնաժողովը կոչ է անում ԵՄ երկրներին՝ անհապաղ հրաժարվել ներդրումների դիմաց քաղաքացիություն տրամադրելու ցանկացած գործող սխեմայից և ապահովել այդ սխեմաների հետ կապված ռիսկերի արդյունավետ ստուգում»,- ասվում է հայտարարության մեջ։

Բացի այդ, ԵՄ երկրներին խորհուրդ է տրվում հետ վերցնել ՌԴ-ի և Բելառուսի քաղաքացիների «ոսկե անձնագրերը», որոնք ԵՄ «սև ցուցակում» են։

«Ռուսաստանի և Բելառուսի այն քաղաքացիներին, ովքեր ենթակա են պատժամիջոցների, ներդրումների դիմաց տրված կացության թույլտվությունները պետք է անհապաղ հետ կանչվեն անհատական գնահատման ընթացակարգի հիման վրա՝ համաչափության, հիմնարար իրավունքների և ազգային օրենսդրության սկզբունքների համաձայն։ Այս միջոցները պետք է կիրառվեն Ռուսաստանի և Բելառուսի քաղաքացիների նկատմամբ, որոնք վճռականորեն աջակցում են Ուկրաինայի պատերազմին»,- ասվում է փաստաթղթում։

Նշենք, որ ԵՄ «սև ցուցակում» այժմ ՌԴ-ի ու Բելառուսի շուրջ 800 քաղաքացի կա։

Էմմա Չոբանյան