Ռուսական ընդդիմադիր «Նովայա գազետա» թերթը դադարեցնում է գործունեությունը

Լուրեր

10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
Բոլորը

«Ռոսկոմնադզորը» երկրորդ նախազգուշացումն է արել «Նովայա գազետա»-ի խմբագիրներին Ռուսաստանի Դաշնության օրենքների խախտման անթույլատրելիության մասին։ Այս մասին մարտի 28-ին հայտնել է լրատվամիջոցը՝ հավելելով, որ որոշում են կայացրել կասեցնել խմբագրության գործունեությունը։

«Ռոսկոմնադզորից ևս մեկ զգուշացում ենք ստացել։ Դրանից հետո մենք կասեցնում ենք թերթի հրապարակումը ցանցերում և թղթի վրա մինչև «Ուկրաինայի տարածքում հատուկ գործողության ավարտը»»,- ասվում է լրատվամիջոցի կայքում տեղադրված հաղորդագրության տեքստում։

«Նովայա գազետան» ռուսական հասարակական-քաղաքական թերթ է։ Հայտնի է ընդդիմադիր, ազատական, դեմոկրատական և մարդու իրավունքների ուղղվածությամբ, ինչպես նաև լրագրողական հետաքննություններով։ Խմբագրությունը գտնվում է Մոսկվայում, 2021 թվականի հոկտեմբերի դրությամբ՝ խմբագրությունում աշխատում է 138 մարդ, թերթը լույս է տեսնում շաբաթը երեք անգամ։

Պարբերականը և նրա աշխատակիցները բազմիցս դարձել են մասնագիտական, հասարակական և պետական մրցանակների դափնեկիր։ Հրապարակման առնվազն հինգ լրագրող սպանվել է, ենթադրաբար, մասնագիտական գործունեության պատճառով։ Թերթի գլխավոր խմբագիր Դմիտրի Մուրատովը 2021 թվականին արժանացել է Խաղաղության Նոբելյան մրցանակի՝ «մտքի ազատությունը որպես ժողովրդավարության և խաղաղության անփոխարինելի պայման պահպանելու ջանքերի համար»։ 2022 թվականի մարտի 22-ին Դմիտրի Մուրատովը և թերթի աշխատակիցները որոշեցին 2021 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակը նվիրաբերել Ուկրաինայի փախստականների հիմնադրամին։

Տաթև Ֆռանգյան