Որ երկրներն են ամենաշատ օգնությունը տրամադրել Հայաստանին․ 2021-ի պատկերը՝ ըստ Վիճակագրական կոմիտեի տվյալների

Լուրեր

24.08.2026 | 23:26
Ծանրորդ Տիգրան Ավետիսյանը՝ Եվրոպայի Մ15 տարեկանների չեմպիոն
24.08.2026 | 23:20
ՀԱՊԿ-ը Հայաստանի հետ ռազմական և ռազմատեխնիկական ոլորտներում չի համագործակցում. ՌԴ ԱԳՆ
24.08.2026 | 23:05
Քննարկվել են Հայաստանի և Վրաստանի միջև տեխնոլոգիական համագործակցության ընդլայնման հարցեր
24.08.2026 | 22:49
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Ստեփանավան, Սպիտակ, Մասիս, Գյումրի քաղաքների մի շարք հասցեներում
24.08.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.08.2026 | 22:21
Սիրիան հայտնել է, որ Իսրայելի հետ բանակցությունները կենտրոնացած են եղել էսկալանցիայի թուլացման և Թուրքիայի հետ լարվածության կանխման վրա
24.08.2026 | 22:10
Ռուբինյանը և Դեյվիդ Ալենը քննարկել են Հայաստան-ԱՄՆ միջխորհրդարանական համագործակցության խորացման հարցեր
24.08.2026 | 21:56
Փրկարարները քաղաքացիներին և հեծանվանավակը մոտեցրել են ափ
24.08.2026 | 21:43
Սևանա լճի մակարդակը տարվա սկզբից բարձրացել է 49 սմ-ով
24.08.2026 | 21:28
Խորհրդային լրտես Գլյուքսմանի թոռն առաջադրվել է Ֆրանսիայի նախագահի պաշտոնում
24.08.2026 | 21:14
Կառավարությունը ներկայացրել է 2026-2031 թթ․ գործունեության հիմնական ուղենիշները
24.08.2026 | 20:58
Գազատար է վնասվել. Արագյուղ բնակավայրում գազանջատում է
24.08.2026 | 20:44
Զելենսկին Ալիևի օգնականին պարգևատրել է շքանշանով 
24.08.2026 | 20:30
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ
24.08.2026 | 20:16
ԿԲ-ն նոր կարգավորում է սահմանել․ բանկերից տեղեկանք ստանալը կդառնա անվճար
Բոլորը

2021 թվականին տարբեր երկրներից Հայաստան է ուղարկվել շուրջ 42 մլն դոլարի մարդասիրական օգնության։ 2020 թվականին Հայաստան ուղարկված մարդասիրական օգնության ընդհանուր արժեքը շուրջ 24․2 մլն դոլար է եղել։ Ստացվում է, որ 2021-ին՝ նախորդող տարվա համեմատ Հայաստան եկած մարդասիրական օգնության ծավալը աճել է շուրջ 70 %-ով։ Այս մասին Factor.am-ը տեղեկանում է Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների վերլուծությունից։

Ըստ արժողության՝ Հայաստան եկած մարդասիրական օգնության մեջ ամենաշատը եղել է քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանքը՝ շուրջ 25,5 մլն դոլարի։ Սրա մեջ են մտնում տարբեր տեսակի դեղամիջոցներ, այդ թվում նաև տարբեր երկրների Կառավարությունների կողմից Հայաստան ուղարկված կորոնավիրուսային պատվաստանյութերը։

Բացի այդ՝ որպես մարդասիրական օգնություն Հայաստան է ուղարկվել կոշկեղեն, մեքենաներ, սարքավորումներ, կենդանական, բուսական ծագման արտադրանք, պատրաստի սնունդ, թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, մետաղներ և այլն։

Հայաստանը մարդասիրական օգնության շուրջ 42․8 %-ը ստացել է ԵՄ երկրներից, որի ընդհանուր արժեքը կազմել է 18 մլն դոլար։ Իսպանիայից եկող մարդասիրական օգնությունը շուրջ 28 անգամ աճել է՝ կազմելով շուրջ 2․2 մլն դոլար։ 3․8 անգամ ավելացել է Նիդեռլանդներից եկող մարդասիրական օգնությունը, 90 %-ով՝ Ֆրանսիայից եկողը։ ԵՄ այլ երկրներից ստացված մարդասիրական օգնությունը նախորդ տարվա համեմատ, ընդհանուր առմամբ, աճել է շուրջ 65 %-ով։

Ռուսաստանից եկող մարդասիրական օգնությունը 2021 թվականին կազմել է Հայաստան եկող ընդհանուր օգնության ընդամենը 0,1 %-ը՝ շուրջ 60 հազար դոլար՝ նախորդող տարվա 100 հազար դոլարի փոխարեն։ Այդ ցուցանիշը 2020 թվականի համեմատ նվազել է 40․7 %-ով։

Մարդասիրական օգնություն ամենամեծ ծավալը Հայաստանը ստացել է «այլ երկրներից»՝ շուրջ 56․8 %։ Այդ երկրների շարքում են Ամերիկայի Միացյալ Նահանգները, Շվեյցարիան, Չինաստանը, Հնդկաստանը, Ճապոնիան և այլն։ Թվարկված երկրներից տրամադրված օգնության ծավալով առաջին տեղում ԱՄՆ-ն է՝ շուրջ 10 մլն դոլար։ Նախորդող տարվա համեմատ ԱՄՆ-ից Հայաստան ուղարկված մարդասիրական օգնյունը գրեթե կրկնապատկվել է։ Հաջորդը Չինաստանն է՝ շուրջ 6 մլն դոլարով։ Այս երկիրը ևս կրկնապատկել է Հայաստան ուղարկվող մարդասիրական օգնությունը։