Եթե քաղաքական գործիչը բիզնես անի, իրավապահները դա կտեսնեն իրական շահառուների հայտարարագրերում. Պետռեգիստրի գործակալության պետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

21.12.2024 | 17:27
Գերմանիայում սուգ է հայտարարվել Մագդեբուրգում ահաբեկչության զոհերի հիշատակին
21.12.2024 | 16:49
Վթար Երզնկա գյուղում. կան տուժածներ
21.12.2024 | 16:28
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
21.12.2024 | 15:55
Այս գիշեր Երևանում հնարավոր է թույլ ձյուն տեղա
21.12.2024 | 15:32
Խորապես վշտացած եմ Մագդեբուրգում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից․ ՀՀ նախագահ
21.12.2024 | 15:05
Հաագայում քաղաքական խորհրդակցություններ են տեղի ունեցել ՀՀ-ի և Նիդերլանդների ԱԳՆ-ների միջև
21.12.2024 | 14:44
ՀՀ ՄԻՊ-ն ընդունել է «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրենին
21.12.2024 | 14:35
Ջերմուկում կանցկացվի ամանորյա բացօթյա համերգ և Սուրբ Ծննդյան տոնավաճառ
21.12.2024 | 14:10
Թուրքիայի և Գերմանիայի ԱԳ նախարարների հանդիպմանն անդրադարձ է կատարվել Երևանի և Բաքվի միջև խաղաղության գործընթացին
21.12.2024 | 13:49
Սուրբ Ծննդյան գիշերը Երկրի վրայով կթռչի 2024 XN1 աստերոիդը՝ 10 հարկանի շենքի չափով
21.12.2024 | 13:33
Գևորգ Պապոյանը մասնակցել է Տուրիզմի Հայկական Ֆեդերացիայի 20-ամյակի միջոցառմանը
21.12.2024 | 13:00
Փրկարարներն ավտոմեքենաները դուրս են բերել արգելափակումից
21.12.2024 | 12:34
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
21.12.2024 | 12:12
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էմանուել Մակրոնին՝ ծննդյան օրվա առթիվ և ևս մեկ անգամ հրավիրել Հայաստան
21.12.2024 | 11:55
Նավթի գներն աճել են
Բոլորը

Այս տարվանից սկսած՝ Հայաստանում գործող բոլոր առևտրային կազմակերպությունները, որոշ բացառություններով, պարտավոր են հայտարարագրեր ներկայացնել իրական շահառուների մասին։ Դա նշանակում է, որ նրանք պետք է բացահայտեն իրական շահառուներին՝ ընկերությունների հետևում կանգնած կամ ազդեցություն ունեցող մարդկանց։

Factor TV-ն Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հետ շարունակում է հարցազրույցների շարքը՝ թեման լիարժեք լուսաբանելու համար։ Այսօր մեր հյուրն է ՀՀ Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության պետ Տաթև Մկրտչյանը։

Տիկի՛ն Մկրտչյան, մինչև մարտի 1-ը իրական շահառուների մասին պետք է հայտարարագրեր ներկայացնեին գրեթե բոլոր առևտրային կազմակերպությունները՝ բացի այն դեպքերի, երբ մասնակիցները միայն անհատներ էին։

-Այո՛, միայն ֆիզիկական անձ մասնակիցներ ունեցող ՍՊԸ-ները։

Ի՞նչ արդյունքներ կան։ Արդյո՞ք հասցրեցին։ Ինչպե՞ս ստացվեց ընդհանուր պրոցեսը։

-Իրականում արդյունքներն այդքան էլ գոհացնող չեն։ Բնականաբար, էլի ընկերությունների մեծամասնությունը հայտարարագրեր չներկայացրած ընկերությունների ցանկում է ներառվել։ Այնուամենայնիվ, 2022 թվականի ընթացքում մենք արդեն ստացել և գրանցել ենք շուրջ 1000 հայտարարագիր։ Ի տարբերություն դրա՝ 2021 թվականի սեպտեմբերից հետո, երբ օրենքն արդեն ուժի մեջ էր մտել, ստացել էինք 333 հայտարարագիր։

Ամեն դեպքում, արդյունքները գոհացնող չենք համարում, որովհետև էլի ընկերությունների մեծամասնությունը չի ներկայացրել համապատասխան հայտարարագրերը։

1000 թիվը բավական քիչ է Հայաստանում գործող ընկերությունների հաշվով։ Օրենքը թույլ է տալիս պատժամիջոցներ կիրառել՝ վարչական կամ քրեական։ Կա՞ն հիմա օրինակներ։ Ինչպե՞ս եք վարվել, երբ շատերը չեն ներկայացրել։

-Իհարկե։ Այս պահին գործակալությունն իրականացնում է հենց վարչական իրավախախտման վարույթներ։ Օրինակ, 2021 թվականի ընթացքում մենք հարուցել էինք շուրջ 150 վարչական վարույթ, որոնցից ճնշող մեծամասնությունը կարճվել էր խրախուսական նորմի շրջանակում։ Այսինքն՝ այն ընկերությունները, որոնց նկատմամբ հարուցվել էր վարչական վարույթ, մինչև վարչական վարույթի համար նախատեսված ժամկետի ավարտն ուղղել էր խախտումը և ներկայացրել էր հայտարարագիր։ Այս պահին արդեն գործակալությունում հարուցված է շուրջ 400 վարչական վարույթ։

Իսկ եթե, այնուամենայնիվ, ընկերությունը չի՞ ուզում ներկայացնել․․․

-Տույժեր կլինեն անընդհատ։

Առհասարակ, այս համակարգն ի՞նչ ապօրինություններ թույլ կտա բացահայտել։

-Իրականում այս համակարգը թափանցիկության ապահովման համար է։ Այսինքն՝ բացահայտել, թե որոնք են իրավաբանական անձանց իրական շահառուները, գտնել, թե ովքեր են այն ֆիզիկական անձինք, որոնք իրականում որոշում են կայացնում ընկերությունում։

Ապօրինությունների բացահայտման տարբերակ է, օրինակ, եթե կեղծ տեղեկություններ են ներկայացնում գործակալություն, և գործակալությունն ունի արժանահավատ կասկածներ տվյալ ընկերության ներկայացրած հայտարարագրի վերաբերյալ, ապա գործը կարող է ընդհուպ հասնել այն կետին, որ գործակալությունն իր մոտ հարուցած վարչական վարույթը կասեցնի և գործերն ուղարկի Գլխավոր դատախազություն՝ հետագա քննությունն իրականացնելու համար։

Մինչև այս պահն արդյո՞ք կան բացահայտումներ, որ քաղաքական գործիչներ կամ պաշտոնյաներ ներգրավված են որոշ սխեմաներում, որոնք այնքան էլ օրինական չեն։

-Կոնկրետ օրինակներ չեմ կարողանա բերել, որովհետև այդպիսի ուսումնասիրություն չի իրականացվում, որ գտնենք քաղաքական գործիչների, որոնք ներգրավված են իրական շահառուների ցանկում։ Այնուամենայնիվ, չեմ բացառում նաև այդպիսի դեպքերը։

Եթե կան այդպիսի դեպքեր, ինչպե՞ս են բացահայտվելու։

-Մենք կարող ենք տեսնել, և ոչ միայն մենք։ Այս պահին իրավաբանական անձանց միասնական գրանցամատյանում առկա տեղեկությունները բաց են բոլորի համընդհանուր ծանոթացման համար։ Բացի այդ, իրավապահ մարմինները և այլ պետական մարմիններ ևս կարողանում են անհատական հասանելիություն ունենալու ֆորմատով տեսնել իրական շահառուների հայտարարագրում զետեղված տեղեկությունները։ Այսինքն՝ այն իրավասու մարմինը, որը կարող է զբաղվել, օրինակ, քաղաքական գործչի կողմից բիզնեսի իրականացման գործերով, կարող է այդտեղից ստանալ տեղեկատվությունը։

Հարցազրույց ամբողջությամբ՝ տեսանյութում։

Գարիկ Հարությունյան

 

This TV Program was produced in cooperation with the Freedom of Information Center with support from the Center for International Private Enterprise (CIPE). The views and opinions expressed in the program do not necessarily reflect the views of CIPE.

Հեռուստահաղորդումը պատրաստվել է Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հետ համագործակցությամբ Միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնի (CIPE) աջակցությամբ։ Ծրագրում արտահայտված տեսակետներն ու կարծիքները պարտադիր չէ, որ արտահայտեն CIPE-ի տեսակետները։