Որոշ բեռների ժամկետն անցել է, հետ ենք ուղարկում ճանապարհից․ բեռնափոխադրողները՝ Լարսում վիճակի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 11:45
Ինչ են քննարկում Սասուն Միքայելյանը և Նարեկ Կարապետյանը վիճաբանության ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:38
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:36
Օվերչուկն ու Մուստաֆաևը քննարկել են առևտրատնտեսական համագործակցությունն ու «Հյուսիս–Հարավ» միջանցքի զարգացումը
06.10.2026 | 11:35
«Ա՛ղբ»․ ԱԺ նիստերի դահլիճում իրավիճակը չի հանդարտվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:31
Արի, տեսնեմ՝ ինչ ես ասում․ ԱԺ դահլիճում իրավիճակը դարձյալ լարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:27
Ռուսական զորքերը հարվածել են Զապորոժիեում Դնեպր գետի վրայով անցնող կամուրջներից մեկին․ 5 մարդ տուժել է
06.10.2026 | 11:24
Դուրս եմ հանելու, հետո՝ դուրս շպրտեմ, հետո՝ խմբակային ցույց տանք, թե որը որից հետո ա․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:18
Ազգային ժողովի հրմշտոցը՝ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՈՎ
06.10.2026 | 11:16
Հայ բռնցքամարտիկները հաղթանակներ են տարել պատանեկան ԵԱ-ում
06.10.2026 | 11:08
Ռուբիոն բարձր է գնահատել Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Ադրբեջանի հանձնառությունը
06.10.2026 | 11:06
Ինչպես է ՊՊԾ-ն փորձում բաժանել միմյանց հարվածող պատգամավորներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:00
Փաշինյանը ելույթ է ունենում ՀՀ-ՄԹ բիզնես համաժողովին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:58
Հայաստանը ՄԱԿ-ում կոչ է արել հակաահաբեկչական պայքարը չդարձնել քաղաքական շահարկումների գործիք
06.10.2026 | 10:53
Հրմշտոց՝ ԱԺ-ում. անվտանգության աշխատակիցներին դահլիճ հրավիրեցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:49
ՊԵԿ-ը քննարկել է հարկային և մաքսային բարեփոխումների հաջորդ փուլը
Բոլորը

«Բեռնափոխադրող ընկերությունները ֆինանսական կորուստներ են կրում»,- այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց բեռնափոխադրող ընկերության տնօրեն Վարուժան Քոլյանը՝ անդրադառնալով Վերին Լարսում բեռնատարների մի քանի կիլոմետրանոց հերթի պատճառով առաջացած խնդիրներին:

«Միրգ-բանջարեղենով բեռնված մեքենաներ են, որոնց սառնարաններն անդադար աշխատում են, օրական վաթսուն լիտր դիզել են սպառում, ու կորուստները չեն փոխհատուցվում: Ամբողջ ծախսը բեռնափոխադրող ընկերության վրա է․ վարորդի գործուղման ծախսեր և այլն։ Ապրանքներ կան, պահպանման ժամկետը լրացել է, ընկերությունները ստիպված մեքենաները հետ են վերադարձնում, փորձում այստեղի շուկայում վաճառել, որպեսզի մասամբ տուժեն»,- նշեց Քոլյանը:

Մեկ այլ բեռնափոխադրող ընկերության ներկայացուցիչ Մարսել Այվազյանը հավելեց, որ բեռնատարների վարորդներին թույլ չեն տալիս հերթից դուրս գալ, որպեսզի մեքենան լիցքավորեն, իսկ եթե դուրս գան, ապա պետք է հերթում նոր տեղ զբաղեցնեն․ «Կամ էլ ասում են՝ հատուկ ծառայություն ունենք, վճարեք, մեքենան մոտենան լիցքավորի ձեր մեքենան։ Վարորդների սնունդը վերջանում է, չեն էլ կարող մեքենան լքեն։ Գոնե մեր դեսպանատունը մի բան անի, թեկուզ մենք վճարենք, մեր վարորդների սնունդ հասցնեն»։

Մանրամասները՝ տեսանյութում: