Արցախում իրադրությունը կլարվի՝ կախված Ուկրաինայում պատերազմի ընթացքից․ Մհեր Հակոբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.12.2024 | 15:19
Հայաստանում սպասվում է փոփոխական եղանակ, լեռնային շրջաններում՝ ձյուն և բուք
15.12.2024 | 14:24
Սոթքում 2022-ի ռազմական ագրեսիայից հետո բնակիչներին են հանձնվել նորակառույցների բանալիները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2024 | 13:04
ԱԺ այգու դռները մի քանի ժամով կբացվեն
15.12.2024 | 12:21
Հրդեհ` Երևանի հյուրանոցներից մեկում. դեպքի վայր են մեկնել 6 մարտական հաշվարկ
15.12.2024 | 11:22
Դժբախտ պատահարի հետևանքով մահացել է Mango-ի հիմնադիրը
15.12.2024 | 10:40
Վրաստանի կողմից Բավրայի անցակետը փակ է կցորդիչով բեռնատարների համար
14.12.2024 | 19:57
Ինչ իրավիճակ է ճանապարհներին 19։35-ի դրությամբ
14.12.2024 | 19:00
Մեքենաների մեջից լսվող երաժշտությունը նախ պետք է կարգավորվի օրենքով, մինչև որ դառնա մտածելակերպ. Սասուն Սահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.12.2024 | 18:52
Կամային հաղթանակ Դանիայի նկատմամբ. ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի հաջող մեկնարկը ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլում
14.12.2024 | 18:16
ՆԳ նախարարը Ոստիկանության անձնակազմի հետ օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
14.12.2024 | 17:43
Հաստատվել է ՖԻՖԱ Աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլի խաղացանկը
14.12.2024 | 17:18
Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
14.12.2024 | 16:44
Անդրանիկ Հովհաննիսյանն իր հավատարմագրերն է հանձնել Վիեննայում ՄԱԿ-ի գրասենյակի գլխավոր տնօրենին
14.12.2024 | 16:15
Վրաստանի նախագահ է ընտրվել ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Միխայիլ Կավելաշվիլին
14.12.2024 | 15:55
Օդի ջերմաստիճանը կնվազի
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը ռազմաքաղաքական հարցերով փորձագետ Մհեր Հակոբյանի հետ

-Ադրբեջանը մի քանի օր շարունակ թեժացրել է իրավիճակն Արցախում՝ դիմելով ռազմական սադրանքների. մարտի 24-ին զբաղեցրել է Ասկերանի Փառուխ գյուղը և հարակից դիրքերը՝ կիրառելով ԱԹՍ և հրաձգային զենքեր: Ինչո՞ւ է Ադրբեջանը դիմում այս հանցագործ քայլերին խաղաղ բնակչության նկատմամբ:

-Ադրբեջանը մեր դեմ պատերազմ է վարում, պատերազմը չի դադարել նոյեմբերի 10-ին, ինչքան էլ ցանկալի լիներ դա: Պատերազմի մեջ կա ընդմիջում, և դա խախտվում է առանձին էպիզոդներով։ Նախավերջին էպիզոդը Իշխանասարն էր, վերջինը սա էր, որը կապված է Ուկրաինայում զարգացող իրադարձությունների տեմպի հետ: Ինչքան ռուսական կողմի նախատեսվող հաջողությունները բարդանան կամ մեզ համար վատ տեսք ունենան, այնքան հարակից անոթների սկզբունքով կլարվի իրադրությունն Արցախում։ Պետք չէ ուրախանալ և չարախնդալ, պատերազմը ողբերգություն է: Ողբերգություն էր նաև մեր վերջին պատերազմը, որից մեր պետականությունը հարվածներ կրեց, և մենք, առանց սեթևեթանքի, մեր շահերն ենք պաշտպանում:

-Իհարկե, առաջնահերթ պետք է մեր շահերը պաշտպանենք:

-Այո՛: Եվ երկար քննարկելու հարց է՝ Ռուսաստա՞նն է մեր դաշնակիցը, թե՞ Արևմուտքը: Մենք այս պահին գտնվում ենք ռուսական անձրևանոցի պաշտպանության տակ, դա լավ անձրևանոց է, թե վատ՝ այլ խնդիր է։ Եկեք այս պահին մեր անվտանգությունն ապահովենք, հետո այդ հարցը կքննարկենք:

-Այսինքն՝ Թուրքիան և Ադրբեջանը փորձելու են այստեղ իրավիճակը թեժացնել, մինչև ո՞ւր:

-Գաղտնիք չէ, որ Թուրքիայի հարաբերությունները Ռուսաստանի հետ գրեթե թշնամական են, և այս երկու պետությունները համագործակցում են զուտ մարտավարական մակարդակում, իսկ գլոբալ աշխարհաքաղաքական մակարդակում հակառակորդներ են: Նաև այն հիմքով են հակառակորդ, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, իսկ ՌԴ-ն այս պահին հակամարտում է ՆԱՏՕ-ի դեմ։ Բայց քանի որ Էրդողանն Արևմուտքի թիմի կազմում փորձում է իր անկախությունն ընդգծել և դեմք փրկելու խնդիր ունի նաև իսլամական աշխարհում, հաճախ մարտավարական խնդիրներ է ունենում Արևմուտքի հետ և մարտավարական մակարդակներում դաշնակցում է Ռուսաստանի հետ: Ռուսաստանն ամեն առիթ ուզում է օգտագործել՝ Արևմուտքի միասնականությունը քայքայելու համար, իսկ Էրդողանը տալիս է այդ առիթը, և դա հաճախ ունենում է գայթակղիչ ֆինանսական տեսք։ Այս բարդ հարաբերությունների վեկտորն է, որ նաև Էրդողանի քաղաքականությունն արտացոլում է Անդրկովկասում: Իսկ Ալիևը, հասկանալի է, Էրդողանի փոքր «եղբայրն» է: Ալիևը պաշտոնական Մոսկվայի հետ հարաբերություններում անհամեմատ ավելի ինքնուրույն է, քան Երևանը։ Այս ֆոնին Ադրբեջանը փորձում է զգուշորեն ինքնուրույն խաղացողի դեր խաղալ, բայց Ադրբեջանի վիճակն էլ հեշտ չէ: Այո՛, մենք կորուստներ ունենք, մեր ինքնիշխանությունը մեծապես թեական վիճակում է, այս պահին գյուղ ենք կորցնում, հուսամ՝ ոչ վերջնականապես, բայց Ադրբեջանում ևս զգուշանում են, քանի որ այս գյուղի էպիզոդով շատ լրջորեն հարցականի տակ է դրվում Ռուսաստանի հեղինակությունը:

-Սամվել Բաբայանն այսօր ԱԺ-ում հայտարարել է, որ մեկ շաբաթ առաջ ռուսական կողմը դիմել է Արցախի ՊԲ-ին՝ երկու կողմերի դիրքերը հանելու վերաբերյալ, բայց հայկական կողմը դուրս է եկել դիրքերից, իսկ ադրբեջանցիները զբաղեցրել են այդ դիրքերը, այդ պահին ռուսական կողմն այդտեղ չի եղել:

-Չեմ կարող ո՛չ հաստատել, ո՛չ հերքել Բաբայանի այդ հաղորդումը: Բայց Փառուխ գյուղի էպիզոդը կարող է լինել նաև ռուսական կողմի թերացման հետևանք: Արևմտամետ թևը կարծում է, որ ռուսները քայլ առ քայլ հանձնում են մեր դիրքերը: Ես չէի ուզենա, որ այդպես լիներ: Բայց ռուսական կողմի դիրքորշումը պաշտպանողներին էլ պարզ հարց ես տալիս՝ եթե թերացում է՝ ընդունեք, եթե ոչ, ապա բացատրեք, թե ինչու այդպես եղավ: Չէ՞ որ կա հեղինակություն, կա խաղաղապահ մանդատ, և կա խնդիր, որ դիրքերը չպետք է փոխվեն նոյեմբերի 10-ից սկսած:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան