8,2 մլն դոլար ԱԱԾ-ին, ՔԿ-ին և ոստիկանությանը. քննիչների աշխատավարձերը կբարձրացվեն, թոշակների համար դեռ գումար չկա․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

15.04.2026 | 18:01
Մեկ օրում Հորմուզի նեղուցով ավելի քան 20 նավ է անցել. ԱՄՆ-ը թույլ չի տվել Իրանի հետ կապված նավերի անցումը. WSJ
15.04.2026 | 17:53
Ալեքսանդր Լապշինի մուտքը Հայաստան արգելվել է
15.04.2026 | 17:49
ՔՊ-ն ԿԸՀ է ներկայացնում ընտրությունների մասնակցության հայտը. ՈՒՂԻՂ
15.04.2026 | 17:45
Մայիսի 3-5-ը ՀՀ-ում կարգելվեն անօդաչու օդանավերի թռիչքները․ խոսքը չի վերաբերում ամբողջ օդային տարածքի փակմանը
15.04.2026 | 17:38
Մոսկվան ու Բաքուն համաձայնության են եկել․ կողմերը հայտարարություն են տարածել AZAL-ի ինքնաթիռի վթարի հետ կապված
15.04.2026 | 17:30
Հայտնի են Հայաստանի հավաքականների կազմերը ծանրամարտի երիտասարդական ԵԱ-ում
15.04.2026 | 17:18
21 ուժ ԿԸՀ-ում օգտահաշիվ է բացել ընտրություններին մասնակցության հայտ ներկայացնելու համար
15.04.2026 | 17:09
Թրամփը հայտարարել է, թե իրեն «չի մտահոգում» Վիկտոր Օրբանի պարտությունը Հունգարիայի ընտրություններում
15.04.2026 | 17:00
7․4 մլն դրամ․ Գուրգեն Սիմոնյանը՝ սեփական կուսակցության գլխավոր նվիրատու
15.04.2026 | 16:52
Իսրայելը հարվածել է Լիբանանին. «Հըզբոլլահ»-ն իր հերթին հրթիռակոծել է Իսրայելի հյուսիսը
15.04.2026 | 16:44
Փաշինյանը ներկա է գտնվել եզդիական համայնքի Նոր տարվան նվիրված միջոցառմանը
15.04.2026 | 16:36
Հերթական զինված հարձակումը Թուրքիայի դպրոցներից մեկում․ զոհեր և տասնյակ վիրավորներ կան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.04.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
15.04.2026 | 16:26
Մանուկ խաղաղությունը դարձել է պատերազմի եռագլուխ կուսակցության հիմնական թիրախը․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.04.2026 | 16:22
Կիրանցի դպրոցի աշակերտները Ադրբեջանից 30 մ հեռավորության վրա ֆուտբոլ են խաղում, սա է խաղաղությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանում բարդացող սոցիալական վիճակի մասին բարձրաձայնող վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած Կառավարությունն այսօր չզեկուցվող նախագծով բարձրացրեց իրավապահ համակարգի քննիչների աշխատավարձը:

Կառավարության պահուստային ֆոնդից 4,1 մլրդ դրամ կամ 8,2 մլն դոլար հատկացվեց Ազգային անվտանգության ծառայության, Քննչական կոմիտեի և Ոստիկանության աշխատակիցների աշխատավարձերի բարձրացմանը: Ընդհանուր գումարից 3 մլրդ 120 մլն դրամ հատակացվեց ԱԱԾ-ին, 340 մլն՝ Ոստիկանությանը և 643 մլն՝ Քննչական կոմիտեին:

Գումարի հատկացման հիմնավորումն այն է, որ քննիչների ֆինանսական վիճակը փոքր-ինչ բարելավելու անհրաժեշտություն կա, քանի որ քրգործերի թիվն աճել է, և քննիչները սկսել են լքել համակարգը:

Մասնավորապես, Արգիշտի Քյարամյանի ղեկավարած ՔԿ-ին բաժին հասած 643 մլն դրամը կուղղվի քննիչների աշխատավարձերի բարձրացմանը:

Վեթինգի և լյուստրացիայի չենթարկված իրավապահ համակարգում աշխատավարձերի բարձրացումն անընդունելի է՝ ասում է իրավապաշտպան Նինա Կարապետյանցը: Նրա կարծիքով՝ իշխանությունն իրավապահների աշխատավարձը քաղաքական նպատակներով է բարձրացնում, որ հետագայում իշխանությունը պահելու հարցում նրանցից աջակցություն ստանա։

Նշենք, որ պաշտոնական տեղեկություններով՝ միայն 44-օրյա պատերազմին առնչվող 2200 քրեական գործ է քննվում: Իրավապաշտպանից հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք իրավապահ համակարգի գերբեռնվածության մասին Ֆինանսների նախարարության հիմնավորումն արդարացի չէ:

«Հայտարարում են, որ քննչական մարմիններում կա քննվող երկու հազար գործ. ՔԿ-ում պատերազմի հետ կապված հազարից ավելի քրեական գործ, իսկ արդյունքն ինչ-որ մեկը տեսե՞լ է։ Երբ այդ արդյունքը չկա, մենք ինչո՞ւ ենք աշխատավարձ բարձրացնում»,- ասում է իրավապաշտպանը։

Փոխարենը, ըստ Նինա Կարապետյանցի, քննչական մարմիններն ակտիվ են, երբ գործը հասնում է Նիկոլ Փաշինյանին սոցիալական ցանցերում հայհոյող քաղաքացիների բացահայտմանը։

Կառավարությունը Քննչական կոմիտեի քննիչների աշխատավարձը բարձրացնում է Հայաստանում խորացող աղքատության և կանգ չառնող գնաճի ֆոնին: Փաշինյանն էլ է լսել, որ աղքատ քաղաքացիների շրջանում դժգոհություն կա՝ ինչպե՞ս է, որ քննիչի ու ոստիկանի աշխատավարձը բարձրացնելու կամ պատգամավորին ձեռքի ծախսի գումար տալու փող բյուջեում կա, իսկ գնաճի դեմ միայնակ մնացած թոշակառուի թոշակը բարձրացնելու համար գումար չկա: Վարչապետն այս հարցը բարձրացնողների համար պարզաբանում ներկայացրեց․ «Մի բան է բարձրացնել 500, 20 հազար հոգու աշխատավարձը, մեկ այլ բան է 550 հազար հոգու թոշակը բարձրացնել»։

Փաստաբան Գևորգ Գյոզալյանն աշխատավարձերի բարձրացումն անհրաժեշտություն է համարում: Եթե գերատեսչությունները ցանկանում են մասնավոր ոլորտից որակյալ մասնագետների ներգրավել պետական համակարգ, ապա պետք է դրա համար միջոցներ ներդրվեն: Փաստաբանը, սակայն, աննպատակ է համարում արդեն իսկ գործող կազմի աշխատավարձերի բարձրացումը, որոնք, ըստ նրա, ենթադրյալ կոռուպցիոներներ են:

Հարկատուների միջոցներից 8,2 մլն դրամն ուղղվում է իրավապահ համակարգին՝ առանց քաղաքացիներին պատշաճ տեղեկացնելու: Որոշման նախագիծն ընդունվեց չզեկուցվող հարցերի փաթեթով: Նինա Կարապետյանցը նշում է՝ Փաշինյանի կառավարությունը կիրառում է նույն մեխանիզմը, որով բարձրացրել էր նաև նախարարների աշխատավարձը՝ հասցնելով 1.5 միլիոն դրամի:

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան