Հանրաքվե անելու ընթացակարգ չունենք. Անդրեասյանը՝ Ադրբեջան-Հայաստան պայմանագրի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 10:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 10:20
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 6-ի դրությամբ
06.10.2026 | 10:07
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի հետ ոչ-ոքիի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
06.10.2026 | 09:45
Մեղրիում հրդեհ է բռնկվել երկհարկանի տանը․ այրվել է շուրջ 200 քմ տարածք
06.10.2026 | 09:31
ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել Երևանի երեխայի խնամքի կենտրոնում
06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
Բոլորը

«Դուք«Արմենպրեսին» տված հարցազրույցում ասել եք՝ Ադրբեջանի հետ խաղաղության շուրջ բանակցությունները պետք է ընթանան առանց նախապայմանների, Ադրբեջանի առաջարկում նշված կետերը ամբողջությամբ չեն արտացոլում առկա խնդիրների ողջ օրակարգը։ Այս պահին ձեր որոշ, մեղմ ասած, խնդրահարույց ձևակերպումներին չեմ անդրադառնա։ Տեսականորեն պատկերացնենք՝ բանակցությունները այս կամ այն ձևաչափով ընթացել են, միջպետական պայմանագիրը ձևակերպվել է՝ իբրև փաստաթուղթ։ Այդ փաստաթուղթը ներպետական ի՞նչ ընթացակարգ պետք է անցնի»,- ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ դիմելով ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին, նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը:

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ի պատասխան նշեց, որ այդ հարցի հասցեատերը երևի թե արդարադատության նախարարը պետք է լիներ։ «Ենթադրել կարող եմ, որ բոլոր այն ընթացակարգերով, որոնք սահմանված են, այսինքն՝ միջպետական պայմանագիրը պիտի գա Ազգային ժողով վավերացման»,- ասաց արտգործնախարարը:

Աղվան Վարդանյանը հավելեց․ «Մենք ունենք իրավիճակ, երբ Ադրբեջանը նաև ներխուժել է Հայաստանի ինքնիշխան տարածք։ Հնարավո՞ր է այնպիսի վիճակ ստեղծվի, որ մենք նաև մտածենք հանրաքվեի մասին»։

Արարատ Միրզոյանը պատասխանեց, որ ոչինչ բացառել չի կարող. «Դա կախված է բազմաթիվ հանգամանքներից»:

ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը հավելեց. «Հանրաքվե անելու ընթացակարգ չունենք՝ միջազգային որևէ պայմանագրի հետ կապված»:

Մանրամասները՝ տեսանյութում: