Համայնքային ոստիկաններն ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել
Հասարակություն
23.03.2022 | 17:46Մարտի 19-ին Գորիսի բաժնի համայնքային ոստիկանները Տաթև-Քաշունի ճանապարհին ստուգել են Եղեգնաձոր քաղաքի 31-ամյա մի բնակչի՝ փայտանյութով բեռնված «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի մեքենան․ տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից։
Վարորդը փայտանյութի օրինականությունը վկայող որևէ փաստաթուղթ չի ներկայացրել՝ հայտնելով, որ վառելափայտը գնել է Կապան քաղաքում:
Մեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Հանգամանքները պարզվում են: