Բաքուն պատասխանել է ՀՀ ԱԳՆ-ի՝ Արցախում բնական գազի մատակարարման խափանման մասին հայտարարությանը

Լուրեր

10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
Բոլորը

Պաշտոնական Բաքուն արձագանքել է ՀՀ ԱԳՆ-ի՝ Ադրբեջանի կողմից Արցախում հումանիտար ճգնաժամ ստեղծելուն ուղղված գործողությունների վերաբերյալ հայտարարությանը։ Մասնավորապես, ՀՀ ԱԳՆ նշել էր, որ ադրբեջանական կողմի ակնհայտ միջամտությամբ Շուշի քաղաքի մոտակայքում՝ ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքում, կրկին խափանվել է Հայաստանից բնական գազի մատակարարումը Լեռնային Ղարաբաղ:

«Բացի Լեռնային Ղարաբաղի բնակչության նկատմամբ հոգեբանական ճնշում գործադրելուն ուղղված իր մյուս շարունակական գործողություններից և Լեռնային Ղարաբաղ միջազգային հումանիտար կառույցների մուտքը խոչընդոտելուց, Ադրբեջանը միտումնավոր կերպով խաթարում է Լեռնային Ղարաբաղում կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքների բնականոն աշխատանքը, ինչն ակնհայտորեն հանգեցնում է Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի ստեղծմանը։ Անթույլատրելի ենք համարում արցախահայության նկատմամբ սիստեմատիկ բռնության այս աղաղակող քաղաքականությունը»,-ասվում էր հայտարարության մեջ։

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության բաժնի ղեկավար Լեյլա Աբդուլլաևան նշել է, որ, իբր, Հայաստանը «փորձում է միջամտել Ադրբեջանի ներքին գործերին»։

«Հայաստանի ԱԳՆ-ն մի քանի օր առաջ փորձում էր միջամտել Բաքվի ներքին գործերին ՝մեկնաբանելով միջազգային կազմակերպությունների մասնակցությունը Ադրբեջանի տարածքում միջացառմանը, և հիմա փորձում է դա անել այլ թեմայով»,-ասել է Աբդուլլաևան։

«Մենք խորհուրդ ենք տալիս Հայաստանին անհիմն ու անօրինական պահաջներ ներկայացնելու փոխարեն զբաղվել պարտավորություններով, որոնք բխում են եռակողմ հայտարարությունից ու ապահովել տարածաշրջանում մնացած իր զինված ուժերի դուրսբերումը»,- հայտարարել է պաշտոնյան։ Այսուհանդերձ, իր չհիմնավորված հայտարարություններում Աբդուլլաևան որևէ կերպ չի անդրադարձել Արցախում Ադրբեջանի կողմից բնական գազի մատակարարման միտումնավոր ընդհատման պատճառներին ու հետևանքներին։

Էմմա Չոբանյան