Քննարկում. և՛ պետական, և՛ ոչ պետական բուհերը պետք է գտնվեն նույն մրցակցային դաշտում

Լուրեր

10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանն աշխատանքային հանդիպում է ունեցել ոչ պետական բուհերի ուսումնական մասի պատասխանատուների հետ: Հանդիպմանը ներկա են եղել նաև Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության աշխատակիցները․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

Հանդիպման օրակարգում ներառված էին բարձրագույն ուսումնական հաստատությունների լիցենզավորման և հավատարմագրման, բուհերի կազմակերպաիրավական ձևի, ուսումնական գործընթացի կազմակերպման և այլ խնդիրների վերաբերյալ հարցեր:

Ողջունելով քննարկման մասնակիցներին՝ փոխնախարար Կարեն Թռչունյանը նշել է, որ հանդիպման նպատակը «Բարձրագույն կրթության և գիտության մասին օրենքի» նախագծի հիմնական ուղղությունների հստակեցումն է, խնդիրների վերհանումն ու հնարավոր լուծումների առաջարկը: Նա փաստել է, որ կրթության զարգացման ռազմավարության մեջ հստակ շեշտադրված է՝ և՛ պետական, և՛ ոչ պետական բուհերը պետք է գտնվեն նույն մրցակցային դաշտում և որևէ առավելություն չունենան մեկը մյուսի նկատմամբ: Ըստ Կարեն Թռչունյանի՝ պետությունը պետք է տարանջատում չմտցնի այդ հարցում և որակյալ կրթության տրամադրման համար պետք է մշակի որոշակի չափանիշներ:

Նա նշել է, որ «Բարձրագույն կրթության և գիտության մասին օրենքի» նախագծի ընդունումից հետո նախատեսվում են համակարգային փոփոխություններ, և դրանցից բխող որոշակի գործառույթներ կան, որոնք պետք է իրականացնել՝ նախապես հասկանալով ռիսկերն ու հնարավորությունները: Մասնավորապես, անդրադառնալով բուհերի ուսումնական լրիվ կամ մասնակի բեռնվածությամբ համակարգի ներդրման հարցին՝ Կարեն Թռչունյանը բուհերի ներկայացուցիչներին առաջարկել է ներկայացնել իրենց մոտեցումները՝ մատնանշելով, թե տվյալ համակարգի ներդրումը յուրաքանչյուր բուհի համար որքանով է հնարավոր: Նա նշել է, որ վերոնշյալ համակարգը ենթադրում է ոչ միայն սովորողների համար իրենց ցանկությամբ ուսումնառության ժամկետի երկարաձգում, այլև դասախոսների համար նոր մոտեցմամբ վճարման համակարգի ներդրում, ինչի արդյունքում փոփոխության կենթարկվի բուհական ողջ ոլորտը:

Կարեն Թռչունյանը կարևորել է, որ նախօրոք քննարկվեն բուհերի լիցենզավորման և օրենքի նախագծի ընդունումից հետո այլևս պարտադիր դարձող ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրման հետ կապված հարցերը: Նա շեշտել է, որ սահմանելով համապատասխան որակական չափանիշներ՝ լիցենզավորման և հավատարմագրման գործիքի միջոցով պետությունը նպատակ ունի ապահովելու որակյալ կրթություն: Նախարարի տեղակալն անդրադարձել է նաև բուհերի իրավակազմակերպական ձևի խնդրին՝ այս հարցում ակնկալելով ներկաների տեսակետները:

Փոխնախարարը նաև հետաքրքրվել է՝ արդյոք որևէ բուհ գրանցված է վարկանիշավորման միջազգային որևէ աղյուսակում, որը, ըստ Կարեն Թռչունյանի, շատ լավ գործիք է բուհերի համար՝ հասկանալու՝ ինչ խնդիրներ և առավելություններ ունեն առավել որակյալ կրթություն ապահովելու համար:

Հանդիպման ընթացքում ծավալվել է բուռն քննարկում, որի ընթացքում բուհերի ներկայացուցիչները հանդես են եկել համապատասխան առաջարկություններով և դիտարկումներով: Նրանք մի շարք հարցեր են ուղղել բարձրագույն կրթության ոլորտի պատասխանատուներին, որոնց վերաբերյալ ստացել են հանգամանալից պարզաբանումներ:

Քննարկման ավարտին ներկաները փաստել են, որ նմանօրինակ հանդիպումները պետք է դարձնել պարբերական՝ կրթության շահառուների խնդիրները լսելու, դրանք քննարկելու և հնարավոր լուծումներ գտնելու նպատակով: