ԱՄՆ-ը պատրաստ է աջակցել բոլոր չկարգավորված խնդիրներին համապարփակ լուծումներ գտնելու՝ Հայաստանի և Ադրբեջանի ջանքերին․ Լին Թրեյսի

Լուրեր

07.05.2024 | 23:30
ԵԽ-ն Թուրքիային կոչ է անում ազատ արձակել կալանավորված լրագրողներին
07.05.2024 | 23:22
Իրանն ու Ադրբեջանն առաջիկա օրերին Արաքս գետի վրա ՀԷԿ կբացեն
07.05.2024 | 23:10
Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և 9-ը մարզում
07.05.2024 | 22:59
Ադրբեջանցի պատգամավորները մտահոգված են ԱՄՆ-ի հնարավոր պատժամիջոցների կապակցությամբ
07.05.2024 | 22:50
ԱԺ մշտական հանձնաժողովի անդամները հանդիպել են Վենետիկի հանձնաժողովի և ԵԽ ներկայացուցիչների հետ
07.05.2024 | 22:38
Ստամբուլում մեկ այլ եկեղեցու մզկիթի վերածելը վիրավորում է նրա բնույթը․Հունաստանի ԱԳՆ-ն՝ Թուրքիային
07.05.2024 | 22:27
Երևանի Նորաշեն թաղամասում ավտոբուս է այրվել
07.05.2024 | 22:22
Հայաստանը պատրաստակամ է խորացնել փոխգործակցությունն ինչպես ՆԱՏՕ-ի, այնպես էլ նրա առանձին անդամ երկրների հետ՝ Հայաստանի դիմակայունության բարձրացման ուղղությամբ․ Վահան Կոստանյան
07.05.2024 | 22:12
Փաշինյանը ՀԱՊԿ-ից դուրս գալու հարց կքննարկի՞ Պուտինի հետ․ ինչ սպասել վաղվա հանդիպումից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.05.2024 | 22:05
Բախվել են ավտոմեքենաներ. կան տուժածներ
07.05.2024 | 21:56
Բաքուն և Սոֆիան ռազմավարական գործընկերության ամրապնդման հռչակագիր են ստորագրելու․ Բուլղարիայի նախագահն Ադրբեջանում է
07.05.2024 | 21:53
Պայմանագրային զինծառայողի մարմին է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով․ ՀՀ ՊՆ
07.05.2024 | 21:41
ԱԱՏՄ զգուշացումը՝ երթերի, հավաքների մասնակցելու գործատուների պարտադրանքի տեղեկությունների կապակցությամբ
07.05.2024 | 21:30
Վանեցյանը, Միհրան Պողոսյանը հավաքվեցին, և մարդկանց բողոքը վարկաբեկված է համարվում, ինչո՞ւ ակտիվացան՝ Փաշինյանի թույլ պահին․ Արմեն Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.05.2024 | 21:27
Երկրաշարժ Հայաստան-Ադրբեջան սահմանային գոտում՝ Շողակաթ գյուղից 19 կմ հյուսիս
Բոլորը

Հայաստանն ու Միացյալ Նահանգները նշում են երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը։ Factor.am-ն այդ առթիվ զրուցել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հետ։ Հարցազրույցը երկու երկրների միջև համագործակցության շրջանակի, Հայաստանի անվտանգային խնդիրների վերաբերյալ Վաշինգտոնի դիրքորոշման, այստեղ ժողովրդավարական արժեքների զարգացման և այլ հարցերի մասին է։

Ձե՛րդ գերազանցություն, նախորդ տարվա սեպտեմբերից տոնում ենք Հայաստան-Միացյալ Նահանգներ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը։ Ինչպե՞ս կբնորոշեք հայ-ամերիկյան հարաբերությունները, ի՞նչը պետք է հատկապես կարևորի Հայաստանը Միացյալ Նահանգների հետ հարաբերություններում։

-Միացյալ Նահանգներն ու Հայաստանը տոնում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30 տարին, սակայն մեր երկու երկրների ժողովուրդների փոխգործակցությունը շատ ավելի վաղ է սկիզբ առել։ 1991թ․ Հայաստանի անկախության վերականգնումից ի վեր՝ Հայաստանում և մեր փոխգործակցության տիրույթում շատ զարգացումներ են տեղ գտել՝ ի հեճուկս մարտահրավերների։ Միացյալ Նահանգները մեծապես արժևորում է Հայաստանի հետ փոխգործակցությունը, որը խարսխված է ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա, և շարունակում է հայ-ամերիկյան հարաբերությունների հետագա դրական զարգացումներ նախանշել։ ԱՄՆ դեսպանությունը հանձնառու է աջակցել Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումների օրակարգին։ Մեր աջակցությունը բազմաթիվ ոլորտներ է ընդգրկում, այդ թվում՝ ժողովրդավարական հաստատությունների ձևավորում, կոռուպցիայի դեմ պայքար, ներառական տնտեսական զարգացման խթանում, միջազգային անվտանգության ապահովում ու տարածաշրջանային հակամարտությունների կարգավորում, մարդասիրական օժանդակության տրամադրում։

-Տիկի՛ն դեսպան, Հայաստանը վերջերս պատասխանել էր Ադրբեջանի խաղաղության առաջարկներին և դիմել ԵԱՀԿ Մինսկի խումբը համանախագահող երկրներին՝ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ սկսելու։ Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր՝ ինչպե՞ս է արձագանքում Միացյալ Նահանգները Հայաստանի դիմումին։

Միացյալ Նահանգները շարունակում է հանձնառու լինել Հարավային Կովկասում խաղաղ, ժողովրդավար և բարեկեցիկ ապագայի կերտմանը։ Մենք Հայաստանին ու Ադրբեջանին կոչ ենք անում շարունակել և ընդլայնել դիվանագիտական շփումները՝ բոլոր չկարգավորված խնդիրներին համապարփակ լուծումներ գտնելու համար։ Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցել այս ուղղությամբ Հայաստանի և Ադրբեջանի ջանքերին։

Պատերազմից հետո լուծման անհրաժեշտություն ունի նաև հայ ռազմագերիներին Բաքվից վերադարձնելու հարցը։ Միացյալ Նահանգներն այս գործընթացում ունեցել է հաջող նախաձեռնություն. ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Ռիքերի տարածաշրջան այցից ընդամենը երկու օր անց՝ հունիսի 12-ին, Ադրբեջանը վերադարձրեց 15 հայ ռազմագերի։ Կա՞ մտադրություն ավելի ակտիվացնելու ԱՄՆ-ի ջանքերն այս հարցում։

-Մենք շարունակում ենք հորդորել, որ անհրաժեշտ է արագ և անվտանգ կերպով ապահովել բոլոր գերեվարվածների վերադարձը։ Տարածաշրջանում տևական խաղաղության հասնելու հարցում գերեվարվածների վերադարձին և անհետ կորածների թվի (այդ թվում՝ 1990-ականներից) հստակեցմանն ուղղված ջանքերը կարևոր նշանակություն ունեն։

Ձե՛րդ գերազանցություն, Միացյալ Նահանգները ողջունում է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման նոր գործընթացը։ Հիշում ենք՝ 2008-2009 թվականներին՝ հայ-թուրքական արձանագրությունների գործընթացում ԱՄՆ-ը շատ ակտիվ դերակատարում ուներ։ Հիմա ի՞նչ ներգրավվածություն կարող է ունենալ Վաշինգտոնն այս հարցում։

Միացյալ Նահանգները սատարում է Թուրքիայի և Հայաստանի միջև ընթացող երկխոսությանը, որը կարող է հանգեցնել երկու հարևան երկրների հարաբերությունների լիարժեք կարգավորմանը՝ արդյունք, որը կարևոր է երկու երկրների ապագայի և Կովկասում կայունության համար։

ողովրդավարությունն ու օրենքի գերակայությունը Միացյալ Նահանգների և Հայաստանի հարաբերությունների հիմնասյուներն են։ Վերջերս Դուք Հայաստանի գլխավոր դատախազի հետ հանդիպմանը կարևորել էիք խոսքի ազատության նկատմամբ հարգանքը: «Ֆրիդոմ Հաուս» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունն էր նաև մտահոգություն հայտնել Հայաստանում խոսքի ազատ արտահայտման սահմանափակման մասին՝ կոչ անելով չեղարկել ծանր վիրավորանքը քրեականացնելու օրենքը։ Արթուր Դավթյանի հետ զրույցում անդրադարձել էիք նաև ազգությամբ եզդի իրավապաշտպան Սաշիկ Սուլթանյանի գործին։ Ձեզ բավարարե՞լ են գլխավոր դատախազի մեկնաբանությունները:

Ջանալով կատարելագործել ժողովրդավարությունը նաև մեզ մոտ՝ մենք ողջունում ենք Հայաստանի հանձնառու կեցվածքը ժողովրդավարական բարեփոխումների իր օրակարգի հանդեպ և պատրաստ ենք հետամուտ լինել ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա հիմնված մեր երկկողմ հարաբերությունների ամրապնդմանը։

Ազատ խոսքը հիմնարար իրավունք է և, չնայած միտումնավոր ապատեղեկատվության ու անվտանգության հետ կապված օրինաչափ մտահոգություններին՝ մարդիկ պետք է ազատ լինեն քննադատել կառավարությանը՝ առանց հաշվեհարդարի վախի։ Ազատ մամուլը լավ գործող ժողովրդավարության անբաժանելի մասնիկն է։ Մենք հանձնառու ենք աջակցել ժողովրդավարության սկզբունքների, այդ թվում՝ ազատ արտահայտվելու ապահովմանն ուղղված Հայաստանի քաղաքացիների ջանքերին։

Տիկի՛ն դեսպան, աշխարհը կանգնած է նոր մարտահրավերների առջև։ Ռուսաստանը զինված գործողություն է սկսել Ուկրաինայում։ Միացյալ Նահանգներն անվերապահորեն աջակցում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը և ջանքեր է գործադրում խաղաղության հաստատման ուղղությամբ։ Ինչպե՞ս է տեսնում պաշտոնական Վաշինգտոնը իրավիճակի հանգուցալուծումը, ինչպե՞ս կանխել նման զարգացումների հնարավորությունը հետխորհրդային այլ երկրներում։

-Ռուսները հարվածում են դպրոցներին, հիվանդանոցներին, բնակելի շենքերին։ Նրանք ոչնչացնում են կենսական նշանակության ենթակառուցվածքները, որոնցով մատակարարվում է ջուր, հոսանք, գազ, անմեղ մարդիկ մեռնում են ցրտից։ Ուկրաինայի դեմ Կրեմլի կողմից սանձազերծած անխոհեմ ու ոչնչով չհրահրված պատերազմի հետևանքով գրանցված մարդկային կորուստներն ու զրկանքներն արդեն իսկ սահմռկեցուցիչ են։ Սպանվել ու վիրավորում են ստացել հազարավոր ուկրաինացիներ, միլիոնավոր մարդիկ տեղահան են եղել իրենց տներից։ Մենք շարունակում ենք հորդորել Մոսկվային՝ դադարեցնել Ուկրաինայի դեմ իր անխոհեմ ու ոչնչով չհրահրված հարձակումը և վերջ տալ հակամարտությանը։ Մենք աննախադեպ ու շատ խիստ պատասխան միջոցներ ենք ձեռնարկել Ռուսաստանի դեմ, ինչի մասին նշել էինք։ Միացյալ Նահանգները հաստատակամորեն պաշտպանում է Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։ Նույն կերպ, մենք հանձնառու ենք աջակցել իր հարևանների հետ խաղաղ համագոյակցող Հայաստանին՝ իր ինքնիշխան և ժողովրդավար ապագան կերտելու հարցում։

-Տիկի՛ն դեսպան, Դուք այս տարի ավարտում եք դիվանագիտական առաքելությունը Հայաստանում։ Հասցրել եք անգամ հայերեն սովորել։ Միացյալ Նահանգներ վերադառնալիս ի՞նչ եք Ձեզ հետ տանելու, ո՞րն է լինելու Ձեր ամենավառ հիշողությունը Հայաստանի մասին։

-Այստեղ գտնվելուս շուրջ 3 տարվա ընթացքում Հայաստանում շատ եմ ճանապարհորդել, և որտեղ էլ եղել եմ, տեսել եմ  խիզախություն, ուժ, հույս, տոկունություն և նվիրվածություն ավելի լավ ապագա կերտելու գործին՝ ի հեճուկս մեծ ու փոքր մարտահրավերների և դժվարությունների։ Այս երկրի ամենամեծ հարստությունը հայ մարդն է՝ իր ձիրքով ու տաղանդով, կենսական էներգիայով ու ստեղծարարությամբ։ Հայ մարդու մասին վառ հիշողությունները մշտապես կմնան ինձ հետ։ Ես հպարտ եմ Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև վերջին 30 տարվա ընթացքում ձևավորված փոխգործակցության համար, ինչը ամուր հիմք է նախապատրաստել՝ ապագայում մեր առավել սերտ համագործակցության համար։

Հռիփսիմե Հովհաննիսյան