Դատարանը հրապարակում է Նավալնիի գործով դատավճիռը

Լուրեր

10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Լեֆորտովոյի դատարանը Վլադիմիրի մարզում տեղի ունեցած արտագնա հանդիպման ժամանակ սկսել է հրապարակել ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի գործով դատավճիռը: Ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ դատարանն ընդդիմադիր գործչին մեղավոր է ճանաչել «առանձնապես խոշոր չափերի խարդախության մեջ»։ Դեռևս հայտնի չէ, թե ինչ պատիժ կսահմանվի Նավալնիի համար, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Անցյալ շաբաթ դատախազը խնդրել էր Ալեքսեյ Նավալնիին մեղավոր ճանաչել «խարդախության և դատարանի նկատմամբ արհամարհական վերաբերմունքի մեջ» ու դատապարտել 13 տարվա ազատազրկման խիստ ռեժիմի գաղութում։ Մեղադրող կողմը նաև խնդրել է քաղաքական գործչից բռնագանձել 1,2 միլիոն ռուբլի տուգանք։

«Ինձ չի հետաքրքրում, եթե նույնիսկ դուք պահանջեք 113 տարի, չեք վախեցնի ինձ կամ ինձ նման մարդկանց»,- մարտի 15-ին տեղի ունեցած դատավարության ժամանակ հնչեցրած իր վերջին խոսքում հայտարարել է Նավալնին։

Հիշեցնենք՝ ՌԴ վարչակազմի ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին ձերբակալվել է 2021 թվականի հունվարի 17-ին՝ Գերմանիայից Մոսկվա վերադառնալուց հետո, որտեղ բուժման և վերականգնողական կուրս էր անցնում «Նովիչոկ»-ով թունավորվելուց հետո։ Փետրվարին Իվ Ռոշեի գործով պայմանական ազատազրկումը դատարանը փոխարինել է իրականով։ Ընդդիմադիր գործիչը պետք է կալանքի տակ անցկացնի 2 տարի 6 ամիս։

Մոսկվայի Լեֆորտովոյի շրջանային դատարանը փետրվարի 2-ին քրեական գործ էր հարուցել ընդդիմադիր գործիչ նկատմամբ՝ «խարդախության և դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի» վերաբերյալ։

Սույն գործի հարուցման մասին հայտնի դարձավ 2021 թվականի մայիսին։ Խոսքը Մոսկվայի Բաբուշկինսկի շրջանի N321 բաժնի դատավոր Վերա Ակիմովային, իբր, վիրավորանք հասցնելու մասին է, որը Նավալնիին մեղավոր է ճանաչել վետերանին զրպարտելու համար։

Ալեքսեյ Նավալնին համարվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի գլխավոր քաղաքական ընդդիմախոսը։ Նա տարիներ շարունակ հանդես է եկել  Պուտինի վարչակազմի կոռուպցիոն հանցագործությունների և այլ ապօրինությունների մասին հրապարակումներով ու ենթարկվել քաղաքական հետապնդման։