Պոդոլյակը պատմել է ռուս-ուկրաինական բանակցությունների ընթացքի մասին

Լուրեր

10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
Բոլորը

Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական, Ռուսաստանի Դաշնության հետ բանակցություններում ուկրաինական պատվիրակության անդամ Միխայիլ Պոդոլյակն ասել է, որ բանակցողների շփումները շարունակվում են ամենօրյա ռեժիմով, իսկ Ուկրաինան զիջումների չի գնում տարածքային ամբողջականության հարցերում։  BBC-ին տված հարցազրույցում Պոդոլյակն ասել է․

«Առցանց բանակցություններն անընդհատ շարունակվում են, կան բազմաթիվ վիճելի հարցեր, քանի որ նախագահը հստակ արտահայտել է իր դիրքորոշումը տարածքային ամբողջականության, անվտանգության հիմնարար երաշխիքների վերաբերյալ, այսինքն՝ որոնք են մեզ համար կարևոր ասպեկտները։ Բանակցություններն անընդհատ գնում են առցանց, կան բազմաթիվ խորհրդատվական խմբեր, որոնք ներգրավված են այս գործընթացում»,- ասել է Պոդոլյակը։

Նա խոստովանել է, որ բանակցությունների կառուցվածքը բարդ է։ Կա բանակցային խումբ և բազմաթիվ խմբեր, որոնք աշխատում են տարբեր ձևաչափերով։ Բացի այդ, բանակցություններում ներգրավված են երկու կողմերի ղեկավարների խորհրդականները։

Պոդոլյակն ընդգծել է, որ պատվիրակությունների միջև պայմանավորվածություն կա չքննարկել «խաղաղության փաստաթղթի» զարգացումները, քանի դեռ կողմերը չեն համաձայնեցրել փոխզիջումային դիրքորոշումը, որը կարող է հրապարակվել։

«Չնայած սրան, ռուսական կողմը հաճախ է իր սեփական դիրքորոշման մասին արտահոսք իրականացնում՝ ուկրաինական կողմի վրա հոգեբանական ճնշում գործադրելու և ուկրաինական հասարակության մեջ կոնֆլիկտ հրահրելու նպատակով»,- նշել է Պոդոլյակը։

«Ռուսաստանի Դաշնության դիրքորոշումը պրոպագանդիստական է, նրանք ինչ-որ պատրանքի մեջ են այն  հարցում, թե ինչպես է կառուցված աշխարհը: Եվ կա Ուկրաինայի դիրքորոշումը, որը հրապարակայնորեն հնչեցրել է նախագահ Զելենսկին. տարածքային ամբողջականություն և ինքնիշխանություն: Մեզ համար առանցքային արժեքներ են, վերջ։ Ինչ վերաբերում է հենց բանակցային գործընթացին, հենց դրա համար էլ այն ընթանում է, որպեսզի գտնենք, թե ինչի շուրջ կարող ենք պայմանավորվել»,- ասել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդականը։