ԱՄՆ-ը Թուրքիային առաջարկել է Ուկրաինային փոխանցել ռուսական C-400-ները

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

Միացյալ Նահանգները Թուրքիայի հետ ոչ պաշտոնապես քննարկել է Ուկրաինային ռուսական C-400 զենիթահրթիռային համալիրների փոխանցման հնարավորությունը, որպեսզի օգնի Ուկրաինային պաշտպանվել ռուսական զորքերի ներխուժումից: DW-iԱյս մասին կիրակի՝ մարտի 20-ին, գրել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով իրավիճակին ծանոթ երեք աղբյուրի:

Վերջին շաբաթների ընթացքում ԱՄՆ պաշտոնատար անձինք այդ առաջարկը քննարկել են թուրք գործընկերների հետ, սակայն պաշտոնական հարցում դեռ չի ստացվել, հայտնել են աղբյուրները: Նրանց տեղեկություններով՝ Ուկրաինա ռուսական զենիթահրթիռային համալիրների մատակարարման թեման, մասնավորապես, կարող էր շոշափվել ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուենդի Շերմանի՝ Թուրքիա կատարած այցի ժամանակ, որը տեղի էր ունեցել այս ամիս։

Բայդենի վարչակազմը խնդրել է դաշնակիցներին, որոնք օգտագործում են ռուսական ռազմական տեխնիկան և համակարգերը, այդ թվում ՝ C-300-ը և C-400-ը, դրանք փոխանցել Ուկրաինային, քանի որ երկիրը փորձում է հետ մղել փետրվարի 24-ին սկսված ռուսական ներխուժումը:

Թուրքիայի իշխանությունները դեռ ոչ մի կերպ չեն մեկնաբանել ռուսական հակահրթիռային պաշտպանության համակարգերի մատակարարման հնարավոր բանակցությունները։ Ընդ որում, թուրք վերլուծաբաններն անհաջող են համարում նման մատակարարումներ կազմակերպելու գաղափարը, քանի որ վախենում են Մոսկվայի պատասխան արձագանքից:

Թուրքիան և Ռուսաստանը 2017-ին 2,5 մլրդ դոլարի C-400 համակարգերի մատակարարման պայմանագիր են կնքել։ Վաշինգտոնը, ի պատասխան Անկարայի կողմից C-400-ի գնման, Թուրքիային հեռացրել է նորագույն F-35 կործանիչի արտադրության ծրագրի գործընկերներից, իսկ հետո պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության և մի քանի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ:

«Կարծում եմ, որ բոլորը գիտեն, որ C-400-ը վաղեմի խնդիր է, և հնարավոր է, որ եկել է պահը, երբ մենք կարող ենք գտնել այդ խնդիրը լուծելու միջոց»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Շերմանը մարտի 5-ին թուրքական Habertürk հեռուստաալիքին տված հարցազրույցում:

ԱՄՆ Պետդեպարտամենտում և Սպիտակ տանը այդ հայտարարությունները դեռ ոչ մի կերպ չեն մեկնաբանել: