Խերսոնում հայ ընտանիքը գնդակահարվել է․ մեքենայով պարզապես փորձում էին հեռանալ քաղաքից․ Մարատ Հակոբյանը հայ համայնքի իրավիճակից մանրամասներ է ներկայացնում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.09.2026 | 12:25
ԿԿՀ-ն հրաժարվել է վարույթ հարուցել․ Փաշինյանի դեմ 11 դրվագով դիմում էր ներկայացվել
10.09.2026 | 12:22
Երևանի կենտրոնում կրպակներ են քանդում․ ՈՒՂԻՂ
10.09.2026 | 12:17
Ուկրաինան հարձակվել է Մախաչկալայի նավահանգստի վրա․ ԱԹՍ-ներից մեկը հարվածել է թատրոնի շենքին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 12:08
Բյուրեղավանի խմելու ջրի նմուշներում անհամապատասխանություն չի արձանագրվել
10.09.2026 | 12:00
Ինչ են քննարկել Փաշինյանն ու Մակրոնը // «Լամբադա» կամուրջն այսօրվանից փակ է․ ԼՈՒՐԵՐ
10.09.2026 | 11:52
Նորվեգիայի վարչապետը հայտարարել է, որ Մոլդովայում ԱԹՍ-ն «գրեթե հարվածել է» Զելենսկիի ինքնաթիռին
10.09.2026 | 11:43
Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ պահանջում է 3 մլն դրամ
10.09.2026 | 11:35
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը կավարտվի ԱՄՆ միջանկյալ «ընտրություններից անմիջապես հետո»
10.09.2026 | 11:26
Մեղրիի համայնքապետը կալանավորվել է
10.09.2026 | 11:19
Արմեն Գրիգորյանը «Policy and Management Consulting Group»-ում կաշխատի մինչև դեկտեմբեր
10.09.2026 | 11:07
ՔԿ նախագահը Ինտերպոլի գլխավոր քարտուղարին է հանդիպել
10.09.2026 | 10:58
Թրամփը յուրաքանչյուր չափահաս ամերիկացու 5000 դոլար է խոստացել՝ միջանկյալ ընտրություններում Հանրապետական կուսակցության հաղթանակի դեպքում
10.09.2026 | 10:52
Ձերբակալվել է սպանության փորձի և առողջությանը ծանր վնաս պատճառելու հատկանիշներով հետախուզվողը
10.09.2026 | 10:41
ՌԴ-ն գրոհել է Ուկրաինայի տարբեր շրջանները․ զոհեր և վիրավորներ կան
10.09.2026 | 10:30
ՇՄՆ-ն ու ՄԻՊ-ը պայմանավորվել են համատեղ աշխատանքային օրակարգ ձևավորել
Բոլորը

Factor TV-ն տեսակապով զրուցել է Կիևում բնակվող ուկրաինահայ քաղաքական վերլուծաբան Մարատ Հակոբյանը

-Պարո՛ն Հակոբյան, Ուկրաինայում պատերազմի 23-րդ օրն է արդեն։ Նախ՝ խոսենք այն մասին, թե ինչ իրավիճակ է ներկայում Կիևում և երկրում՝ ընդհանրապես։

-Իրավիճակն արդեն կայացած պատերազմական է։ Առաջին գրոհները, կարելի է ասել, մեկուսացվել են, հարձակվող կողմն արդեն անցել է պաշտպանողական դիրքերի։ Ուկրաինական բանակը կարողացավ կասեցնել բլիցկրիգը՝ չնայած որոշ տեղերում թշնամուն հաջողվել է ներթափանցել ուկրաինական բնակավայրեր, բայց ինչպես ասում են՝ առաջին թափը կոտրվել է, և հիմա այլ տակտիկայով են մարտական գործողություններն ընթանում։ Եթե առաջին երկու օրերին նույն Կիևին շատ էին մոտեցել, հիմա բավական հետ են շպրտվել բոլոր հիմնական բնակավայրերից։ Հարձակվող կողմը նույնպես փոխել է տակտիկան։ Տեսնելով, որ չեն կարողանում անմիջական մարտի մեջ իրենց ուզածին հասնել, անցել են ուկրաինական քաղաքների հեռահար հրռիթակոծությունների։ Երևի գիտեք Խարկովի, Սումիի, Չեռնիգովի վիճակը, Մարիուպոլում աղետալի վիճակ է, հատկապես՝ հումանիտար առումով։ Հարվածներ հասցվել են նաև Կիևում բնակելի շենքերի։ Այսօրվա տվյալներով՝ 200-ից ավելի զոհ կա մայրաքաղաքում։

-Պաշարման մեջ գտնվող քաղաքներում, որտեղ նաև հայեր են բնակվում, նրանց հետ կապ հաստատել կարողանո՞ւմ եք, ի՞նչ վիճակում են նրանք, արդյո՞ք տարհանման հնարավորություն առաջիկայում կլինի։

-Մինչ այս Խարկովում, Չեռնիգովում, Սումիում այդ աշխատանքները կատարվում էին։ Այնտեղ ամբողջական չէր շրջափակումը, հաջողվել էր մեծ թվով մարդկանց դուրս բերել։ Ամենավատ վիճակը Մարիուպոլում է, որովհետև կա մի քանի հազարանոց հայկական համայնք, որի նույնիսկ կեսը չի կարողացել դուրս գալ։ Այսօրվա դրությամբ՝ մենք ունենք 16 նույնականացված զոհ, բայց քանի որ Մարիուպոլում դեռ հնարավոր չէ իդենտիֆիկացիա կատարել, ցավոք, այնտեղից զոհերի շատ ավելի մեծ թիվ ենք ունենալու։ Մարիուպոլն արդեն երեք շաբաթ է՝ լրիվ շրջափակման մեջ է, քաղաքի գրեթե 80 տոկոսը ոչնչացվել է։ Պատերազմը դարձել է պետական ահաբեկչություն։ Հարձակվող կողմը ցանկանում է իր կամքը թելադրել՝ խաղաղ բնակչությանը ոչնչացնելով, հումանիտար աղետ ստեղծելով։

-Խոսեցիք արդեն 16 զոհի մասին։ Նույնականացված այս զոհերը բոլորը Կիևի՞ց են, թե՞ նաև այլ քաղաքներից։

-Կիևի արվարձանից ունենք զոհ։ Իսկ առաջին զոհը Խերսոնից էր։ Ընտանիքն իր անձնական ավտոմեքենայով պարզապես փորձել է տեղափոխվել, սակայն ամբողջ ընտանիքը գնդակահարվել է։ Ամուսինը հայ էր, կինը՝ ուկրաինուհի։ Երեկ երեկոյի ճշտված տվյալներով՝ հայ համայնքի 16 զոհերից 5-ը Մարիուպոլից են։ Այս քաղաքից արդեն սկսել ենք տվյալներ ստանալ, այսինքն՝ թիվը կավելանա։ Վախենում եմ, որ մենք չկարողանանք բոլորին նույնականացնել, լինեն անհետ կորածներ։ Երեկ ես տեղեկություն ստացա, որ արկերից մեկը մխրճվել է հայ ընտանիքի տան մեջ, բոլորը զոհվել են։ Հայերը փորձել են նրանց դուրս բերել տան փլատակներից, բայց հնարավոր չի եղել։ Արդեն երկար օրեր մահացած մարդկանց մարմինները փողոցներում մնում են, կան եղբայրական գերեզմաններ, որտեղ մարդկանց թաղել են, երբ հնարավորություն են ունեցել՝ այդ պահին ռմբակոծություն չի եղել։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Թամարա Հակոբյան