ՌԴ-ն Ձեզ և ձեր ընկերություններն օգտագործում է՝ պատերազմը ֆինանսավորելու համար․ Զելենսկին՝ Շոլցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 10:07
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի հետ ոչ-ոքիի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
06.10.2026 | 09:45
Մեղրիում հրդեհ է բռնկվել երկհարկանի տանը․ այրվել է շուրջ 200 քմ տարածք
06.10.2026 | 09:31
ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել Երևանի երեխայի խնամքի կենտրոնում
06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
Բոլորը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ելույթ է ունեցել Գերմանիայի խորհրդարանում՝ երկրի կանցլեր Օլաֆ Շոլցին կոչ անելով օգնել՝ կանգնեցնել Ռուսաստանի սանձազերծած պատերազմը, գրում է korrespondent-ը։

«Ինչո՞ւ օվկիանոսից այն կողմ գտնվող երկրները մեզ ավելի մոտ եղան, քան դուք: Որովհետև սա պատ է, որն ինչ-որ մեկը չի նկատում, բայց որին մենք զարնվում ենք, մինչ կռվում ենք մեր ժողովրդին փրկելու համար: Կանցլեր Շոլց, քանդի՛ր այդ պատը, տվե՛ք Գերմանիային արժանի առաջնորդություն, օգնեք մեզ՝ դադարեցնել պատերազմը»,- հայտարարել է Զելենսկին։

Ուկրաինայի նախագահը նաև ասել է, որ Ռուսաստանի դեմ բազմաթիվ պատժամիջոցներ շատ ուշ են կիրառվել՝ պատերազմը դադարեցնելու համար․ «Ես դիմում եմ Ձեզ բազմաթիվ հանդիպումներից, հայտարարություններից ու խնդրանքներից հետո, քայլերից հետո, որոնցից շատերը շատ ուշ էին, պատժամիջոցներից հետո, որոնք շատ քիչ էին պատերազմը դադարեցնելու համար»։

Նա ընդգծել է, որ երբ Կիևը զգուշացրել է Բեռլինին, որ «Հյուսիսային հոսք 2» գազատարը քաղաքական զենք է, ի պատասխան լսել է, որ դա ընդամենը տնտեսական նախագիծ է։

«Այն բանից հետո, ինչ մենք տեսանք, որ ձեր ընկերությունների հետ կապ ունեցող կազմակերպությունները մնացել են Ռուսաստանում, պետության հետ, որը Ձեզ և ձեր ընկերությունները պարզապես օգտագործում է՝ պատերազմը ֆինանսավորելու համար, դուք նորից պատի հետո եք՝ ո՛չ բեռլինյան, այլ ազատության ու անազատության պատի։ Երբ մենք ասում էինք, որ «Հյուսիսային հոսք 2»-ը զենք է, մեծ պատերազմի նախապատրաստում, ի պատասխան լսեցինք, որ դա տնտեսություն է, տնտեսություն, տնտեսություն․․․ Դա նոր պատերազմի համար ցեմենտ էր։ Երբ մենք հարցնում էինք, ինչ պետք է անի Ուկրաինան, որպեսզի դառնա ՆԱՏՕ-ի անդամ, որպեսզի անվտանգ լինի, մեզ ասում էին, որ նման որոշում սեղանին դեռևս չկա»,- հայտարարել է Զելենսկին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տաթև Ֆռանգյան