Կառավարությունը Կապանում կրթահամալիրների նախագծման համար 60 մլն դրամ կհատկացնի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
Բոլորը

Կառավարության պահուստային ֆոնդից ԿԳՄՍ նախարարությանը հատկացվեց 67 միլիոն 125 հազար դրամ՝ Սյունիքի մարզում կրթահամալիրների կառուցման, շենքային պայմանների բարելավման, արդիականացման, ինչպես նաև Կոտայքի մարզի Չարենցավան համայնքում գտնվող «Ճանապարհաշինարարներ» արձանի տարածքի լուսավորության համար:

«Ներկայացված գումարից շուրջ 60 միլիոն 60 հազար դրամը նախատեսվում է հատկացնել Կապանի գյուղական բնակավայրերի կրթական որակյալ ծառայությունների հասանելիության ապահովման նպատակով ընտրված 13 բնակավայրերում կրթահամալիրների ստեղծման, նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման և փորձաքննության ծառայությունների ձեռքբերման համար»,- նշեց ԿԳՄՍ նախարար Դումանյանը:

Այդ բնակավայրերում նախատեսվում է ունենալ արդիական շենքային ու գույքային պայմաններ՝ համապատասխան լաբորատորիաներով, մարզադահլիճներով, այլ անհրաժեշտ պայմաններով:

«Արդիական պայմանները կծառայեն նաև որպես բնակավայրի մշակութային, սպորտային, ժամանցային միջավայր՝ դառնալով համայնքային ժամանակակից կենտրոններ: Կրթահամալիրներից 7-ը կծառայեն նաև շրջակա բնակավայրերի երեխաների համար, որի նպատակով կգործարկվեն 8 երթուղիներ՝ հատուկ այդ նպատակով գնվող տրանսպորտային միջոցներով և ուղեկցորդներով»,- ասաց նախարարը:

Նախագծով առաջարկվում է նաև շուրջ 7 միլիոն դրամ հատկացնել Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի «Ճանապարհաշինարարներ» արձանի տարածքի լուսավորության համակարգի տեղադրման համար:

Սա, ըստ Դումանյանի, կարևոր է արձանի պահպանման ու անվտանգության համար: «Այնտեղ, իհարկե, նաև ոստիկանության մեր գործընկերները պետք է մեզ աջակցեն: Արձանը կլուսավորվի շատ շուտով»,- ասաց նախարարը:

Մանրամասները՝ տեսանյութում: