Չարաշահումներ՝ Ստեփանակերտի քաղաքապետարանում․ Արցախի ԱԱԾ-ն գործը հանձնել է Քննչական կոմիտեին

Լուրեր

10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
Բոլորը

Սույն թվականի փետրվար ամսում ԱՀ ազգային անվտանգության ծառայողների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քրեադատավարական գործողությունների արդյունքում բավարար տեղեկություններ են ստացվել այն մասին, որ ԱՀ քաղաքացի Գ.Ա.-ն, զբաղեցնելով ԱՀ Ստեփանակերտի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման բաժնի գլխավոր մասնագետի պաշտոնը, օժտված լինելով կառուցապատողների կողմից կատարված շինարարական աշխատանքների նկատմամբ տեխնիկական հսկողություն իրականացնելու վերահսկիչ և կարգադրիչ լիազորություններով, հանդիսանալով տեղական ինքնակառավարման մարմնի պաշտոնատար անձ, միջնորդավորված՝ այլ անձի անվամբ հիմնադրել է սահմանափակ պատասխանատվությամբ առևտրային ընկերություն, կազմակերպել հիշյալ ընկերությանը ԱՀ քաղաքաշինության նախարարության կողմից շինարարական աշխատանքների կատարման թույլտվություն տալու գործընթացը և 2016թ. փետրվարի 18-ից մինչև 2021թ. սեպտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում, օրենքով սահմանված արգելքին հակառակ, անմիջականորեն մասնակցել է այդ կազմակերպության կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեությանը, փաստացի իրականացրել ընկերության կառավարումը, անձամբ տեխնիկական հսկողություն է իրականացրել Ստեփանակերտի քաղաքապետարանի ու հիշյալ ընկերության միջև կնքված շինարարական կապալի պայմանագրերով նախատեսված շինարարական աշխատանքների կատարման նկատմամբ՝ անձամբ կազմակերպելով փաստաթղթերի կազմումը և ստորագրումը, ընդունելով շինարարական աշխատանքների արդյունքները, կազմելով կատարված աշխատանքների վերաբերյալ հանձման-ընդունման ակտերը՝ այդ կերպ հիշյալ ընկերությանը տալով առավելություններ և հովանավորելով դրա գործունեությունը:

Դեպքի առթիվ ԱՀ ազգային անվտանգության ծառայության կողմից հարուցվել է քրեական գործ ԱՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներով, հետաքննությունն ավարտելուց հետո այն փոխանցվել է ԱՀ քննչական կոմիտե: