Վարդենյաց լեռնանցքը և Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Լուրեր

07.08.2026 | 23:37
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
07.08.2026 | 23:30
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակությունն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան
07.08.2026 | 23:23
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին
07.08.2026 | 23:16
Հայաստանի սահմանային անցակետերը միջազգային չափանիշներով արդիականացվում են. ՊԵԿ
07.08.2026 | 23:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.08.2026 | 22:57
Որ երկրներից են 2026-ին ամենաշատ զբոսաշրջիկներն այցելել Հայաստան․ հրապարակվել են տվյալները
07.08.2026 | 22:43
Դարոն Աճեմօղլուն մեծ ցանկություն ունի մոտ ապագայում այցելելու Հայաստան. դեսպան Մկրտչյան
07.08.2026 | 22:37
«300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը կշարունակվի և կընդլայնվի. Տիգրան Խաչատրյան
07.08.2026 | 22:29
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
07.08.2026 | 22:13
Կենտրոն վարչական շրջանում հայտնաբերվել է ապօրինի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 12 դեպք
07.08.2026 | 21:58
Դիլիջանում աշակերտների և ուսանողների համար ներհամայնքային տրանսպորտը կդառնա անվճար
07.08.2026 | 21:44
«Յաբլոկո»-ին ցանկանում են զրկել ՌԴ Պետդումայի ընտրություններին մասնակցելու հնարավորությունից
07.08.2026 | 21:30
Համայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրեր
07.08.2026 | 21:17
Իզյումի վրա ռուսական հարվածի հետևանքով 2 մարդ է զոհվել
07.08.2026 | 21:04
Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ․ Արամ Ղազարյանն անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին
Բոլորը

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ մարտի 16-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը և Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Սիսիանի տարածաշրջանի Գորայք-Զանգեր ավտոճանապարհին բուք է։ Վերոնշյալ ճանապարհահատվածում առաջացել է խցանում, ինչի հետևանքով պարբերաբար ավտոճանապարհը փակվում է։ Հարգելի՛ վարորդներ, կոչ ենք անում չխոչընդոտել կապալառու կազմակերպության աշխատանքներին, հետևել ճանապարհային ոստիկանության հրահանգներին և կապալառու կազմակերպության հորդորներին։

Գնդեվազ-Ջերմուկ, Վանաձոր-Ալավերդի, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհները և Սարավանի լեռնանցքը դժվարանցանելի են կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Գորիսի, Գավառի, Մարտունիի, Նաիրիի, Դիլիջանի, Իջևանի, Վանաձորի, Թումանյանի և Տաշիրի տարածաշրջանների ավտոճանապարհնեին տեղ-տեղ մերկասառույց է։

Արթիկի (Արթիկ-Ալագյազ հատված), Աշոցքի տարածաշրջանների ավտոճանապարհներին բուք է։

Կապանի, Մեղրիի տարածաշրջաններում ձյուն է տեղում։

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։