Արտաքին հատվածից ՀՀ տնտեսության վրա ակնկալվում է հիմնականում գնաճային ազդեցություն. ԿԲ․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

07.09.2026 | 23:24
Հայկական պտուղ-բանջարեղենի արտահանումը ԱՄԷ․ Պապոյանը քննարկել է ծավալների ավելացումը
07.09.2026 | 23:10
Կաբարդինո-Բալկարիայում ձնահյուսի հետևանքով 11 լեռնագնաց է զոհվել
07.09.2026 | 22:53
Գավառում հայտնաբերվել է ապօրինի պահվող զենք-զինամթերք․ 59-ամյա տղամարդը կալանավորվել է
07.09.2026 | 22:38
Ադրբեջանը Կասպից ծովում ստեղծում է անօդաչու նավատորմ․ ի՞նչ կփոխեն Ալիևին ներկայացված SALVO-ն և KAYRA-ն
07.09.2026 | 22:24
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.09.2026 | 22:10
Հայտնի է՝ ով կքննի Գարեգին Բ-ի գործը․ Վճռաբեկը հրապարակել է որոշումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 21:58
Երրորդ դեպքը 5 ամսում․ ի՞նչ է կատարվում Բյուրեղավանի խմելու ջրի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 21:45
Տարածվող տեսանյութը հին է. Նարեկ Նալբանդյանը բերման է ենթարկվել մեկուկես տարի առաջ
07.09.2026 | 21:33
Volkswagen-ը գերմանական ավտոգործարաններից մեկը վերափոխում է՝ իսրայելական պաշտպանական տեխնիկա կարտադրի
07.09.2026 | 21:14
Հոբարձիում հյուրատան մոտ փոխհրաձգություն է եղել․ ոստիկանները բացահայտել են սպանության փորձի դեպքը. ՆԳՆ
07.09.2026 | 21:00
Փաշինյանը Պուտինի հետ կքննարկի ՌԴ-ի հեռացման պայմանները՝ ռազմաբազա, երկաթուղի․ Կրեմլը սակարկում է ժամանակը․ Տիգրան Խզմալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 20:46
Հայաստանի և Լատվիայի քաղաքական երկխոսությունը պետք է վերածել կոնկրետ տնտեսական արդյունքների. Միրզոյան
07.09.2026 | 20:36
Միրզոյանը և Լատվիայի նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ
07.09.2026 | 20:16
Ռուսաստանը հարվածել է Ուկրաինայում British American Tobacco ծխախոտի գործարանին
07.09.2026 | 20:00
Փաշինյանենք ԵՄ գնում են՝ «չերեզ» Մոսկվա․ ես անդամակցելու կողմնակից եմ, հանրաքվե լինի՝ կողմ կքվեարկեմ․ Հարություն Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Նախորդ տարվա ընթացքում գնաճն աճեց ու 2021 թվականի նոյեմբերին հասավ մինչև 9,6%-ի, դեկտեմբերին իջավ 7,7%, փետրվարին մենք ունեինք արդեն 6,5 % գնաճ, ինչը վկայում է, որ մենք շատ լավ գործ ենք արել գնաճային սպասումների և գնաճը կառավարելու առումով»,- այս մասին այսօր կայացած ասուլիսում նշեց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը:

«Եթե ռուս-ուկրաինական կոնֆլիկտից ածանցվող գնաճային դրսևրումները հաշվի չառնենք, ինչին մենք հիմա արձագանքում ենք, ապա կտեսնենք, որ Հայաստանն այն բացառիկ երկրների շարքում է, որտեղ գնաճը փետրվար ամսին նվազող տենդենց ունի։ Մեր ակնկալիքը քաղաքականության տեսանկյունից այն էր, որ 2022 թվականի վերջում մոտենալու էինք մեր թիրախին։ Այս իրավիճակում չենք կարող անմաս մնալ, որովհետև զարգացումներն ազդելու են գնաճային ֆոնի ու մարդկանց սպասումների վրա»,- նշեց Գալստյանը:

Կենտրոնական բանկի ղեկավարը նշեց նաև, որ ԿԲ բոլոր գործողությունները, որոնք արվում են այսօր, ուղղված են ապագա գնաճի զսպմանը։

«Եվս մեկ կարևոր գործոն կա, որը մեր որոշման հիմքում է՝ ռիսկի հավելավճարի որոշակի աճը։ Մինչև ռուս-ուկրաինական կոնֆլիկտը մեր սուվերեն ռիսկի հավելավճարը մոտ 300 բազիսային կետ էր, այս պահին ոչ միայն մեր, այլ նաև տարածաշրջանի գրեթե բոլոր երկրներում այն ավելացել է մինչև 600 բազիսային կետ։ Սա նշանակում է, որ ներդրողները  ներդրումներ կատարելու համար պահանջում են հավելյալ 300 բազիսային կետ, այսինքն՝ 3% ավելի եկամտաբերություն են ակնկալում, ինչն ազդում է մեր չեզոք տոկոսադրույքի վրա, այդ տոկոսադրույքի միջոցով էլ մենք պետք է որոշակի արձագանք տանք ու ապահովենք այն, ինչը շուկաները մեզանից ակնկալում են»,- նշեց ԿԲ ղեկավարը։

Մանրամասները՝ տեսանյութում: