«Անատամ բանա՞կ ենք ուզում ունենալ»․ Մանուկյանը՝ ՊՆ փոխնախարարին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 16:24
«Լուրջ ե՞ք ասում». ՔՊ-ականի արձագանքը` Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հիշեցմանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:14
Ռուբինյանին ասել եմ` Արծվիկ Մինասյանին ՄՊՀ անդամի թեկնածու ենք առաջադրելու. Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:12
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով պարտվեց Սաուդյան Արաբիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:08
Դրա մասին վաղ է խոսել․ Ռուբինյանը՝ ադրբեջանցու արտահանձնման հնարավորության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:07
Թուրքիան և Պակիստանը զորքեր կտեղակայեն Սաուդյան Արաբիայում՝ հութիների հարձակումների ֆոնին
06.10.2026 | 15:55
Կառլոս Ալկարասը` Տոկիոյի մրցաշարի հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 15:49
Թրամփը խոստացել է օգնություն ցուցաբերել Ռուսաստանին՝ ժանտախտի տարածման մասին հաղորդումների ֆոնին
06.10.2026 | 15:37
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի շուրջ 114 միլիոն դրամ. Դատախազության հայցն ամբողջությամբ բավարարվել է
06.10.2026 | 15:29
Դատական նիստում հայհոյելու գործով Վարդան Ղուկասյանն արդարացվել է, որդու արարքը՝ վերաորակվել
06.10.2026 | 15:20
Սաուդյան Արաբիայի օդանավակայանները հութիների հարձակմանն են ենթարկվել․ տուժածներ կան
06.10.2026 | 15:13
Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին
06.10.2026 | 15:10
Ընդդիմադիրները Պապիկյանի հրաժարականն են պահանջում // Գեղարքունիքում ուսուցիչը ծեծել է աշակերտուհուն․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 15:04
Ադրբեջանը հիմա էլ աղվանա-ուդիական համայնքի ներկայացուցիչների այց է կազմակերպել Արցախի Ծիծեռնավանք
06.10.2026 | 14:57
Աբբաս Արաղչիի իմփիչմենթի հարց է գրանցվել Իրանի խորհրդարանում
Բոլորը

ՀՀ զինված ուժերի նպատակը պատերազմ հրահրելը, ագրեսիա դրսևորելը չէ, սակայն պետությունն ամեն ինչ անում է,  որ Զինված ուժերը լինեն մարտունակ, հնարավոր հակահարված տալու ընդունակ:  Այս մասին հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանն ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի հարցին:

Մանուկյանը  հետաքրքրվեց Զինված ուժերի բարեփոխումների հայեցակարգի մշակումից: «Կառավարության հաշվետվությունում գրված է, որ այս հայեցակարգը ԶՈՒ-ն զարգացնելու և վերափոխելու է ոչ թե ագրեսիայի, այլ ագրեսիայից պաշտպանվելու նպատակով: Մեր ԶՈՒ-ն երբևէ ագրեսիայի նպատակ ունեցող ԶՈՒ է եղե՞լ, որ հիմա էլ հայեցակարգով ուզում են ոչ ագրեսոր զինված ուժեր ձևավորել, թե՞ ուղղակի անատամ զինված ուժեր»,-հարցրեց պատգամավորը:

Փոխնախարարը, անդրադառնալով պատգամավորի վերջին դիտարկմանը՝ պատասխանեց, որ բնականաբար, նպատակն անատամ բանակ ունենալը չէ, այլ ուղղակի ֆիքսելն է, որ ՀՀ ԶՈՒ-ն ագրեսիայի նպատակ չունի:

«Նախորդիվ, եթե նույնիսկ ամրագրված չի եղել, բնականաբար այն ժամանակ էլ ՀՀ ԶՈՒ նպատակը չի եղել ագրեսիվ գործողություններ կամ այլ բնույթի այդպիսի մարտավարություն ունենալը: Սակայն մենք պետք է ամրագրենք, որ ՀՀ զինված ուժերի նպատակը պատերազմ հրահրելը չէ, ագրեսիա դրսևորելը չէ իր հարևանների նկատմամբ: Եվ սա ամրագրում է ստանալու: Իսկ անատամ լինելու մասին խոսք լինել չի կարող, բնականաբար, ամեն ինչ անում է պետությունը, որ մեր ԶՈՒ-ն լինի մարտունակ, հնարավոր հակահարված տալու ընդունակ՝ ձեռքի տակ ունեցած բոլոր միջոցներով»,-ասաց Սարգսյանը: