Կառավարությունը դեմ է ՀՀ տարածքային ամբողջականությունը կասկածի տակ դնելու համար պատիժ սահմանելուն. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 17:14
Նովակ Ջոկովիչը տիտղոս նվաճեց մի մրցաշարում, որտեղ երբեք չի պարտվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 17:09
Խուդաթյանը հանձնարարել է խստացնել ճանապարհաշինական աշխատանքների որակի վերահսկողությունը
06.10.2026 | 17:00
Սեպտեմբերի վերջին մի շարք շրջաններում գրանցվել են պատմական առավելագույն ջերմաստիճաններ
06.10.2026 | 16:53
Գերմանիայի հետախուզական ծառայության նախկին ղեկավարը ձերբակալվել է լրտեսության կասկածանքով
06.10.2026 | 16:45
Սեղաններին կանգնած պատգամավորներ ու հրմշտոց․ ինչից ծագեց ԱԺ-ում բախումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:40
Ֆրանսիայում թանգարանից գողացել են 150 կիլոգրամանոց «Ապոկալիպսիսի գրքի» բրոնզե կազմը, որը ստեղծել է Սալվադոր Դալին
06.10.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 16:24
«Լուրջ ե՞ք ասում». ՔՊ-ականի արձագանքը` Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հիշեցմանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:14
Ռուբինյանին ասել եմ` Արծվիկ Մինասյանին ՄՊՀ անդամի թեկնածու ենք առաջադրելու. Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:12
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով պարտվեց Սաուդյան Արաբիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:08
Դրա մասին վաղ է խոսել․ Ռուբինյանը՝ ադրբեջանցու արտահանձնման հնարավորության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:07
Թուրքիան և Պակիստանը զորքեր կտեղակայեն Սաուդյան Արաբիայում՝ հութիների հարձակումների ֆոնին
06.10.2026 | 15:55
Կառլոս Ալկարասը` Տոկիոյի մրցաշարի հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 15:49
Թրամփը խոստացել է օգնություն ցուցաբերել Ռուսաստանին՝ ժանտախտի տարածման մասին հաղորդումների ֆոնին
06.10.2026 | 15:37
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի շուրջ 114 միլիոն դրամ. Դատախազության հայցն ամբողջությամբ բավարարվել է
Բոլորը

ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում է «Քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Քրեական դատավարության օրենսգրքում» լրացումներ կատարելու մասին նախագիծը:

Նախագծով առաջարկվում է Քրեական օրենսգքով սահմանել քրեական պատասխանատվության նոր հանցակազմի օբյեկտը՝  Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության դեմ ուղղված հրապարակային արտահայտությունները և դրանք հրապարակայնորեն արդարացնելը և քարոզելը:

«Կառավարությունը դեմ է նախագծին»,- նիստի ժամանակ կառավարության դիրքորոշումը հայտնեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը:

«Եթե տարածքային ամբողջականության առումով որևէ բացասական կարծիք հնչի՝ դա կլինի վրդովեցուցիչ խոսք, թե ընդհանուր առմամբ կարծիք, քաղաքացին, այս նախագծի համաձայն, ենթարկվելու է քրեական պատասխանատվության, ինչը կառավարության համար ընդունելի համարվել չի կարող՝ ժողովրդավարական հասարակությունում խոսքի ազատության ոչ հավասարակշռված սահմանափակման տեսանկյունից»,- նշեց փոխնախարարը:

Մանրամասները՝ տեսանյութում: