«40 տարեկան տղամարդուն թոշակառու դարձրու, է հետո՞, կինն էլ էդ տարիքում նոր ծաղկում է»․ Քրիստինե Պողոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.11.2026 | 22:24
Anthropic-ը IPO-ի միջոցով ռեկորդային 81 միլիարդ դոլար է ներգրավել․ ընկերության արժեքը գնահատվել է շուրջ 1,5 տրիլիոն դոլար
19.11.2026 | 22:10
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.11.2026 | 21:55
Մասկը կարեկցանք է հայտնել Ուկրաինայում կռվող ռուսաստանցի զինվորների նկատմամբ
19.11.2026 | 21:43
Քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները
19.11.2026 | 21:29
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ՄԱԿ-ի նախարարական համաժողովում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ»-ի և «ԹՐԻՓՓ»-ի նշանակությունը Հարավային Կովկասի համար
19.11.2026 | 21:15
Այո՛, ես ամեն օր քաղաքական հայտ եմ ներկայացնում․ ես քաղաքական գործիչ եմ․ Արմեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 21:09
ՌԴ-ի ու Վրաստանի հատուկ ներկայացուցիչները հանդիպել են Մինսկում
19.11.2026 | 20:58
Եվրահանձնաժողովը խոշոր կիբերհարձակման է ենթարկվել
19.11.2026 | 20:44
ԵՄ-ն ընդունում է Հայաստանի եվրոպական ձգտումները, որոնք հանդիսանում են երկրի ռազմավարական ժողովրդավարական ընտրությունը
19.11.2026 | 20:30
«Ճողոպրել է բանակից», «Վիրավորվել եմ»․ հեռակա բանավեճ Փաշինյանի և «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի միջև. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 20:16
Ոստիկանները կանխել են գողություն կատարած երիտասարդների փախուստը․ երկու անձ ձերբակալվել է. ՆԳՆ
19.11.2026 | 20:00
Փաշինյանի առաջարկն ընդդիմությունը չպիտի ընդունի․ Սերժ Սարգսյանը ևս խոստանում էր վարչապետ չառաջադրվել․ Գևորգ Սաֆարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 19:48
ՀՀ որոշ շրջաններում ձյուն է տեղում
19.11.2026 | 19:35
«Արջ քորող»-ից մինչև «եղկելի»․ Գալյանի նախագիծը Փաշինյանին չի հուզում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 19:26
ՀՀ-ում կանցկացվի սպորտային մարմնամարզության մեծահասակների Եվրոպայի առաջնություն
Բոլորը

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում քննարկվում է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին  նախագիծը, որը վերաբերում է կրթության իրավունքի իրացմանը։

Նախագծի հեղինակ, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ներկայացրեց, թե ինչ փոփոխություններ են նախատեսված նախագծով: Նախագծով նախատեսվում է անվճար կրթություն հնարավորություն տալ մարտական գործողություններում հաշմանդամություն ստացած զինծառայողներին, նաև թոշակի անցած սպաներին:

«Մենք հասկանում ենք, որ ամբողջ աշխարհում կա այդ խնդիրը, որ 20-25 տարի զինվորական ծառայությունից հետո մարդիկ դժվարությամբ են ինտեգրվում հասարակությանը, գուցե պետք է հասկանալ՝ վերապատրաստման ծրագրերն աշխատո՞ւմ են, թե՞ ոչ: Կարող է արտոնություն տրվի, բայց մարդը չուզենա երկրորդ բարձրագույն կրթություն ստանալ: Միգուցե մենք պետք է բուն խնդիրը հասկանանք, այսինքն՝ հասկանանք, թե 35-40 տարեկան տղամարդն ինչու չի ուզում վերապատաստվել: Եկեք մտածենք՝ ինչ անենք, որ այդ մարդիկ հեշտությամբ ինտեգրվեն քաղաքացիական կյանք: Բայց դա լուծում չէ. 40 տարեկան տղամարդուն դարձրու թոշակառու, բարձր թոշակառու, որ ընդհանրապես բան չուզենա անել, իսկ կինն էլ նոր 40 տարեկանում ծաղկի, զարգանա, հետո էլ խնդիր առաջանա: Դա պրոբլեմ է»,- այս տեսակետը հայտնեց «Քաղաքացիական պամանագիր» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: